Հայերի իրարահաջորդ սպառնալիքներն ուղղված Ադրբեջանի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i15973-Հայերի_իրարահաջորդ_սպառնալիքներն_ուղղված_Ադրբեջանի_դեմ
Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն ասել է.« «Մենք ունենք մինչև 120 կմ խորության վրա խոցող միջոցներ և եթե անհրաժեշտություն լինի, կօգտվենք դրանցից»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2016 09:09 Asia/Tehran
  • Հայերի իրարահաջորդ սպառնալիքներն ուղղված Ադրբեջանի դեմ

Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն ասել է.« «Մենք ունենք մինչև 120 կմ խորության վրա խոցող միջոցներ և եթե անհրաժեշտություն լինի, կօգտվենք դրանցից»։

«Արմենիա Թի Վի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Լևոն մնացականյանը նշել է.«Այս օրերին շփման գծում հակառակորդի կողմից կուտակումներ են իրականացվում, սակայն մենք վերահսկում ենք սահմանի ողջ երկայնքը»։ «Կցանկանայի վստահեցնել բոլորին, որ անհրաժեշտության դեպքում մենք հարվածներ կհասցնենք, սակայն ներկա սրությամբ նպատակահարմար չենք գտնում դիմել այդ քայլին։ Ադրբեջանական կողմից ռազմական տեխնիկայի կուտակումները գտնվում են մեր զենքերի հասանելիության սայմաններում», ընդգծել է նա ու հավելել.-«Մենք կարող ենք խոցել ռազմավարական ու ռազմական օբյեկտներ, այդ թվում` օդանավակայաններ »։

Դիտարկմանը, թե շատերը նշում են, որ ԼՂ զինված ուժերը կարող են հարվածներ հասցնել նաև Ադրբեջանի նավթահանքերին, Լևոն Մնացականյանն ասել ՝ «Նավթահանքերին հարվածելու անհրաժեշտություն այս պահին չենք տեսնում, մեր հիմնական թիրախները ռազմական օբյեկտներն են»։

Ավելի վաղ, Ուոլ Սթրիթ Ժուռնալ թերթի կայքը վկայակոչելով ՀՀ նախկին վարչապետ ՝ Հրանտ Բագրատյանին գրել էր.«Հայաստանը միջուկային զենք ունի»: Հայամետ այս արևմտյան լրատվամիջոցը նշել է.«ՀՀ նախկին վարչապետը սկանդալային հայտարարություն է արել, ասելով,որ Հայաստանը միջուկային զենք ունի»:

Փորձագետների կարծիքով, Ադրբեջանի դեմ ուղղված սպառնալիքները բխում են առկա վիճակի վերաբերյալ հայերի մտահոգությունից: «Նրանք չեն կարողանում պահպանել առկա վիճակը», ասում են փորձագետները:

Ապրիլի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ծանր մարտերից հետո, հայկական կողմը շարոնակում է հնչեցնել նոր սպառնալիքներ:

Ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմից հետո, Հայաստանը և Ղարաբաղի հայերն ընդունեցին համեմատական պարտությունը և համաձայնեցին հրադադար հաստատել Ադրբեջանի հետ:

Ապրիլյան բախումների ժամանակ Ադրբեջանն ազատագրեց մի գյուղ: Հայկական կողմին մտահոգում է և Ադրբեջանի ռազմական ուժը և հկամարտության սրման կապակցությամբ ՌԴ անուշադրությունը :

Ռուսաստանը հայտարարել է,որ հավասարակշռությունը պահպանելու և օտար երկրների մուտքը հարավային Կովկաս կանխելու նպատակով, պատրաստ է զենք վաճառել Ղարաբաղի հակամարտ կողմերին:

Նշվում է ,որ Հայաստանի հետ վերջին պատերազմում Ադրբեջանի հաջողությունների մեծ մասը վերաբերում են այդ երկրի տրամադրության տակ գտնվող ռուսական արդիական զենքերին:

Հարկ է նշել ,որ առկա իրավիճակը պահպանելու հարցում անկարողության վերաբերյալ հայերի մտահոգությունը և Ադրբեջանի դեմ ուղղված սպառնալիքները, կարող են ընթացք տալ երկու երկրի սպառազինական մրցակցությանը, հատկապես ,որ երկու կողմերն ունեն արտասահմանյան հզոր հովանավորներ: