Մեկնբանաություն- Վիեննայի բանակցություններում պետք է ապահովվեն Իրանի օրինական պահանջները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i164456-Մեկնբանաություն_Վիեննայի_բանակցություններում_պետք_է_ապահովվեն_Իրանի_օրինական_պահանջները
Հակաիրանական պատժամիջոցների չեղարկմանն ուղղված Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլին զուգահեռ, Իրանի արտգործնախարարը քաղաքական խորհրդակցություններ է անցկացրել ԵՄ քաղաքականության պատասխանատուի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2022 08:39 Asia/Tehran

Հակաիրանական պատժամիջոցների չեղարկմանն ուղղված Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլին զուգահեռ, Իրանի արտգործնախարարը քաղաքական խորհրդակցություններ է անցկացրել ԵՄ քաղաքականության պատասխանատուի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ։

Այս խորհրդակցությունները և բանակցություններում Իրանի նախաձեռնությունը վկայում են, որ Թեհրանը հստակ և ազնիվ մոտեցում ունի լավ համաձայնության հասնելու հարցում:

Բանակցությունների շրջանակում, Իրանի բանակցող խմբի ղեկավար Ալի Բաղերին նույնպես երեքշաբթի օրը Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում հանդիպել է  ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ:

Ջոզեպ Բորելի հետ երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով Իրանի ավագ բանակցողի լուրջ ջանքերին և  իրանական կողմի իրատեսական նախաձեռնություններին, նշել է, որ ցանկացած առաջարկում պետք է հարգվեն Իրանի օրինական իրավունքներն ու պահանջները։

Իրանի բանակցող պատվիրակության կազմը վկայում է, թե որքան լուրջ է տրամադրված Թեհրանը՝ համաձայնության  գալու հարցում:  Մինչ այժմ Իրանը ներկայացրել է մի շարք նախաձեռնություններ՝ լավ համաձայնության գալու համար: Ուստի հիմա, երբ Բորելը խոստովանում է, որ բանակցությունները հասել են կարևոր ու եզրափակիչ փուլի, որոշում կայացնելու հերթն Արևմուտքինն է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակցող բոլոր կողմերը բանակցությունների ընթացքը դրական են գնահատում, Արևմուտքը պետք է դրսևորի լավ համաձայնության հասնելու իր կամքը:

Բանակցությունների ընթացքում իրանական կողմը եղել է հնարավորինս ճկուն և հիմա հերթն Արևմուտքինն է՝ ընդունելու լուրջ որոշում, որպեսզի հնարավոր լինի կայացնել համաձայնություն, որում կհարգվեն իրանի իրավունքներն ու կարմիր գծերը:

Իրանի տրամաբանական առաջարկների ու նախաձեռնությունների շնորհիվ, բանակցությունները հասել են վճռական փուլ, որտեղ բոլոր կողմերը պետք է ընդունեն քաղաքական լուրջ որոշումներ:

Իրանի հայտարարել է, որ ցանկացած համաձայնության պետք է երաշխավորի իրանցիների ազգային շահը և Թեհրանի օրինական պահանջները: Այս պահանջը պայմանավորված է ՀԳՀԾ-իւց ԱՄՆ-ի դուրս գալով:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շաախանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի անպարտաճանաչությունը Վիեննայում ցանկացած համաձայնության ամենակարևոր սպառնալիքն է, իսկ պատժամիջոցների չեղարկումը ստուգելու հնարավորությունները և երաշխիքների տրամադրումը լավ գործարքի անբաժանելի մասն են:

Իրանի օրինական պահանջներն այս բանակսւոյթուններում վերաբերվում են պատժամիջոցների վերացմանն ու դրա ստուգմանը, տնտեսական շահի ապահովմանը, երաշխքիներին և նավթի ու այլ ռամավարական ապրանքների վաճառքի արդյունքում գոյացած ֆինասնական միջոցներն իրանին առանց խոչընդոտների տրամադրմանը: