Մեկնաբանություն-Ռուսաստանն ընդգծել է Ուկրաինան ապառազմականացնելու անհրաժեշտությունը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը կրկին ընդգծելով Ուկրաինայի ապառազմականացման և զինաթափման անհրաժեշտությունն ասել է, որ հաջորդ փուլում Ուկրաինայի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը։
Լավրովն ասել է.«Կան բազմաթիվ ապացույցներ, որ Ուկրաինան Ռուսաստանի շուրջ «թշնամական գոտի» ստեղծելու Արևմուտքի ծրագրի մաս է կազմում, և երկու տարի շարունակ Ուկրաինա է ուղարկվել մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, և այդ երկիր ներկրվող ռազմական բեռների ծավալը զգալիորեն աճել են»:
Նա հավելել է.«Միաժամանակ Միացյալ Նահանգները և Բրիտանիան ռազմակայաններ էին կառուցում այդ երկրում, այդ թվում՝ Ազովի ծովում։Պենտագոնը ևս աջակցել է Ուկրաինայում ռազմական կենսաբանական լաբորատորիաների կառուցմանը»։
Նշելով, որ Մոսկվան լուրջ է ընդունել Ուկրաինան միջուկային տերություն դարձնելու մասին նախագահ Վլադիմիր Զելինսկու հայտարարությունը, ՌԴ արտգործնախարարն ընդգծել է.«Ուկրաինան միջուկային զենք ունենալու պոտենցիալ ունի: Մենք պահանջում ենք այն զենքերի ցանկը, որ Ուկրաինան երբեք չպետք է ունենա և երբեք չպետք է արտադրվի այդ երկրում»։
Ուկրաինայի ապառազմականացման և զինաթափման անհրաժեշտության վերաբերյալ Լավրովի դիրքորոշումը այսպես կարելի է բացատրել: Ուկրաինայի արևմտամետ կառավարությունը 2014 թվականի զարգացումներից հետո ձգտել է մերձենալ Եվրոպային և ԱՄՆ-ին և միանալ արևմտյան կառույցներին, հատկապես ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը: Միևնույն ժամանակ, Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, մեծ քանակությամբ զինտեխնիկա է ուղարկել Ուկրաինա՝ նպատակ ունենալով զսպել և պաշարել Ռուսաստանին, իսկ ՆԱՏՕ-ն ևս Ուկրաինայում՝ համատեղ վարժանքներ անցկացնելով և ուկրաինական զորքերը վերապատրաստելով ավելի ակտիվ ներկայություն է ունեցել այդ երկրում։Այս սադրիչ գործողությունները տեղի են ունեցել Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի ագրեսիվ մոտեցումը ցույց տալու նպատակով:
Լարվածության աճը կանխելու համար Ռուսաստանը 2021 թվականի դեկտեմբերին անվտանգության առաջարկներ ներկայացրեց ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին: Մոսկվան, մասնավորապես, արևմտյան գործընկերներից պահանջում էր իրավական երաշխիքներ՝ դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից հրաժարվելու, դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից հրաժարվելու և հետխորհրդային երկրներում ռազմաբազաների ստեղծումից հրաժարվելու վերաբերյալ: Առաջարկություններից մեկը վերաբերվում էր Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հարվածային սպառազինություններ չտեղակայելու և Արեւելյան Եվրոպայում դաշինքի ուժերի 1997 թվականի դիրքեր հետ քաշելու վերաբերյալ: Սակայն բոլոր պահանջները մերժվեցին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից:
Փոխարենն ամերիկացիներն առաջարկեցին բանակցել անվտանգության հարցերի, այդ թվում՝ զենքի հետ կապված գործարքների շուրջ։ Ի պատասխան Արևմուտքի դիրքորոշմանը՝ ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 17-ին պաշտոնական նամակ է հրապարակել, որում ասվում է. «ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների շուրջ իր փաստաթղթում չի պատասխանել ամենագլխավոր հարցին, որը վերաբերում Է դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնվելուց հրաժարվելուն: ԱՄՆ-ի փաստաթղթում գլխավոր հարցի վերաբերյալ դրական արձագանք չկա: Գլխավոր հարցը մեր հստակ դիրքորոշումն Է դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման և հարվածային սպառազինությունների տեղակայման անթույլատրելիության վերաբերյալ, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնության տարածքին»,-ասված է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական նամակում:
Վաշինգտոնն անտեսել է Ռուսաստանի կարմիր գծերը, ինչպես նաև դրանք պաշտպանելու Մոսկվայի իրավունքը և ՆԱՏՕ-ի հետ մեկտեղ ընդլայնել է իր ռազմական գործունեությունը Ռուսաստանի սահմանների մոտ:
Այնուամենայնիվ, Լավրովի խոսքերն այժմ բացահայտում են Մոսկվայի նոր մտահոգությունները, ինչպիսիք են Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը և Կիևի՝ միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը, որի մասին հայտնել է Զելենսկին:
Ուկրաինայում Ռուսաստանի ներկայիս ռազմական գործողությունը արձագանք է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի թշնամական դիրքորոշմանն ու գործողություններին, ինչպես նաև Ռուսաստանի անվտանգության հետ կապված մտահոգություններին տրամաբանական պատասխան չտալու Ուկրաինայի կառավարության պնդումներին:Միջազգային հարցերով փորձագետ Հանիֆ Ղաֆարին ասել է.«Անկասկած, ուկրաինական պատերազմի գլխավոր պարտվողը միայն Ուկրաինայի նախագահ Զելենսկին և այդ երկրի արևմտամետ ղեկավարներն են։ Ռուսաստանի դեմ այս լայնամասշտաբ ճակատամարտում պարտվողը ՆԱՏՕ-ն է՝ թե՛ ռազմական ու անվտանգության, և թե՛ ռազմավարական ոլորտներում։ Ճակատամարտ, որի կապակցությամբ շատ արևմտյան ստրատեգներ զգուշացրել էին ՆԱՏՕ-ի մեծամիտ առաջնորդներին»: