Մեկնաբանություն - Իրանը Վիեննայի բանակցություններում ակնկալում է պատժամիջոցների վերացում
Վիեննայում Իրանի և «4+1» խմբի անդամների միջև բանակցություններին զուգահեռ, ԻԻՀ ավագ բանակցողը ևս մեկ անգամ ընդգծել է ՀԳՀԾ-ին հակասող բոլոր պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը:
Ալի Բաղերի Քանին ասել է. «Վիեննայի բանակցություններում հիմնական առաջնահերթությունն Իրանի ժողովրդի նկատմամբ վերջին տարիներին կիրառված բոլոր անօրինական ու ճնշող պատժամիջոցների վերացումն է»։
Նա հավելել է, որ վերջին հանդիպումների ընթացքում, բանակցային հարցերի շուրջ կողմերի միջև առկա տարաձայնությունները նվազել են:
Բանակցությունների յոթերորդ փուլում իրանական պատվիրակությունը մյուս կողմին ներկայացրեց երկու տեքստ՝ «ճնշող պատժամիջոցների վերացում» և «միջուկային խնդիրներ» թեմաներով: Ներկայումս Իրանը խորհրդակցություններ է անցկացնում «4+1» խմբի անդամների, ներառյալ՝ Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ։
Ռուսաստանի գլխավոր բանակցող Միխայիլ Ուլյանովը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Վիեննայում բանակցությունները շարունակվում են դանդաղ, բայց դրանցում առաջընթաց կա:
Միևնույն ժամանակ, Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբ Մալիի հետ հանդիպումից հետո, ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երեք երկրների ներկայացուցիչները Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու վերաբերյալ հայտարարություն են արել, անտեսելով ԱՄՆ-ի կործանարար դերը ՀԳՀԾ-ի ներկայիս խնդիրներում և պնդելով, որ Իրանը խոչընդոտում է համաձայնագրի վերակենդանացման բանակցություններին։
Սակայն Արևմուտքի նման դիրքորոշումը և մեդիա միջավայրում հակաիրանական մթնոլորտի ձևավորումը ոչ միայն Իրանին չի ստիպի նահանջել իր սկզբունքային դիրքերից, այլև խոչընդոտ կհանդիսանա բանակցությունների և համաձայնության հասնելու ճանապարհին.
Իրանի փոխարտգործնախարար և ավագ բանակցող Ալի Բաղերի Քանին, այս կապակցությամբ ասել է. «Որոշ կողմեր շարունակում են դիվանագիտության փոխարեն մեղադրանքներ հնչեցնելու իրենց սովորությունը: Մենք արագ արեցինք մեր առաջարկները և կառուցողական և ճկուն ջանքեր գործադրեցինք՝ տարաձայնությունները նվազեցնելու ուղղությամբ»:
Փաստն այն է, որ Իրանն իր պարտավորություններից ավելին է արել ՀԳՀԾ-ի պահպանման համար, իսկ ԱՄՆ-ն, ի պատասխան, շարունակել է առավելագույն պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Իսկ ՀԳՀԾ-ի եվրոպական կողմերը չեն ձեռնարկել որևէ արդյունավետ քայլ՝ պատժամիջոցները վերացնելու կամ համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու համար. Հետևաբար, պատժամիջոցների վերացման շուրջ ընթացող բանակցություններում արևմտյան կողմերի ցանկացած ուշացած քայլ, խոչընդոտելու է համաձայնության կայացմանը:
Բանակցությունների այս փուլում իրանական պատվիրակությունը ճկունությամբ և լրջությամբ քննարկում է միջուկային պարտավորությունների հարցը և պատրաստ է կառուցողական փոխգործակցության մյուս կողմերի հետ: Ուստի ակնկալվում է, որ մյուս կողմը կցուցաբերի անհրաժեշտ լրջություն՝ պատժամիջոցները չեղարկելու և համաձայնության գալու համար, ինչպես նաև զերծ կմնա ՀԳՀԾ-ի գործադրումը դրա շրջանակից դուրս հարցերի հետ կապելու ցանկացած փորձից։
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին այս կապակցությամբ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունն այժմ պետք է կատարեն իրենց պարտականությունները՝ Իրանը պետք է ստանա երաշխքի, որ բոլոր պատժամիջոցները կվերացվեն, Միացյալ Նահանգները կրկին դուրս չի գա ՀԳՀԾ-ից և չի չարաշահի համաձայնագրով նախատեսված մեխանիզմներն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը: