Մեկնաբանություն- Թեհրանի հետ հարաբերություններն ընդլայնելու Բաքվի կրկնակի մոտիվացիան
Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաները մեծ քայլեր են ձեռնարկում երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և տնտեսական ու առևտրային համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
ECO-ի գագաթնաժողովի և Աշխաբադում Կասպից ծովի ափամերձ երկրների գագաթնաժողովի շրջանակներում Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից, ինչպես նաև Իրանի արտգործնախարարի Ադրբեջան կատարած վերջին այցից հետո, երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը Թեհրանի և Բաքվի միջև ավելի քան երբևէ ամրապնդվել է։
Այս առնչությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ 2021 թվականի նոյեմբերի վերջին Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը լրացուցիչ խթան է հանդիսացել Բաքվի իշխանությունների համար՝ Թեհրանի հետ երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նաև նշվում է.«Անցնող տարում ջանքեր են գործադրվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամական հարաբերություններն ու բարիդրացիությունը բարձր մակարդակով պահպանելու համար»։
Այս հայտարարությունը հրապարակվել է այն ժամանակ, երբ Արաքսի հյուսիսում միակ մահմեդական երկիր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս ասել է.«Բաքուն օգտագործել է բոլոր դիվանագիտական ուղիները Թեհրանի հետ թյուրիմացությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար, քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը երբեք շահագրգռված չի եղել Իրանի հետ հարաբերությունների սառեցմամբ ու վատթարացմամբ»։
Բաքվի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները վկայում են Թեհրանի հետ համագործակցելու Բաքվի պաշտոնյաների խորը ցանկության և հետաքրքրության մասին։ Մինչդեռ Իրանի պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ իրենք սահմանափակումներ չունեն հարևան երկրների հետ համագործակցության հարցում և հակված են միշտ բարձր մակարդակով համագործակցության հետամուտ լինելուն։
Անկասկած վերջին տարիներին արտասահմանյան քաղաքական գործիչների միջամտությունը Ադրբեջանի գործերին հանգեցրել է երկու հարևան երկրների հարաբերությունների ժամանակավոր խարխլմանը։ Դրանցից մեկը Իսրայելի ռասիստական ռեժիմի միջամտությունն է Իլհամ Ալիևի կառավարության ներքին գործերին։ Ակնհայտ է, որ Իսրայելի միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին շարունակվելու դեպքում, երկու մահմեդական և հարևան երկրների միջև ծավալուն և անսահմանափակ համագործակցությունը կշարունակի մնալ անորոշ վիճակում։
Փաստորեն, պետք է ասել, որ Բաքվի իշխանությունները Սիոնիստական ռեժիմին թույլ տալով որոշում կայացնել Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների մասին, այդ ռասիստական ռեժիմին հնարավորություն են ընձեռում թշնամություն սերմանել երկու մուսուլման և հարևան երկրների միջև: Մինչդեռ Թեհրանն ու Բաքուն միշտ ծրագրել են ընդլայնել երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունները և փորձել են ամրապնդել այդ համագործակցությունը և վերացնել առկա բոլոր սահմանափակումները։
Համենայն դեպս, Թեհրան-Բաքու հարաբերությունների ընդհանուր ամփոփման մեջ կարելի է ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի հիմնախնդիրների լուծմամբ կամրապնդվեն Թեհրանի և Բաքվի երկկողմ համագործակցության և երկու հարևան երկրների միջև տարածաշրջանային համագործակցության ոլորտները: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Բաքվի վերաբերյալ Թեհրանի նկատառումները՝ Իրանը չի կարողացել բարձր մակարդակով համագործակցել տարածաշրջանի երկրների հետ և փորձել է Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտությունը լուծելով, հնարավորություն ստեղծել Թեհրան-Բաքու հարաբերությունների ամրապնդման համար: Թվում թե ԼՂ խաղաղության համաձայնագրի 10 կետանոց համաձայնագի իրագործմամբ առավել քան երբևէ կամրապնդվի Ադրբեջանի և Հայաստանի հետ Իրանի առևտրատնտեսական համագործակցությունը: