Մեկնաբանություն- ԻԻՀ նախագահն այցելել է Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i161986-Մեկնաբանություն_ԻԻՀ_նախագահն_այցելել_է_Ռուսաստան
ՌԴ նախագահի պաշտոնական հրավերով, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր մեկնել է Մոսկվա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2022 08:38 Asia/Tehran

ՌԴ նախագահի պաշտոնական հրավերով, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր մեկնել է Մոսկվա:

Ռայիսիի այցը Մոսկվա կարևոր նշանակություն ունի քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային ու միջազգային առումով և իրականացվում է ԻԻՀ 13-րդ կառավարության  տարածաշրջանային դիվանագիտության ակտիվացման և դեպի արևելք նայելու քաղաքականության շրջանակում:

Ավելի վաղ, տարածաշրջանի երկրների և հարևանների հետ մերձեցման 13-րդ կառավարության քաղաքականության շրջանակում, Իրանի նախագահը մեկնել էր Տաջիկստան և Թուրքմենստան:

Պատմության ընթացքում Իրան-Ռուսաստան հարաբերություններն ուղեկցվել են բազմաթիվ վերելքներով և վայրէջքներով: Սակայն վերջին տարիներին երկու երկրներն աշխատում են տարբեր ոլորտներում հարաբերությունների սերտացման և համագործակցության զարգացման ուղղությամբ:  Ռուսաստանի հետ տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ Իրանի համակարծությունը խարխլել է ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը:

Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումները Աֆղանստանի, Իրաքի և Սիրիայի հարցերի, ահաբեկչության դեմ պայքարի, միակողմանիությանը հակազդելու վերաբերյալ,  Բուշերի ատոմակայանի կառուցման հարցում համագործակցությունը,  Ռուսաստանի աջակցությունը ՀԳՀԾ-ին, և Մոսկվայի  քննադատությունը համաձայնագրից  ԱՄՆ-ի անօրինական դուրս գալու  և հակաիրանական պատժամիջոցների վերաբերյալ, վկայում են  տարածաշրջանային և միջազգային զարգացումներին դիմակայելու հարցերում  Մոսկվայի ու Թեհրանի համակարծության մասին:

Տնտեսական հարաբերությունների ընդլայնման մեծ կարողություններ

Իրանն ու Ռուսաստանը գտնվում են ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ: Ուստի երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացումը  կարող է օգնել չեզոքացնել միակողմանի պատժամիջոցները: Սակայն գիտության և տեխնոլոգիայի, արդյունաբերության, մեքենաշինության, էլեկտրակայանների, երկաթուղու, ինչպես նաև էներգետիկայի և ստորգետնյա ռեսուրսների հետախուզման, այդ թվում՝ հանքերի ոլորտում առկա ներուժին, Իրանի և Ռուսաստանի   տնտեսական հարաբերությունների մակարդակը  բավարար մակարդակում չէ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է: «Չնայած Իրանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության զարգացմանը, պատժամիջոցները վնաս են հասցրել երկու երկրների տնտեսական հարաբերությունների կառուցվածքին»:

2001թ Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց  20-ամյա համագործակցության մասին համաձայնագիր՝ «Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև փոխադարձ հարաբերությունների և համագործակցության սկզբունքների մասին պայմանագրի մասին օրենք» վերնագրով, և ներկայումս երկու երկրները նպատակ ունեն ստորագրել նոր համաձայնագիր՝  հատկապես տնտեսական ոլորտում:

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրան-Ռուսաստան համագործակցության ռազմավարական փաստաթուղթը շուտով  պատրաստ կլինի: Նախագիծը Ռուսաստանի իշխանություններին կփոխանցվի Իրանում բոլոր համապատասխան կառույցների կողմից քննարկվելուց հետո:  ՌԴ իշխանությունների հաստատումից հետո, երկու երկրների միջև կմեկնարկեն  երկկողմ բանակցություններ՝ փաստաթուղղթը վերջնական տեսքի բերելու համար։

Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաները ցանկանում են զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում, և տնտեսական համագործակցության զարգացումը նույնպես  երկու երկրների կառավարությունների օրակարգում է: Իրան-Ռուսաստան հարաբերությունների սերտացումը կնպաստի նաև երկու երկրների մերձեցմանը և միջազգային ասպարեզում բազմակողմանիության հաստատմանը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Ռուսաստան պետք է գնահատել այս համատեքստում:  Այցը կարող է նաև դառնալ առիթ՝ տնտեսական հարաբերությունների զարգացման խոչընդոտները վերացնելու լուծումներ գտնելու համար:

Ռուսաստանի պետական ​​համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Պալիշչուկն ասում է։ «Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Ռուսաստան, կարագացնի Մոսկվա-Թեհրան հարաբերությունների զարգացումը: Իրանի և Ռուսաստանի ղեկավարները երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում դիտարկում են երկու երկրների շահերը, նրանք կարող են մեծապես նպաստել հարաբերությունների զարգացմանը»։