Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Մեդվեդև
Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերություւները Ռուսաստանի հետ. Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն վտանգել է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունները, և նրա գործողությունները հետևանքներ են ունենալու։
«Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերություւները Ռուսաստանի հետ, և դա պետք է ուղիղ ընդունել։ Նրան թվում է, թե տարբեր քաղաքական հոսանքների միջև մանևրելով՝ կարող է Արևմուտքում իր համար կեղծ հեղինակություն վաստակել՝ վտանգի տակ դնելով մեր երկրի հետ կապերը: Նրա քաղաքականության արդյունքում Հայաստանը կկորցնի ռուսական շուկան և ամբողջ ԵԱՏՄ-ն։»:
Մեդվեդևը հիշեցրել է, որ Փաշինյանի ընտրած ուղին կարող է հանգեցնել նրան, որ Երևանը ստիպված կլինի ռուսական գազ գնել եվրոպական գներով, ինչը երեք անգամ թանկ է ընթացիկ սակագներից։