Սիրիայի հարցով ԱՄՆ-Ռուսաստան համաձայնությունը
ԱՄՆ-ի պետքարտուղարը տեղեկացրել է Սիրիայում բախումներին վերջ դնելու հարցով Մոսկվա-Վաշինգտոն համաձայնության մասին:
Երկուշաբթի օրը, Փարիզում, Սիրիայի բարեկամ պետությունների արտգործնախարարների նիստի շրջանակում, Ջոն Քերին ասել է.«Որպես Սիրիայի ճգնաժամի կարգավորման միջազգային խմբի նախագահներ՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համատեղ հաղորդագրություն են հրապարակել այդ երկրում բախումներին վերջ դնելու մասին»:
Ջոն Քերին հայտարարել է, որ համաձայնությունների իրագործումը կախված է նրանից, որ Ռուսաստանը սահմանափակի Սիրիայի թռիչքները բնակելի տարածքներում:
ԱՄՆ-Ռուսաստան համաձայնության հետ միաժամանակ, հաղորդագրություն տարածելով, Սիրիայի բանակի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ Հալեպում և նրա արվարձանում. հրադադար 48 ժամով երկարաձգվելու է ը:
Հալեպում ժամանակավոր հրադադարը հաստատվել է մայիսի 5-ին և սա երկրորդ անգամն է, որ այն հետաձվում է: Ալ-Նուսրա, Ջեյշ Ալ-Էսլամ և Ահրար Ալ-Շամ զինված ահաբեկչական խմբավորումները հարձակումներ են իրականացնում Հալեպում և կոտորում են անմեղ ժողովրդին:
Ամենախոշոր հարձակումն իրականացվել է ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող Հալեպի հարավային արվարձան՝ Խան Թումանում: Ալ-Նուսրա ահաբեկչական խմբավորմանը հարող ահաբեկիչների հարձակումները սրվել են այն դեպքում, երբ այդ խմբավորումը և ԻԼԻՊ-ը ներառված չեն հրադադարի պայմանավորվածության շրջանակում:
Հալեպում Ալ-Նուսրա խմբավորմանը հարող մյուս ահաբեկչական խմբերը վայելում են Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Քաթարի աջակցությունը և ԱՄՆ-ն այդ մասին տեղյակ է: Հալեպում հրադադարի պայմանավորվածությունը երկարաձգելու Սիրիայի բանակի ու կառավարության համաձայնությունը վկայում է ժողովրդի անվտանգությունն ապահովելու Դամասկոսի ջանքերի մասին:
Սիրիայի կառավարությունը հարգել է հրադադարը և պայքարում է բախումները շարունակելու կողմնակից ահաբեկիչների դեմ: Իսկ ահաբեկիչներին հովանավորողներն առանց նկատի առնելու Սիրիայի հյուսիսում նրանց տեղաշարժերը , Դամասկոսի կառավարությանը մեղադրում են հրադադարի խախտման մեջ:
Քանի դեռ Սիրիայի հյուսիսում շարունակվում է Ալ-Նւոսրա ահաբեկչական խմբավորմանը ցուցաբերվող հովանավորությունը և ոչ մի քայլ չի ձեռնարկվում նրանց հարձակումներին վերջ դնելու համար, համաձայնությունը, որի մասին խոսում է Ջոն Քերին, խոսքի սահմաններից այն կողմ չի անցնի:
Փարիզում այսպես կոչված Սիրիայի բարեկամների համախմբվելը քաղաքական ցուցադրություն է և չի օգնելու Սիրիայի ժողովրդին, որն ամեն օր կոտորվում է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ տեղի ունեցող ահաբեկչկան հարձակումների հետևանքով: Ու քանի դեռ տարբերություն չի սահմանվել ահաբեկչական խմբավորումների և նրանց դեմ պայքարող ուժերի միջև, Սիրիայում և հատկապես Հալեպում հրադադարն անիմաստ է:
Ահաբեկչական և զինված խմբերին զանազանելով, ԱՄՆ-Ռուսաստան համաձայնություններն ու համատեղ փաստաթուղթը երբեք գործնական դաշտ չեն փոխադրվելու և իրականում Վաշինգտոնը, Ռիադն ու Անկարան Հալեպում հարթում են ահաբեկիչների տեղաշարժերի ճանապարհը: