Մեկնբանաություն- Վիեննայի բանակցություններում պետք է ապահովվեն Իրանի օրինական պահանջները
Հակաիրանական պատժամիջոցների չեղարկմանն ուղղված Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլին զուգահեռ, Իրանի արտգործնախարարը քաղաքական խորհրդակցություններ է անցկացրել ԵՄ քաղաքականության պատասխանատուի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ։
Այս խորհրդակցությունները և բանակցություններում Իրանի նախաձեռնությունը վկայում են, որ Թեհրանը հստակ և ազնիվ մոտեցում ունի լավ համաձայնության հասնելու հարցում:
Բանակցությունների շրջանակում, Իրանի բանակցող խմբի ղեկավար Ալի Բաղերին նույնպես երեքշաբթի օրը Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ:
Ջոզեպ Բորելի հետ երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով Իրանի ավագ բանակցողի լուրջ ջանքերին և իրանական կողմի իրատեսական նախաձեռնություններին, նշել է, որ ցանկացած առաջարկում պետք է հարգվեն Իրանի օրինական իրավունքներն ու պահանջները։
Իրանի բանակցող պատվիրակության կազմը վկայում է, թե որքան լուրջ է տրամադրված Թեհրանը՝ համաձայնության գալու հարցում: Մինչ այժմ Իրանը ներկայացրել է մի շարք նախաձեռնություններ՝ լավ համաձայնության գալու համար: Ուստի հիմա, երբ Բորելը խոստովանում է, որ բանակցությունները հասել են կարևոր ու եզրափակիչ փուլի, որոշում կայացնելու հերթն Արևմուտքինն է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակցող բոլոր կողմերը բանակցությունների ընթացքը դրական են գնահատում, Արևմուտքը պետք է դրսևորի լավ համաձայնության հասնելու իր կամքը:
Բանակցությունների ընթացքում իրանական կողմը եղել է հնարավորինս ճկուն և հիմա հերթն Արևմուտքինն է՝ ընդունելու լուրջ որոշում, որպեսզի հնարավոր լինի կայացնել համաձայնություն, որում կհարգվեն իրանի իրավունքներն ու կարմիր գծերը:
Իրանի տրամաբանական առաջարկների ու նախաձեռնությունների շնորհիվ, բանակցությունները հասել են վճռական փուլ, որտեղ բոլոր կողմերը պետք է ընդունեն քաղաքական լուրջ որոշումներ:
Իրանի հայտարարել է, որ ցանկացած համաձայնության պետք է երաշխավորի իրանցիների ազգային շահը և Թեհրանի օրինական պահանջները: Այս պահանջը պայմանավորված է ՀԳՀԾ-իւց ԱՄՆ-ի դուրս գալով:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շաախանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի անպարտաճանաչությունը Վիեննայում ցանկացած համաձայնության ամենակարևոր սպառնալիքն է, իսկ պատժամիջոցների չեղարկումը ստուգելու հնարավորությունները և երաշխիքների տրամադրումը լավ գործարքի անբաժանելի մասն են:
Իրանի օրինական պահանջներն այս բանակսւոյթուններում վերաբերվում են պատժամիջոցների վերացմանն ու դրա ստուգմանը, տնտեսական շահի ապահովմանը, երաշխքիներին և նավթի ու այլ ռամավարական ապրանքների վաճառքի արդյունքում գոյացած ֆինասնական միջոցներն իրանին առանց խոչընդոտների տրամադրմանը: