Միացյալ նահանգները և Իրանի բանկային գործարքներում խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i16231-Միացյալ_նահանգները_և_Իրանի_բանկային_գործարքներում_խոչընդոտների_վերացման_անհրաժեշտությունը
Քաղաքական հարցերով դիտորդները համոզված են, որ չնայած Իրանի հետ եվրոպական ու ասիական երկրների առևտրատնտեսական հարաբերությունները սերտացել են, սակայն արժութային ու բանկային կառույցները և խոշոր առևտրականները տակավին մտահոգ են ԱՄՆ-ի կողմից շրջափակումների կիրառման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2016 15:17 Asia/Tehran
  • Միացյալ նահանգները և  Իրանի բանկային գործարքներում խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը

Քաղաքական հարցերով դիտորդները համոզված են, որ չնայած Իրանի հետ եվրոպական ու ասիական երկրների առևտրատնտեսական հարաբերությունները սերտացել են, սակայն արժութային ու բանկային կառույցները և խոշոր առևտրականները տակավին մտահոգ են ԱՄՆ-ի կողմից շրջափակումների կիրառման կապակցությամբ:

Մի շարք արտասահմանյան խոշոր բանկեր, բազմաթիվ պատճառներով հրաժարվում են վերադառնալ Իրան : Նրանք մտահոգ են այն բանի համար,որ ԱՄՆ-ն կարող է վերականգնել նախկին պատժամիջոցները և սահմանափակումներ կիրառել Իրանի նկատմամբ:

Այդ մտահոգությունների վերացման նպատակով, ԱՄՆ պաշտոնյաները նիստ են գումարել 15 երկրի ֆինանսական ու բանկային կառույցների ներկայացուցիչների հետ,որպեսզի նրանց վստահեցնեն, որ Իրանի հետ բանկային հարաբերությունների վերսկսումը որևէ խնդիր չի առաջացնի:

Al-Monitor լրատվական կայքը գրել է.«Այդ կապակցությամբ ամերիկացի պաշտոնյաների խորհրդակցություններն անցել են ապարդյուն»:

Եվրոպական երկրները ներդրումային ընկերություններին հանձնարարում են առավելագույնս օգտվել Իրանի հետ գործակցության առիթից , քանզի Իրանը համարվում է դարի ամենախոշոր առևտրային շուկան; Բայց փաստերը ցույց են տալիս,որ ԱՄՆ-ի քաղաքականությունները հակադրվում են Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման հետ կապված ԵՄ քաղաքականությանը: Այդ խոչընդոտներից տուժում են Իրանի առևտրական կողմերի շահերը:

Բրիտանիայի բանկիրների ասոցիացիան ավելի վաղ հայտարարել է,որ բրիտանական բանկերը ամերիկացի պաշտոնյաներից պահանջում են թափանցիկություն դրսևորել:

Բրիտանական Sky News հեռուստաալիքը ևս հաղորդել է,որ Բրիտանիայի բանկիրների ասոցիացիան պատրաստվում է մի հանձնախումբ կազմել Իրանի դեմ միջազգային շրջափակումների չեղարկման հետևանքները քննարկելու և Թեհրանի հետ բանկային հարաբերությունները վերսկսելու նպատակով:

Հղում անելով Իրան այցելած Դևիդ Քեմերոնի հատուկ պատվիրակ՝ Լորդ Լամոնթին, Sky News հեռուստաալիքը հաղորդել է.«Իրանի նկատմամբ սահմանված շրջափակումների ժամանակաշրջանում այս երկրի հետ առևտրային օրինական խոչընդոտներ ստեղծվելու պատճառով , Բրիտանիան տուժել է առավել քան Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան»:

Եվրոպական ֆինանսական հաստատությունները հաշվի առնելով ԱՄՆ-ի նախնական շրջափակումները ,ԻԻՀ նկատմամբ իրենց կողմնորոշումներում տարակուսում են ,ինչի պատճառով Իրանի հետ ընկերությունների ուղղակի շփումները սահմանափակվում են:

Այս պայմանները պահանջում են ,որ Իրանի դիվանագիտական մարմինները միջուկային բանակցություններից հետո,ամենայն լրջությամբ հետապնդեն տնտեսական դիվանագիտությունը,որի առանցքը կկազմի բանկային ու ֆինանսական շրջափակումների վերացման թափանցիկությունը, քանզի առևտրա-տնտեսական հարաբերությունների ընդլայնումը պայմանավորված է շրջափակումների ամբողջական վերացմամբ: ԱՄՆ-ն փաստորեն հարցականի տակ է առել Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորությունները:ՄԱԿ-ը պետք է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման վերաբերյալ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի շրջանակում քայլեր ձեռնարկի:

ԱՄՆ կառավարությունը ներքին դատական վճիռների հիմամբ, գողացել է Իրանի ակտիվների մի մասը: Իրանի ակտիվների դեմ անհիմն ,անտրամաբանական և անսկզբունքային վճիռներ կայացնելու ԱՄՆ-ի քայլերը լուրջ սպառնալիք են ուղղված միջազգային իրավունքների դեմ: ԱՄՆ-ի կողմից նման վերաբերմունքները հարցեր են ,որոնք պետք է հետապնդվեն միջազգային կազմակերպությունների ու կառույցների կողմից: