Բաբգեն Արք. Չարյան.«Աղոթում ենք Իրանի առաջնորդի և ժողովրդի համար»
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i16216-Բաբգեն_Արք._Չարյան._Աղոթում_ենք_Իրանի_առաջնորդի_և_ժողովրդի_համար
Հեղափոխության առաջնորդի ներկայացուցչի և Սպահան քաղաքի աղոթապետի հետ հանդիպմանը նշելով, որ Իրանը սիրո և բարեկամության երկիր է, Սպահանի և հարավային իրանահայության հոգևոր առաջնորդ Բաբգեն Արք. Չարյանն ասել է.«Իրանը խաղաղ համակեցության երկիր է և ես աշխարհի որ ծայրում էլ ծառայեմ որպես հոգևոր առաջնորդ, լինելու եմ իրանցիների այլասիրությունն արտահայտող ոչ պաշտոնական դեսպանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2016 14:40 Asia/Tehran
  • Բաբգեն Արք. Չարյան.«Աղոթում ենք Իրանի առաջնորդի և ժողովրդի համար»

Հեղափոխության առաջնորդի ներկայացուցչի և Սպահան քաղաքի աղոթապետի հետ հանդիպմանը նշելով, որ Իրանը սիրո և բարեկամության երկիր է, Սպահանի և հարավային իրանահայության հոգևոր առաջնորդ Բաբգեն Արք. Չարյանն ասել է.«Իրանը խաղաղ համակեցության երկիր է և ես աշխարհի որ ծայրում էլ ծառայեմ որպես հոգևոր առաջնորդ, լինելու եմ իրանցիների այլասիրությունն արտահայտող ոչ պաշտոնական դեսպանը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բաբգեն Արք. Չարյանն ասել է.«Մենք` կրոնական առաջնորդներս, համարվում ենք հոգևոր զինվորներ և մեր պարտականությունն Աստծո արարածներին օգնելն է»:

Նա հույս է հայտնել, որ Այաթոլլահ Թաբաթաբային հովանավորություն ցուցաբերի նաև իր տեղակալին:

Սպահանի աղոթապետը նշել է, որ այդ քաղաքում տարբեր կրոնների խաղաղ համակեցությունը աշխարհում առկա բացառիկ նմուշներից է և իսլամական խորհրդարանում քրիստոնյա ու հրեա պատգամավորների ներկայությունն այդ երևույթի ապացույցն է:

Այաթոլլահ Թաբաթաբային հավելել է.«ԱՄՆ-ն և արևմուտքը շարունակ ԻԻՀ-ին մարդու իրավունքների ոտնահարման մեջ են մեղադրում և այլ կրոնների կյանքի պայմանները չափազանց ծանր ու դաժան են ներկայացնում և սա այն դեպքում, երբ նրանք գիտեն Իրանում այս համակեցության ու կրոններից ցուցաբերվող հարգանքի մասին, սակայն ԻԻՀ-ի հետ իրենց թշնամությունից ելնելով , շարունակ մեղադրում են մեր երկրին»:

Սպահանի աղոթապետն ասել է.«Մենք քրիստոնյաների հետ ոչ միայն որևէ խնդիր չունենք, այլև սիրո և բարեկամության տեսանկյունից մուսուլմաններին ամենամոտ մարդիկ՝ քրիստոնյաներն են»: