Մեկնաբանություն- Սիոնիստները շարունակում են բռնությունները Շեյխ Ջարահ թաղամասի պաղեստինցի բնակիչների նկատմամբ
Վերջին օրերին սիոնիստները կրկին հարձակվել են Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասի բնակիչների վրա:
Այս թաղամասում բնակվող պաղեստինցիները մշտապես հարձակումների են ենթարկվում սիոնիստ ավանաբնակների ու զինվորականների կողմից: Իսկ պատճառը Սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականությունն է: Սոինիստներն անում են ամեն ինչ ՝ բռնագրավված տարածքների ժողովրդագարական կազմը փոխելու և Երուսաղեմի բռնագրավված տարածքները հրեկանացնելու համար: Այդ նպատակին ահսնելու համար, նրանք պարբերաբար հարձակումներ են իրականացնում Շեյխ Ջարահ թաղամասի պաղեստինցի բնակիչների վրա: Բռնություններին զուգահեռ, սիոնիստները փորձում են պաղեստինցիներին վտարել իրենց տներից:
Բռնությունները իրականացվում են տարբեր ձևերով:
Վերջին հարձակման ժամանակ, իսրայելցի ոստիկանները ձերբակալել են Շեյխ Ջարահ թաղամասի 30 պաղեստինցի բնակչի, բարիկադներով շրջափակել թաղամասը և վերահսկում են բնակիչների տեղաշարժերը:
Իսկ անցյալ տարի Երուսաղեմի դատարանը վճրեց թաղամասի 12 պաղեստինցի ընտանքիների տարհանել իրենց տներից: Պաղեստինցիները բողոքարկեցին որոշումը և գործը վերաբացվեց: Սակայն հունվարի 3-ին թաղամասի ևս չորս ընտանիքների ուղարկվել է ծանուցում, որում նշվել է, որ նրանք պետք է ազատեն իրենց տները, քանի որ դրանց հողերի սեփականությունը պատկանում է հրեաներին:
Օկուպացված Երուսաղեմի քաղաքապետարանը վերջերս Շեյխ Ջարահ թաղամասի մի շարք պաղեստինցիների զգուշացրել է, որ նրանք 21 օր ժամանակ ունեն իրենց տները լքելու համար, հակառակ դեպքում քաղաքապետարանը կքանդի դրանք: Պաղեստինցիները նշում են, որ հողերը գնել են տարիներ առաջ՝ Հորդանանի կառավարությունից:
Միևնույն ժամանակ, պաղեստինյան Դիմադրությունն Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ հատկապես Շեյխ Ջարահ թաղամասի բնակիչների նկատմամբ բռնության գործադրումից: «Իսլամական ջիհադ» շարժման բյուրոյի անդամ Խալիդ ալ-Բաթաշը հայտարարել է, որ սիոնիստները Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասում իրականացնում են էթնիկ զտումներ: Զգուշացնելով այդ գործողությունների հետևանքների կապակցությամբ, Խալիդ ալ-Բաթաշը հայտարարել է. «Դիմադրությունը չի ընդունի այն, ինչ տեղի է ունենում Շեյխ Ջարահում: Մենք թույլ չենք տա էթնիկ զտումներ իրականացնել և մարդկանց արտաքսել իրենց բնակավայրերից»։
Դիմադրության արձագանքի արդյունքում առաջացել են նոր պատերազմի վերաբերյալ մտահգություններ: ԵՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ավանաբնակներին կոչ է արել զերծ մնալ բռնություններից, հարգել հարևանության սկզբունքը և դադարեցնել անպատասխանոտու գործողությունները: Ըստ որոշ աղբյուրների՝ փետրվարի 23-ին ՄԱԿ-ը նախատեսում է անցկացնել ԱԽ նիստ՝ Պաղեստինի, մասնավորապես՝ Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասի իրավիճակը քննարկելու նպատակով: