Մեկնաբանություն-Իրանում կայացել է ռազմական նոր ձեռքբերումների շնորհանդեսը
Կիրակի օրը, Իրանի Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար, բրիգադի գեներալ Մուհամմադ Ռեզա Աշթիանիի ներկայությամբ, տեղի է ունեցել Պաշտպանական արդյունաբերության կազմակերպության փորձագետների կողմից կառուցված 10 արդիականացված հրթիռային և զինամթերքի պաշտպանության համակարգերի շնորհանդեսը։
Ռեզա Աշթիանին հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել երկիրը և ժողովրդին պաշտպանելու կարողության հիմք:
Պաշտպանական ուժի ամրապնդումը մշատպես եղել է Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլորտի ամենակարևոր նպատակը: Իսկ պատճառը նոր սպառնալիքների ի հայտ գալն է, ռազմական տեխնոլոգաիների զարգացումը և նոր տեսակի պատերազմները: Քանի որ խելացի զենքն այսօր ռազմադաշտում մեծ առավելություն է համարվում, Իրանի ՊՆ պաշտպանական արդյունավերության կազմակերպությունը նույնեպես կարևորում է այդ ոլորտում առաջընթացը: Այդ շրջանակում, կիրակի օրը տեղի ունեցած միջոցառման ժամանակ ներկայացվել են վերջին տարիներին մշակված ու կառուցվախ ճշգրիտ կառավարվող հրթիռային համակարգեր: Դրանց թվում կարելի է նշել «երկիր-օդ» հրթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ տարբեր բնութագրերով և պաշտպանության պահանջներին համապատասխան կոորդինատներով, ինչպես նաև հեռահար և կետային խելացի զենք, հրետանի և ականանետեր՝ թիրախի ոչնչացման մեծ տարածությամբ ու բարձր ճշգրտությամբ:
Իրանի զինված ուժերի «Ռազմ» ստորաբաժանման «շարժական արդիականացման» ծրագրերի հիման վրա, որոնց նպատակն է ինքնաբավության հասնել ինված ուժերին անհրաժեշտ սարքավորումների ոլորոտում, տեղի է ունեցել նաև նոր ռազմական մեքենաների առանձնահատկություններով օժտված մեկ և երկու խցիկներով մեքենա: Այն մուտք է գործել զանգվածային արտադրության փուլ:
Վերջին տասնամյակների ընթացքում Իրանի պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը մեծ առաջընթաց է գրանցել և կառուցել կործանիչներ, մարտական և նյութատեխնիկական ապահովման նավեր, հրթիռային համակարգեր և զրահամեքենաներ: Այս կազմակերպությունը կարևոր դեր ունի նաև շարժիչի, սենսորների, էլեկտրոնային սարքավորումների, ռադարների և առաջադեմ տեխնոլոգիաներով այլ սարքավորումների արդիականցման գործում։ Պաշտպանական արդյունաբերությունը շատ կարևոր և արժեքավոր նվաճումների է հասել նաև ավիաատիեզերական, օդային, ռազմածովային, էլեկտրոնիկայի, ցամաքային մարտերի և պաշտպանական դիվանագիտության ոլորտներում։
Այսօր պաշտպանական արդյունաբերությունն Իրանի արդյունաբերական ու տեխնոլոգիական ոլորտների ամենակարևոր բևեռներից մեկն է: Չնայած իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Արևմուտքի կողմից սահմանված հակաիրանական պատժամիջոցներևին, ճնշումներին, սահմանափակումներին, ինչպես նաև Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմին, երկրի սպառազինական կարողություններն աճել են: Այսօր Իրանը համարվում է տարածաշրջանային ուժ, որը կարող է իրեն պաշտպանել ցանկացած տեսակի սպառնալիքից: Եվ այս փաստը վախեցրել է Իրանի թշնամիներին:
Ամերիկացի փորձագետ Ռոբին Ռայն ասում է. «Իրանը կենտրոնացել է ավելի մեծ հեռահարության հրթիռների արտադրության վրա, որոնք ունեն հարվածի բարձր ճշգրտություն և ավելի մեծ կործանարար ուժ»։ Պաշտպանական հետախուզության գործակալության տվյալներով՝ Իրանը ներկայումս աշխարհի առաջատար հրթիռներ արտադրողներից մեկն է, և նրա զինանոցը Արևմտյան Ասիայի ամենամեծ և ամենաբազմազան զինանոցն է: