Սաուդյան Արաբիան համարվում է տարածաշրջանում աղանդավորականության և ահաբեկչության աղբյուրը
ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցչի հայտարարութամբ , հանուն աշխարհում և տարածաշրջանում անվտանգության հաստատման , իր երկիրը պատրաստ է պայքարել ահաբեկչության դեմ :
Չորեքշաբթի օրն Անվտանգության խորհրդում «Ահաբեկչության գաղափարախոսությունը» խորագրով ազատ նիստում , առանց հաշվի առնելու ահաբեկչությունը տարածելու գործում իր երկրի դերակատարությունը և Իրաքում ու Սիրիայում ահաբեկիչների ֆինանսավորման փաստը , Աբդոլլահ Ալ-Մոալեմին հայտարարել է , թե Իրանը համարվում է Ասիայի արևմուտքում ահաբեկչության տարածման աղբյուրը։ Այս հայտարարությունը հնչում է այն դեպքում , երբ Սաուդյան Արաբիան ՝ որպես վահաբականության ծայրահեղական սելեֆիականության գաղափարի տարածող , համարվում է ահաբեկչության տարածման գլխավոր աղբյուրը : Ի դեպ , Իսրայելի , ԱՄՆ-ի , Կատարի և Թուրքիայի համագործակցությամբ , տարածաշրջանում շարունակվում են Սաուդյան Արաբիայի ծրագրերը և ահաբեկիչներին ու ծայրահեղականներին ցուցաբերվող աջակցությունները : Սիրիայում , Իրաքում և Եմենի որոշ շրջաններում , ահաբեկիչները գործունեություն են ծավալում Սաուդյան Արաբիայի քաղաքական ու ֆինանսական օգնությունների միջոցով : Սաուդյան Արաբիան համարվում է նաև վահաբականության ու սելեֆիականության գաղափարախոսության գլխավոր տարածողը և մեղավոր է գործադրվող բոլոր բռնությունների համար : Որպես ահաբեկչության գլխավոր աղբյուր , Սաուդյան Արաբիան Իրանին է մեղադրում այս նենգ երևույթին սատարելու մեջ , մինչդեռ ԻԻՀ-ը համարվում է ահաբեկչության գլխավոր զոհը և ծանր վնասներ է կրել ահաբեկչությունից : Այնուամենայնիվ , հարևան երկրների , տարածաշրջանի և աշխարհի հետ կառուցողական գործակցության քաղաքականություն որդեգրելով , ԻԻՀ-ը հաստատակամորեն քայլում է ահաբեկչության դեմ իրական պայքարի ուղղությամբ :
Իսլամական Իրանը կայունությունն ու անվտանգությունը պայմանավորում է տարածաշրջանի երկրների համագործակցությամբ և ահաբեկչության դեմ իրական պայքարի շրջագծում , կառուցողական համագործակցություն ունի Իրաքի և Սիրիայի կառավարությունների հետ : Իրանի տեսանկյունից , ահաբեկչությունը հնարավոր չէ լավ և վատ խմբերի բաժանել և պետք է այն արմատախիլ անել։
ՄԱԿ-ում իրանի ներկայացուցչության փոխնախագահ ՝ Ղոլամհոսեյն Դեհղանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է առաջին հերթին պայքարի ահաբեկչության ու ծայրահեղականության գաղափարախոսության աղբյուրի դեմ :
Այսօր ծայրահեղականությունը համարվում է Միջին Արևելքի և աշխարհի անվտանգության ամենալուրջ մարտահրավերը , որի մեջ ուղղակի դեր ունի Սաուդյան Արաբիան : ԻԼԻՊ-ը , «Ալ-Նոսրա» ճակատը , Ալ-Ղաիդան և Թալիբները ակունք են առնում սաուդական վահաբականությունից և այդ խմբերից յուրաքանչյուրը վարժություններ է ստացել սաուդական ուսումնարաններում :
Սաուդյան Արաբիան միաժամանակ աղանդավորականություն է տարածում ՝ փորձելով տարածաշրջանում տարբեր խմբերին իրար դեմ դուրս բերել։ Սաուդյան Արաբիայի ներկա քաղաքականության հիմքը ՝ իսլամական աշխարհին վնասելն է : Ահաբեկչական խմբերին սատարելը և Իսրայելի ռեժիմի հետ համագործակցելը , չեն համապատասխանում բռնության դեմ պայքարի մասին այդ երկրի հայտարարած քաղաքականությանը , քանզի ահաբեկչությունն ու Սիոնիստական ռեժիմը բռնության խորհրդանիշներ են համարվում :