Միջազգային բոյկոտի խստացումը՝ մղձավանջ Իսրայելի համար
Սիոնիստական ռեժիմի դեմ միջազգային բոյկոտների ընդլայնմամբ, աշխարհի շատ համալսարաններ մտադիր են դադարեցնել Սիոնիստական ռեժիմի հետ իրենց հարաբերությունն ու համագործակցությունը:
Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարները մտահոգություն են հայտնել տարբեր բնագավառներում Իսրայելի դեմ միջազգային բոյկոտների հետևանքների կապակցությամբ: Համաձայն իսրայելական «Ջերուզալիմ Փոստ»-ի հաղորդման, Չիլիի համալսարանում Սիոնիստական ռեժիմի դեմ բոյկոտի բանաձև ընդունվելուց հետո, Իսրայելի համալսարանների տնօրենների միության նախագահ Փերեց Լավին միջազգային հովանավորությամբ այդ ռեժիմի համալսարանների դեմ համաշխարհային բոյկոտը համարել է ռազմավարական բոյկոտ: Նա ասել է, որ այս բոյկոտների՝ ԱՄՆ-ից ու Բրիտանիայից դեպի դուրս տարածվելը վտանգավոր է լինելու սիոնիստական հասարակության համար:
Չիլիի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ուսանողների միությունը քննադատելով պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի դիրքորոշումները, պահանջել է արգելել այդ ռեժիմի ու նրա քաղաքացիների հետ համալսարանական ցանկացած համագործակցությունը:
Չիլիի պաղեստինյան համայնքը Միջին Արևելքից դուրս պաղեստինյան ամենամեծ համայնքն է: Այստեղ բնակվում են ավելի քան 300 հազար պաղեստինցիներ:
«Բոյկոտ, կապիտալի դուրս բերում և շրջափակում» (BDS) կոչվող Իսրայելի դեմ բոյկոտի շարժումը աշխարհի արհեստակցական միությունների, կրոնական խմբերի, հասարակական կազմակերպությունների և ժողովրդական իշխանությունների հովանավորությամբ ընդլայնվում է:
Սիոնիստական ռեժիմի դեմ գործադրված շրջափակումները քաղաքական, դիվանագիտական, մշակութային ու տնտեսական բնագավառներում ծավալուն հետևանքներ են ունեցել Սիոնիստական ռեժիմի համար: Ռեժիմի ազգային անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնը տեղեկացրել է վերջին տարիներին համաշխարհային բոյկոտների պատճառով Իսրայելի կրած 31 միլիարդ դոլար վնասի մասին:
Իսրայելի հարցերի փորձագետներն այդ ռեժիմի և սիոնիստական քաղաքավանների դեմ բոյկոտի պատճառած տարեկան վնասը գնահատում են ավելի քան 8 միլիարդ դոլար:
ՄԱԿ-ի զարգացման ու առևտրի համաժողովի զեկույցի համաձայն, Իսրայելում արտաքին ուղղակի ներդրումը նախկին տարիների համեմատությամբ վերջին տարիներին շուրջ 46 տոկոս կրճատվել է:
Հիշեցնենք, որ տարբեր երկրներ իսրայելական արտադրանքների դեմ արշավ ծավալելով, պահանջել են վերջ տալ Պաղեստինի զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի զավթողականությանն ու պաշտոնապես ճանաչել պաղեստինցիերի իրավունքներն, ինչը մտահոգություն է պատճառել Սիոնիստական ռեժիմի իշխանություններին:
Սիոնիստական ռեժիմի դեմ համաշխարհային աճող հակազդեցությունը վկայում է այն մասին, որ Սիոնիստական ռեժիմի հիմնադրումից ավելի քան վեց տասնամյակ անց, այս ռեժիմը չի կարողացել տարբեր հնարքների օգնությամբ օրինականություն փոխանցել իր կեղծ գոյությանը և այս ռեժիմն առավել քան երբևե համաշխարհային ատելության է արժանանում և հասարակական կարծիքը տարբեր միջոցներով իր նողկանքն է հայտնում նրա հանդեպ:
Սիոնիստական ռեժիմի դեմ բոյկոտի ալիքը խիստ մտահոգություն է պատճառել Սիոնիստական ռեժիմին, այնպես որ այդ ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախազգուշացնելով բոյկոտի համաշխարհային ալիքի ծավալման կապակցությամբ, հստակորեն հայտարարել է, որ Իսրայելի դեմ բոյկոտի համաշխարհային շարժումը սպառնում է այս ռեժիմի գոյությանը:
Սա իրականություն է, որը հաստատում են նաև արևմտյան ԶԼՄ-ները: Այս կապակցությամբ «Ասոշիեյթեդ պրես»-ը որոշ ժամանակ առաջ տպագրել էր Իսրայելի դեմ բոյկոտի շարժման կապակցությամբ Դան Փերրի հոդվածը, որում ասվում է. «Ներկա մթնոլորտը հիշեցնում է այն բոյկոտները, որոնք 25 տարի առաջ հանգեցրին Հարավային Աֆրիկայում Ափարթայդի իշխանության կործանմանը»: