Մեկնաբանություն - Սանաայում ԻԻՀ դեսպանի նահատակությունը և Եմենի պաշարման հանցագործության չափերը
Եմենի մայրաքաղաք Սանաայում ԻԻՀ դեսպան Հասան Իրալուի նահատակությունը ցույց տվեց Եմենում Ալե-Սաուդի ոճրագործության չափերը:
Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի կողմից սանձազերծված պատերազմից անսել է 7, իսկ այդ երկրի շրջափակումից ու Սանաայի միջազգային օդանավակայանի փակումից՝ ավելի քան 5 տարի։ Չնայած մինչ այժմ Եմենի ժողովուրդը բազմիցս դատապարտել է Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի շրջափակումը և կոչ արել դադարեցնել այն ու վերաբացել Սանայի օդանավակայանը, սակայն Ռիադը հրաժարվել է կատարել այդ պահանջը:
Եվ Եմենում ԻԻՀ դեսպան Հասան Իռլուի նահատակությունը մեկ անգամ եւս ընդգծեց Եմենում Ալե-Սաուդի հանցագործությունների չափերը: Իռլուի առողջական վիճակը վատթարանալուց հետո, Իրաքի կառավարության միջնորդությամբ, այդ երկրի կողմից տրամադրված ինքնաթիռով, դեսպանը Սանաայի օդանավակայանից տեղափոխվեց Թեհրան։ Սակայն արդեն ուշ էր,ք անի որ սաուդցիներն Իրանի դեսպանի տեղափոխումը թույլ տվեցին, երբ նրա առողջական վիճակն արդեն շատ ծանր էր:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Նահատակ Իռլուն, ով նաև պարտադրված պատերազմի ժամանակ քիմիական նյութերի կիրառման հետևանքով թունավորված զինվորներից էր, իր առաքելության վայրում վարակվել էր կորոնավիրուսով և որոշ երկրների ուշ համագործակցության պատճառով, ցավոք, երկիր վերադարձավ շատ ծանր վիճակում»:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ որոշ երկրներ (Սաուդյան Արաբիա) խոչընդոտել են դեսպանի տեղափոխմանը:
Ալե-Սաուդի ոճրագործության մեկն այն էր, որ Իռ;ույին տեղափոխելու համար ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը երկարաձգվեց: Իռլուն դիվանագետ էր, ով ուներ անձեռնմխելիություն և ծանր հիվանդ էր ու պետք է լքեր Եմենը։ Այս հանցագործության մյուս կողմը վերջին տարիներին Եմենի համապարփակ շրջափակումն է, ինչի հետևանքով ոչնչացվել են այդ երկրի առողջապահական և բժշկական ենթակառուցվածքները, իսկ հիվանդները հասանելություն չունեն բժշկկան ծառայություններին և դեղորայքին: Եմենում բժշկական հաստատությունների բացակայության պատճառով, ԻԻՀ դեսպան Հասան Իռլուն պետք է տեղափոխվեր Թեհրան:
Եմենի ժողովուրդը, բացի կորոնավիրուսի համավարակից, բախվում է նաև այլ տեսակի հիվանդությունների հետ: Բացի այդ, երկրումա ռկա է բժշկական ծառայությունների և դեղորայքի խիստ պակաս: Համավարակը, դեղորայքի ու բուժկենտրոնների բացակայությունը, Եմենից դուրս հիվանդների տեղափոխելու արգելքը, Ալ-Սաուդի կողմից այս երկրի պաշարման քաղաքականության հետևանքներից են։ Սովն ու երաշտը սաուդցիների վարած քաղաքականության մեկ այլ կողմերից են: Մինչ այժմ միջազգային տարբեր կազմակերպություններ նախզգուշացրել են Եմենում սովի մասին: ՄԱԿ-ը Եմենի հումանիտար ճգնաժամը համարել է 21-րդ դարի ամենամեծ հումանիտար ճգնաժամը: Սաուդյան Արաբիան ոչ մի քայլ չի ձեռնարկել Սանաայի երկինք բացելու համար, իսկ միջազգային կազմակերպություննրը, հատկապես ՄԱԿ-ը, ոչ մի քայլ չեն ձեռնարկել Սաուդյան Արաբիայի հանցագործությունները կանխելու համար: ՄԱԿ-ը նույնիսկ չի արձագանքել Իրանի դեսպանի նահատակությանը, որն ըստ դիվանագիտական իրավունքի կոնվենցիայի, ուներ անձեռնմխելիության իրավունք: