Մեկնաբանություն- Հարևանների հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի կառավարության արտաքին քաղաքականության առաաջնահերթությունն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i159704-Մեկնաբանություն_Հարևանների_հետ_հարաբերությունների_ընդլայնումն_Իրանի_կառավարության_արտաքին_քաղաքականության_առաաջնահերթությունն_է
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԻԻՀ հավատարիմ է երկխոսության և երկկողմ ու տարածաշրջանային խնդիրների քաղաքական լուծումների կիրառման սկզբունքին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2021 07:51 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հարևանների հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի կառավարության արտաքին քաղաքականության առաաջնահերթությունն է

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԻԻՀ հավատարիմ է երկխոսության և երկկողմ ու տարածաշրջանային խնդիրների քաղաքական լուծումների կիրառման սկզբունքին»:

Շաբաթ օրն Օմանի  ԱԳ նախարարության դիվանագիտական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա ալ-Հարեսիի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Իրանի կառավարության արտաքին քաղաքականության մեջ հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնմանն առաջնային տեղ է հատկացված»:

Օմանի ԱԳ նախարարության դիվանագիտական հարցերով տեղակալը Թեհրան է այցելել ռազմավարական խորհրդակցությունների համատեղ կոմիտեի նիստին մասնակցելու  նպատակով:

Օմանը  տարածաշրջանի իրադարձություններում Իսլամական հանրապետության հետ համագործակցությամբ,  ակտիվ դեր է խաղում  միջնորդության և լարվածությունը նվազեցնելու հարցում,և այդ  քաղաքականությունը, հույժ կարևոր և արժեքավոր է Իրանի տեսանկյունից։

Իրանի Իսլամական Հանրապետությունը համոզված է, որ կայուն անվտանգության հաստատումը և տարածաշրջանային զարգացումը հնարավոր կլինեն հարևանների համագործակցության միջոցով։ Այս տեսանկյունից Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը կարելի է վերլուծել երեք առանցքներից.

Առաջինը տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատումը և տարածաշրջանն ապակայունացնող հոսանքների դեմ պայքարն է:

Երկրորդ նպատակը դրական գործողություններն են, որոնք ուղղված են տարածաշրջանում անապահովության վերացմանը և տարածաշրջանի ու հարևան երկրների միջև կառուցողական և բարեկամական հարաբերություններում վստահության ձևավորմանը:

Երրորդ նպատակըն է ներկայացնել  կառուցողական տեսակետներ ՝ տարածաշրջանի երկրների համագործակցությամբ, տարածաշրջանային հակամարտություններին և պատերազմներին վերջ տալու նպատակով անվտանգության համատեղ գործողությունների վերաբերյալ: Փորձը ցույց է տվել, որ կոլեկտիվ շահերի ապահովումը հնարավոր է  համագործակցության և փոխըմբռնման միջոցով: Հակամարտությունների ու պատերազմների պատճառով, տարածաշրջանի երկրների միջև լարվածությունը շարունակվում է: Իսկ դա բխում է միայն օտարների  ու միջամտող ուժերիի շահերից: Խնդրի կարևորությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ տարածաշրջանում անվտանգության գործոնները ճանաչելու ուղղությամբ համատեղ հասկացություն է ձևավորվում: Իրանն ու Օմանը համակարծիք են, որ միջազգային նոր պայմաններում  տարածաշրջանի հարցերի շուրջ երկխոսությունն ու խորհրդակցությունը  կարող են նպաստել տարածաշրջանի երկրների միջև համաձայնության ամրապնդմանը: Դժբախտաբար տարածաշրջանային որոշ դերակատարներ իրականացնելով միլիտարիստական քաղաքականություն, տարածաշրջանում անապահովության ու անկայունության պատճառ են դարձել: ԱՄՆ-ի,  սիոնիստական ​​շրջանակների և եվրոպական որոշ երկրների հակաիրանական քարոզչությունը՝ Թեհրանի տարածաշրջանային դերի և պաշտպանական կարողությյունների վերաբերյալ, իրականացվում են հակաիրանական պատժամիձջոցների չեղարկման թեմայով  Վիեննայի բանակցություններում գրանցվող առաջընթացին զուգահեռ:

Իրանի Իսլամական հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը վարում է հարևանների հետ ավելի լավ, կայուն ու անվտանգ  հարաբերություններ հաստատելու սկզբունքի հիման վրա: Բացի տնտեսական ասպեկտներից, Իրանի և նրա հարևանների միջև լավ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն տարածաշրջանում հավաքական անվտանգության պահպանման համար։ Նման հարաբերությունները ճանապարհ են հարթում հարևանների միջև տնտեսական, առևտրային և ներդրումային կարողությունների փոխանակման համար և, իհարկե, շահավետ են  տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Տարածաշրջանի միջամտող և քայքայիչ  տարրերը քաջ գիտակցում են, որ Իրանի և հարևան երկրների հարաբերությունների բարելավման  արդյունքը  տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն է՝ առանց օտարների ներկայության  և բոլոր ոլորտներում երկկողմ ու բազմակողմ համագործակցությունների զարգացումը։ Տարածաշրջանում Իրանի անվտանգության քաղաքականությունը հիմնված է հավաքական անվտանգության դոկտրինայի վրա, և ըստ այդմ, Թեհրանը տարածաշրջանի անապահովությունը համարում է ի վնաս տարածաշրջանի բոլոր երկրների։ Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը պահանջում է, որ վեճերը լուծելու համար երկխոսությունն ու բանակցությունները  փոխարինվեն  լարվածությամբ և թշնամությամբ: