Մեկնաբանություն - Մեծարգո առաջնորդ. Միջուկային էներգիան ծառայում է Իրանի գիտական ​​առաջընթացին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i164650-Մեկնաբանություն_Մեծարգո_առաջնորդ._Միջուկային_էներգիան_ծառայում_է_Իրանի_գիտական_առաջընթացին
Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Գնալով միջուկային էներգիայից աշխարհի կախվածությունն ավելի է խորանում, և Իրանը ևս միջուկային խաղաղանպատակ էներգիայի խիստ կարիք կունենա»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2022 14:33 Asia/Tehran

Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Գնալով միջուկային էներգիայից աշխարհի կախվածությունն ավելի է խորանում, և Իրանը ևս միջուկային խաղաղանպատակ էներգիայի խիստ կարիք կունենա»։

Փետրվարի 17-ին՝ Թավրիզի բնակիչների պատմական ընդվզման տարելիցի  նախօրեին, արևելյան Ատրպատական նահանգի մի խումբ բնակիչների հետ տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իրանի միջուկային հարցի վրա թշնամու ճակատի հիմնվելու, ճնշող պատժամիջոցներ կիրառելու  և անհեթեթ հայտարարություններ անելու պատճառը ԻԻՀ գիտական առաջընթացի կանխումն է»:

«Չնայած թշնամին քաջ գիտի, որ մեր միջուկային գործունեությունը խաղաղ բնույթ է կրում, սակայն անհեթեթ հայտարարություններ անելով, պնդում է, որ Իրանը մոտեցել է ատոմական զենքի ստեղծմանը», հավելել է հեղափոխության առաջնորդը: 

Իրանի խաղաղանպատակ  միջուկային ծրագիրը վերջին տարիներին եղել է  Իրանի դեմ թշնամու մեդիապատերազմի թիրախում: Իրանն ինչպես յուրաքանչյուր երկիր, իրավունք ունի իր հետագա առաջընթացի և ծրագրավորման համար ձեռք բերել համաշխարհային մակարդակի գիտելիքներ տարբեր ոլորտներում: 

Միջուկային գիտության նկատմամբ ուշադրությունը և նոր էներգիաների օգտագործումն ուղղակիորեն կապված են ցանկացած երկրի և նրա ժողովրդի կյանքի անվտանգության, բարեկեցության և զարգացման հետ, և Իրանն ամենայն հզորությամբ  քայլ է անում այդ ուղղությամբ՝ ապավինելով ներքին ուժին: Խաղաղ միջուկային էներգիա ունենալն ուղղակիորեն ազդում է արդյունաբերության  զարգացման վրա։ Օրինակ, գյուղատնտեսական արդյունաբերության մեջ մարդկանց պարենային անվտանգությունն ապահովելու համար նոր մեթոդների ձեռքբերումը, ինչպես նաև բժշկական գիտություններն էական կապ ունեն միջուկային գիտելիքներով օժտված լինելու հետ:

Տարբեր ապրանքների դիվերսիֆիկացման և որոշ լուրջ հիվանդությունների բուժման համար հատուկ դեղամիջոցների ստեղծման, ինչպես նաև տարբեր հարթություններում գիտական ​​առաջընթացի նախադրյալը միջուկային գիտություն ունենալն է, և  խաղաղ նպատակներով  օգտագործման համար դրա  հետազոտության ու զարգացման շարունակումն է:

Միջուկային գիտությունը մտել է մարդկային կյանքի բոլոր ասպեկտներ, և այս առումով ցանկացած թերություն կբարդացնի  Իրանի ապագան գիտական ճանապարհին առաջ շարժվելու համար: 

Խաղանպատակ միջուկային էներգիայով օժտվելը  Իրանի ժողովրդի գիտական ​​մեծ ու նշանակալի առաջընթացն է, որը ձեռք է բերվել իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, և իրանցի երիտասարդ գիտնականները փորձել են օրեցօր առաջ շարժվել էներգետիկայի և միջուկային գիտության բոլոր ոլորտներին հասնելու համար:

Իրանի առաջընթացն Իսլամական հեղափոխության նպատակներից մեկն է, և միջուկային խաղաղանպատակ էներգետիկայի և  գիտության բոլոր ասպեկտներին հասնելը երաշխավորում է երկրի ապագա առաջընթացը և, բացի այդ, ժամանակակից դարաշրջանում այն համարվում է ուժի կարևոր բաղադրիչներից մեկը:

Հաշվի առնելով միջուկային էներգիա ունենալու կարևորությունը՝ Իրանը բազմիցս ընդգծել է, որ չի ձգտում միջուկային զենքի, և այդ պատճառով այս օրերին, երբ ընթանում են Վիեննայի բանակցությունները, որոշ կողմեր ​​փորձում են սահմանափակել Իրանի միջուկային գիտելիքների զարգացումը։

Միջուկային խաղաղանպատակ ձեռքբերումների պահպանումը հայտարարվել է,որպես Իրանի կարմիր գիծը: Իրանի  պաշտոնյաներն ընդգծել են, որ այդ ձեռքբերումների պահպանումը նույնքան կարևոր է, որքան ճնշող պատժամիջոցների վերացումը, և որ Իրանը Վիեննայի բանակցություններում նույն մակարդակով հետամուտ է այս երկու խնդիրներին :

Վիեննայի բանակցությունները չեն նշանակում հրաժարվել միջուկային խաղաղանպատակ էներգիայից, և Իրանի միջուկային հետազոտությունը, զարգացումն ու առաջընաթցը չեն սահմանափակվելու որևէ համաձայնագրով, և այս համատեքստում Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերին չորեքշաբթի երեկոյան Վիեննայում ասել է.«Դեռ ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»: