Մեկնաբանություն- Համապարփակ կառավարության ձևավորումն Աֆղանստանում կայուն անվտնագության հաստատման միակ ուղին է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i159128-Մեկնաբանություն_Համապարփակ_կառավարության_ձևավորումն_Աֆղանստանում_կայուն_անվտնագության_հաստատման_միակ_ուղին_է
Կիրակի օրը, Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների նիստում ունեցած ելույթում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ներկայացրել է Իրանի տեսակետը՝ Աֆղանստանում կայուն անվտանգության հաստատման վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2021 08:40 Asia/Tehran

Կիրակի օրը, Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների նիստում ունեցած ելույթում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ներկայացրել է Իրանի տեսակետը՝ Աֆղանստանում կայուն անվտանգության հաստատման վերաբերյալ:

Իրանի արտգործնախարարն ասել է. «Աֆղանստանում կայուն անվտանգությունը կարելի է ձեռք բերել միայն համագործակցության և ներառական կառավարության միջոցով»:

Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Այս հարցում հապաղումը Աֆղանստանի ժողովրդի թշնամիներին հնարավորություն կտա ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գործունեությունն ընդլայնելով և տնտեսական, կենցաղային, առողջապահական և տարրական կարիքների հետ կապված խնդիրները մեծացնելով, ակտիվացնել սոցիալական հանցագործների լայն ցանցը, քաոս ստեղծել երկրում և 20 տարի զավթողականությունից հետո, սով ու աղքատություն տարածել երկրում,  ոչնաչցնել ենթակառուցվածքներն ու անարդյունավետ դարձնել Քաբուլի պաշտոնյաների աշխատանքը»։

ԻԻՀ ԱԳ նախարարն Իսլամաբադի ելույթում անդրադարձել է երեք կետի, որոնք կարևոր են կայուն խաղաղության, անվտանգության և անդորրի վրա հիմնված Աֆղանստանի ապագայի համար: «Ազգային հաշտեցում և ինտեգրում», «Գործընկերություն կառավարության և օրենսդրության ոլորտների միջև» և «Հարևան երկրների համագործակցություն՝ ահաբեկչության դեմ պայքարում»: Այս երեք բաղադրիչներն  Իրանի ԱԳ նախարարը անհրաժեշտ է համարում Աֆղանստանում լուսավոր ապագա երաշխավորելու համար:

Սա Իրանի դիրքորոշումն է՝ տարածաշրջանում հավաքական խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ: Չնայած իշխանությունների փոփոխություններին, Իրանը մշտապես աջակցել է Աֆղանստանին: Իսլամաբադում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է նաև այս հարցը, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունն Իսլամական համագործակցության կազմակերպությունում բարձր է գնահատել Իրանի դերն աֆղանցիներին ցուցաբերած աջակցության համար: Աֆղանստանում առողջապահության և կրթության ոլորտները անկում են ապրում: Այլ կերպ ասած,   Աֆղանստանը գնում է  դեպի հումանիտար ճգնաժամ։

Աֆղանստանում վերջին իրադարձություններից հետո, այդ երկրից Իրան է մտել 3000 մարդ: Տարածաշրջանում իրականացվող սխալ ու միջամտողական քաղաքականությունը նպաստել է այս խնդրի առաջացմանը և քանի դեռ նման քաղաքականությունը շարունակվում է, փախստականների հոսքը չի դադարելու:

Ներկայումս Իրանում սովորում է Աֆղանստանի ավելի քան հինգ հարյուր հազար աշակերտ: Առողջապահության ոլորտում իրանը որևէ տարբերություն չի սահմանել իր քաղաքացիների և օտարերկրացիների համար: Մինչ այժմ Իրանում ավելի քան 3.4 միլիոն  հազար դոզա կորոնավիրուսի պատվաստանյութ է ներարկվել օտարերկրացիներին: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) Ֆիլիպո Գրանդեն հայտարարել է, որ աղֆանցի փախստականների համար Իրանին տրամադրված գումարը կազմում է նրանց համար ծախսված գումարի միայն 5 տոկոսը: Ակնհայտ է, որ Իրանը մտահոգություններ ունի այս և մի շարք այլ հարցերի շուրջ։

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մոհամմադ Աբբասզադե Մեշքինին, անդրադառնալով Իսլամաբադի հանդիպմանը, որը կայացել է Իրանի առաջարկով, նշել է. «Աֆղանստանում համապարփակ կառավարության ձևավորումը կնպաստի քաղաքական և անվտանգության  հաստատմանն իսկ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամները կարող են առանցքային դեր խաղալ այս հարցում»։

Ներկայումս Աֆղանստանում քաղաքական իրավիճակը փոխվել է և եթե նոր իշխանությունները չպայքարեն ահաբեկչության և այլ խնդիրների դեմ, այլ երկրները նույնպես կառերեսվեն դրանց հետ: Թալիբները պետք է հասկանան, որ համապարփակ կառավարության ձևավորումը,  բոլոր ազգերի ներկայացուցիչների նկատմամբ հարգանքը և թույլ չտալը, որպեսզի այդ երկրի տարածքն ահաբեկիչների կողմից օգտագործվի  որպես հարևան երկրների դեմ գործողությունների մեկնակետ, հնարավորություն կտա այդ երկրին՝ ճանապարհ հարթել տարածաշրջանային և միջազգային փոխգործակցության և կայունությունն ու անվտանգությունը վերադարձնելու համար: