Ադրբեջանի նախագահն ընդգծլել է ՆԱԱՏՕ-ի հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i158760-Ադրբեջանի_նախագահն_ընդգծլել_է_ՆԱԱՏՕ_ի_հետ_հարաբերությունների_ընդլայնման_անհրաժեշտությունը
Անցայլ մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի նախագահի որդեգրած քաղաքականությունները, հատկապես Հայաստանի հետ հակամարտությունները վերջ տալու ուղղությամբ, Հարավային Կովկասի երկրներում ավելացրել է վտանգները և տարածաշրջանի հարևան երկրներին կանգնեցնելու է լուրջ սպառնալիքների առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2021 08:26 Asia/Tehran
  • Ադրբեջանի նախագահն ընդգծլել է ՆԱԱՏՕ-ի հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը

Անցայլ մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի նախագահի որդեգրած քաղաքականությունները, հատկապես Հայաստանի հետ հակամարտությունները վերջ տալու ուղղությամբ, Հարավային Կովկասի երկրներում ավելացրել է վտանգները և տարածաշրջանի հարևան երկրներին կանգնեցնելու է լուրջ սպառնալիքների առջև:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակելով իր տարածաշրջանային անհամապատասխան քաղաքականությունները, հերթական անգամ լուրջ սպառնալիքներ է առաջացրել տարածաշրջանի անկախ երկրների, հատկապես՝ Իրանի ու Ռուսաստանի համար: Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ, Իլհամ Ալիևն Ադրբեջանի ու այս կառույցի հարաբերությունների ընդլայնման ցանկություն է հայտնել:  Այս հանդիպման ընթացքում հայտարարելով, որ իր երկիրը ռազմավարական հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, Ադրբեջանի նախագահը հստակեցրել է.«ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ համադրությունն ընդլայնվում է»:

Ադրբեջանի նախագահը մամուլի ասուլիսում կրկնել է նաև Հայաստանի տարածքում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապ հաստատելու համար «Զանգեզուրի միջանցքի» կառուցման անհրաժեշտությունը։ Հայաստանի տարածքում Թուրքիայի կառավարության արծարծած «Զանգեզուրի միջանցքի» նախագծի գործադրման մասին հայտարարությունը կրկնվում է Ադրբեջանի նախագահի կողմից, այն էլ այն պայմաններում, երբ ավելի վաղ, Երևանի պետայրերը բազմիցս իրենց հակառակությունն են հայտնել մտածելու տեղիք տվող այս նախագծի իրագործմանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել է.«Հայաստանը դեմ է իր տարածքով Արբեջանը Նախիջևանին միացնող միջանցքի տրամադրմանը»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևի խոսքերը ցույց են տալիս, որ Բաքվի կառավարությունը գտնվում է Թուրքիայի ծանր ճնշման տակ և Հարավային Կովկասում իր ազգային շահերը հետապնդելու փոխարեն, մշտապես հետապնդում է Թուրքիայի շահերը։ Ադրբեջանի նախագահի Բրյուսել այցից առաջ, Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարը հայտարարել է իր երկրի աջակցությունը հարավկովկասյան այս երկրի բանակի արդիականացմանը։ Թուրքիայի պառլամենտում Հուլուսի Աքարն ասել է.«Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը հետագայում կընդլայնեն երկկողմ համագործակցությունը»։

Թուրքիան ՆԱՏՕ-ի ակտիվ անդամներից է: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ՌԴ-ի պաշտոնատարները ձգտում էին արտոնություններ տալ Ադրբեջանին՝ որպեսզի գրավեն Բաքվի պաշտոնյաների դրական կարծիքը Արևլյան բանակին կից տարածաշրջանային միավորումներին միանալու վերաբերյալ։ Այս գործընթացից հետո Թուրքիան կարողացավ սահմանափակ դիրքեր գրավել Ադրբեջանի և Հայաստանի շփման գծերում ռուսական խաղաղապահ ուժերի շարքում։ Բայց ռուս պաշտոնյաների կանխատեսումները ճիշտ չէին, և Ադրբեջանը ոչ միայն հակված չէր մերձենալու Ռուսաստանին, այլ ի սկզբանե կրկնապատկեց ջանքերն արևմտյան երկրների և կառույցների հետ մերձեցման ուղղությամբ: Այս ընթացքում, Ռուսաստանը, որը միշտ դեմ է եղել ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնմանը, իր իրք այլերով ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը մոտեցրեց իր սահմաններին: Փաստորեն, ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու Ադրբեջանի նախագահի ցանկության և այդ ռազմական կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկի՝ Թուրքիայի կողմից այս երկրի բանակի արդիականացման մասին ցանկցության արտահայտմամբ, ՆԱՏՕ-ին դիմակայելու ծախսերը առավել քան երբևէ ավելացրել են ՌԴ-ի համար: Այս պայմաններում մեծացել են ՌԴ-ի առջև ծառացած դժվարությունները: Հայ փորձագետներն ասում են.«Եթե Հայաստանի տարածքով կառուցվի Զանգեզուրի միջանցքը, տարածաշրջանի երկրների համեմատությամբ շատ ավելի կաճեն ՌԴ-ի ծախսերը»:

Այս պայմաններում, Թուրքիան, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ վեճերի սրման պատճառով դուրս էր մնում ՆԱՏՕ-ից և արևմտյան կառույցներից, կարողացավ, օգտվելով ստեղծված իրավիճակը և սպառնալով Ռուսաստանին,  շարունակել համագործակցությունը արևմտյան կառույցների հետ:

Ամփոփելով տարածաշրջանային մասշտաբով ստեղծված պայմանները պետք է ասել.«Զանգեզուրի միջանցքի նախագիծը ոչ միայն երկկողմ և բազմակողմ համագործակցության նորմալ ծրագիր չէ, այլ Հայաստանի տարածքում միջանցք ձեռք բերելով՝ կխաթարվեն Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի խնդիրները և Ռուսաստանը գործ կունենա Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հավաքականության հետ»: