Մեկնաբանություն- ԻԻՀ նախագահի այցը Կատար՝ հարևանության դիվանագիտության լավ օրինակ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i164914-Մեկնաբանություն_ԻԻՀ_նախագահի_այցը_Կատար_հարևանության_դիվանագիտության_լավ_օրինակ
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, Կատարի Էմիրի հրավերով,մեկնել է Դոհա՝ մասնակցելու Գազ արտահանող երկրների վեցերորդ ֆորումին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2022 08:05 Asia/Tehran

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, Կատարի Էմիրի հրավերով,մեկնել է Դոհա՝ մասնակցելու Գազ արտահանող երկրների վեցերորդ ֆորումին:

Այցի շրջանակներում քննարկվելու են երկու երկրների հարաբերությունների ընդլայնման հետ կապված հարցեր և ստորագրվելու է փոխըմբընռման հուշագիր, ինչը  բարիդրացիական հարաբերությունների լավ օրինակ է:

Նախագահ Ռայիսիի կառավարությունը հայտարարել է, որ հարևաննրերի ու բարեկամների հետ հարաբերությունների ընդլայնումն իր արտաքին քաղաքականության գերակայությունն է: Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, Իրանը հարևան է 15 երկրների հետ: Եվ տարածաշրջանային հարևանների հետ հարաբերություններում տնտեսական, առևտրային, արդյունաբերական, մշակութային և զբոսաշրջային բոլոր կարողությունների ակտիվացումը կարող է նպաստել երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, ինչը բխում է տարածաշրջանի խաղաղության և անվտանգության շահերից։

Կատարը կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության  մեջ: Երկու երկրների հարաբերությունները պատմության ընթացքում եղել են խորը և զարգացող:  Իրանի նախագահի այցը Կատար իրականացվում է հարաբերությունների ընդլայնման շրջանակում: Կատարը Պարսից ծոցի արաբական երկրներ ԻԻՀ նախագահի այցերի առաջին հանգրվանն է, ինչը ցույց է տալիս երկու երկրների միջև հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունը:

Չանյած ԱՄՆ-ն  մի շարք արաբական երկրների ու տարածաշրջանային աջակիցների օգնությամբ փորձում է վնասել արաբա-իրանական հարաբերություններին, Կատարը շարունակում է իր լավ հարաբերությունները Թեհրանի հետ, միևնույն ժամանակ փորձելով տարածաշրջանի իրականությանը համապատասխան,  փոխել Իրանի նկատմամբ Պարսից ծոցի երկրների տեսակետը, որոնք գործում են ըստ ԱՄՆ-ի կամքի:

Իրանը և Կատարը մշտապես համոզված են եղել, որ տարածաշրջանային խնդիրների  լուծման և առկա թյուրիմացությունների վերացման միակ ճանապարհը  համագործակցությունն է, փոխըմբռնումը և կառուցողական ու բարեկամական փոխգործակցությունը տարածաշրջանում:  Իրանը մշտապես հավատարիմ է մնացել այս կարևոր սկզբունքին:

Դոհա կատարած այցի ընթացքում, ԻԻՀ նախագահը կհանդիպի Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու  դրանց ամրապնդման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր:

Իրանը և Կատարը մեծ ներուժ ունեն  քաղաքական, տնտեսական, արդյունաբերական, առևտրային, ֆինանսական, ծովային, զբոսաշրջության, ֆինանսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության ոլորտում: Եվ ԻԻՀ Իրանի նախագահի ու Կատարի էմիրի հանդիպումը կարող է ճանապարհ հարթել այդ հարաբերությունների ընդլայնման համար: 

Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը հայտնել է, որ Ռայիսիի Դոհա կլատարած այցի շրջանակում, երկու երկրների միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր՝ էլեկտրաէներգիայի փոխանակման, Իրան-Կատար էլեկտրացանցերի միացման,  առևտրի, ներդրումների, ազատ և առևտրային գոտիներում հարաբերությունների զարգացման և մշակութային ու զբոսաշրջություն ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Բացի այդ, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ կստորագրվի ծովային ու օդային ոլորտներում համագործակցության մասին 4 համաձայնագիր: Իրանն ու Կատարն ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացնում ծովային թունել կառուցելու վրաբերյալ: Այս ռազմավարական ծրագիրը մեծ նաշանակություն ունի, քանի որ  Դեյր և Բուշեհյր նավահանգիստները կապելու է իրար: Սակայն բացի ծովային և նավահանգստային համագործակցության ընդլայնումից, այս թունելը կնպաստի նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչը բխում է Իրանի և Կատարի ազգային շահերից:

Այցից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, ԻԻՀ նախագահն ասել է. «Այցը տեղի է ունենում Պարսից ծոցի երկրների հետ հարաբերություններն ընդլայնելկու   քաղաքականության  և հարևանության դիվանագիտության ակտիվացման չրջանակում»: