Մեկնաբանություն- ԻԻՀ նախագահն այցելել է Ռուսաստան
ՌԴ նախագահի պաշտոնական հրավերով, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր մեկնել է Մոսկվա:
Ռայիսիի այցը Մոսկվա կարևոր նշանակություն ունի քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային ու միջազգային առումով և իրականացվում է ԻԻՀ 13-րդ կառավարության տարածաշրջանային դիվանագիտության ակտիվացման և դեպի արևելք նայելու քաղաքականության շրջանակում:
Ավելի վաղ, տարածաշրջանի երկրների և հարևանների հետ մերձեցման 13-րդ կառավարության քաղաքականության շրջանակում, Իրանի նախագահը մեկնել էր Տաջիկստան և Թուրքմենստան:
Պատմության ընթացքում Իրան-Ռուսաստան հարաբերություններն ուղեկցվել են բազմաթիվ վերելքներով և վայրէջքներով: Սակայն վերջին տարիներին երկու երկրներն աշխատում են տարբեր ոլորտներում հարաբերությունների սերտացման և համագործակցության զարգացման ուղղությամբ: Ռուսաստանի հետ տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ Իրանի համակարծությունը խարխլել է ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը:
Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումները Աֆղանստանի, Իրաքի և Սիրիայի հարցերի, ահաբեկչության դեմ պայքարի, միակողմանիությանը հակազդելու վերաբերյալ, Բուշերի ատոմակայանի կառուցման հարցում համագործակցությունը, Ռուսաստանի աջակցությունը ՀԳՀԾ-ին, և Մոսկվայի քննադատությունը համաձայնագրից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալու և հակաիրանական պատժամիջոցների վերաբերյալ, վկայում են տարածաշրջանային և միջազգային զարգացումներին դիմակայելու հարցերում Մոսկվայի ու Թեհրանի համակարծության մասին:
Տնտեսական հարաբերությունների ընդլայնման մեծ կարողություններ
Իրանն ու Ռուսաստանը գտնվում են ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ: Ուստի երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացումը կարող է օգնել չեզոքացնել միակողմանի պատժամիջոցները: Սակայն գիտության և տեխնոլոգիայի, արդյունաբերության, մեքենաշինության, էլեկտրակայանների, երկաթուղու, ինչպես նաև էներգետիկայի և ստորգետնյա ռեսուրսների հետախուզման, այդ թվում՝ հանքերի ոլորտում առկա ներուժին, Իրանի և Ռուսաստանի տնտեսական հարաբերությունների մակարդակը բավարար մակարդակում չէ:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է: «Չնայած Իրանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության զարգացմանը, պատժամիջոցները վնաս են հասցրել երկու երկրների տնտեսական հարաբերությունների կառուցվածքին»:
2001թ Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց 20-ամյա համագործակցության մասին համաձայնագիր՝ «Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև փոխադարձ հարաբերությունների և համագործակցության սկզբունքների մասին պայմանագրի մասին օրենք» վերնագրով, և ներկայումս երկու երկրները նպատակ ունեն ստորագրել նոր համաձայնագիր՝ հատկապես տնտեսական ոլորտում:
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրան-Ռուսաստան համագործակցության ռազմավարական փաստաթուղթը շուտով պատրաստ կլինի: Նախագիծը Ռուսաստանի իշխանություններին կփոխանցվի Իրանում բոլոր համապատասխան կառույցների կողմից քննարկվելուց հետո: ՌԴ իշխանությունների հաստատումից հետո, երկու երկրների միջև կմեկնարկեն երկկողմ բանակցություններ՝ փաստաթուղղթը վերջնական տեսքի բերելու համար։
Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաները ցանկանում են զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում, և տնտեսական համագործակցության զարգացումը նույնպես երկու երկրների կառավարությունների օրակարգում է: Իրան-Ռուսաստան հարաբերությունների սերտացումը կնպաստի նաև երկու երկրների մերձեցմանը և միջազգային ասպարեզում բազմակողմանիության հաստատմանը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Ռուսաստան պետք է գնահատել այս համատեքստում: Այցը կարող է նաև դառնալ առիթ՝ տնտեսական հարաբերությունների զարգացման խոչընդոտները վերացնելու լուծումներ գտնելու համար:
Ռուսաստանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Պալիշչուկն ասում է։ «Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Ռուսաստան, կարագացնի Մոսկվա-Թեհրան հարաբերությունների զարգացումը: Իրանի և Ռուսաստանի ղեկավարները երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում դիտարկում են երկու երկրների շահերը, նրանք կարող են մեծապես նպաստել հարաբերությունների զարգացմանը»։