Մեկնաբանություն- «Մեծ Մարգարե 17» համատեղ զորավարժությունը՝ հզորություն, անվտանգություն և ակտիվ զսպողականություն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i159216-Մեկնաբանություն_Մեծ_Մարգարե_17_համատեղ_զորավարժությունը_հզորություն_անվտանգություն_և_ակտիվ_զսպողականություն
Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Հորմոզգան, Բուշեհր և Խուզեստան նահանգների ափերին մեկնարկել է «Մեծ Մարգարե 17» համատեղ զորավարժությունը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Դեկտեմբեր 21, 2021 08:36 Asia/Tehran

Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Հորմոզգան, Բուշեհր և Խուզեստան նահանգների ափերին մեկնարկել է «Մեծ Մարգարե 17» համատեղ զորավարժությունը:

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻՀՊԿ գործողությունների ղեկավարի տեղակալ բրիգադի գեներալ Աբբաս Նիլֆորուշանն ասել է. «Հզորություն, անվտանգություն և կանխարգելիչ ուժ՝ միասնության ստվերի ներքո և ազգային միասնություն կարգախոսով անցկացվող այս զորավարժությունների նպատակն է բարձրացնել ԻՀՊԿ մարտական ​​պատրաստվածության մակարդակը: Դրա ընթացքում կկիրառվի ամենաառաջադեմ տեխնիկա և մարտավարություն, ուղղված ցանկացած սպառնալիքների դեմ»:

Սպառնալիքներին համապատասխան Իրանի Զինված ուժերը լիովին պատրաստ են ցանկացած մակարդակի սպառնալիքի դեմ պայքարելու, և հենվելով իրենց ռազմական ու պաշտպանական կարողությունների վրա՝ անկասկած կատարյալ հզորությամբ կբախվեն տարածաշրջանում անապահովություն առաջացնող հոսանքների հետ։

Ուստի առաջին կետը, որ պետք է ասել այս զորավարժության նշանակության մասին, այն է, որ Իրանի ռազմական դոկտրինան հիմնված է ռազմավարական նպատակների վրա, և դրանից ելնելով, պետք է մարտական ​​պատրաստվածություն ունենա կանխարգելման և թշնամիների ցանկացած ագրեսիային ու սպառնալիքին պատասխանելու համար:

Երկրորդ կարևոր կետն այս զորավարժությունների անցկացումն է այն տարածքներում, որոնք հատուկ նշանակություն ունեն տարածաշրջանում անվտանգության պահպանման տեսանկյունից։

Երրորդ կետը, որ կարելի է ասել այս զորավարժության նշանակության մասին,  դրանցում առաջադեմ տեխնիկայի և հզոր պաշտպանական համակարգերի և տեղական  սարքավորումների օգտագործումն է։

Middle East ամերիկյան վերլուծական կենտրոնը Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում Իրանի ռազմածովային հզորության մասին վերլուծական հոդվածում գրել է, որ Իրանն ունի տարբեր գործիքներ և Պարսից ծոցում ու Հորմուզի նեղուցում  իր գերազանց ռազմական հզորությունը ներկայացնում է որպես համաշխարհային էներգետիկ անվտանգությունը երաշխավորող միջոց:

«Իրանն ունի նաև զգալի հրթիռային հնարավորություններ»,-հավելել է վերլուծական  կենտրոնը։

Իրանի պաշտպանության կարևորագույն բաղադրիչներից մեկը հակահրթիռային պաշտպանության կարողությունն է, որը ռազմավարական նշանակություն ունի կանխարգելման հարցում:

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ և ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար՝ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Իրանի պաշտպանական, հրթիռային և տարածաշրջանային հնարավորությունների մասին բարձրացված աղմուկի պատճառն ԻԻՀ ճշգրիտ և տրամաբանական հաշվարկներն են՝ այդ հնարավորություններին հասնելու համար: Նա նշել է, որ այս անմիտ խոսքերը վկայում են նրանց հետամնացության ու վախի մասին, բայց անկախ դրանից, պետք է պահպանել տրամաբանական հաշվարկի համակարգը, և Աստծո կամոք, Իսլամական Հանրապետությունը կշարունակի առաջադիմել այս բոլոր ոլորտներում։

Ռազմաօդային և ՀՕՊ ուժերի հրամանատարների և անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, կարևորելով բոլոր առումներով,  հատկապես պաշտպանական ոլորտում Իրանի հզորանալու անհրաժեշտությունը, մեծարգո առաջնորդն ընդգծել է, որ թույլ լինելը կխրախուսի հակառակորդին քայլեր ձեռնարկել երկրի դեմ։ Նա ասել է.«Մենք չենք սպառնում որևէ երկրի կամ ժողովրդի, այլ ձգտում ենք պահպանել մեր երկրի անվտանգությունն ու կանխել սպառնալիքները»: