Մեկնարկել են ԱՄՆ-ի և Բրիտանիայի հետ Վրաստանի համատեղ զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i16585-Մեկնարկել_են_ԱՄՆ_ի_և_Բրիտանիայի_հետ_Վրաստանի_համատեղ_զորավարժությունները
Վրաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է այդ երկրում վրացի, ամերիկացի և բրիտանացի զինծառայողների համատեղ զորավարժության մեկնարկի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2016 15:32 Asia/Tehran
  • Մեկնարկել են ԱՄՆ-ի և Բրիտանիայի հետ Վրաստանի  համատեղ զորավարժությունները

Վրաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է այդ երկրում վրացի, ամերիկացի և բրիտանացի զինծառայողների համատեղ զորավարժության մեկնարկի մասին:

Վրաստանի պաշտպանության նախարարության մայիսի 11-ի հաղորդման համաձայն՝ զորավարժություններին մասնակցում է 1300 զինծառայող, այդ թվում՝ 500 վրացի , 650 ամերիկացի, և 150 բրիտանացի զինծառայող,ինչը ավելի է կարևորում այդ զորավարժությունը նախորդ համատեղ զորավարժությունների համեմատությամբ: Վրաստանի ԶՈւ պատմության մեջ առաջին անգամ կօգտագործվեն M1A2 Abrams տանկեր,որոնք, ինչպես նշվում է, ԱՄՆ-ն առաջին անգամ ուղարկել է Վրաստան: Զորավարժություններին կմասնակցեն նաև ամերիկյան C-130 ռազմական ինքնաթիռներ և «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաներ: Զորավարժությունները Վրաստանի «Վազիանի» զորավարժարանում կշարունակվեն մինչև մայիսի 26-ը։

Զորավարժության անցկացումը վկայում է այն մասին,որ Վրաստանի ղեկավարները ցանկանում են իրենց ռազմական համագործակցություններն ընդլայնել արևմտյան պետությունների հետ: Թբիլիսիի ղեկավարները նման համագործակցությունները համարում են նախադրյալներ՝ արևմտյան ռազմական կառույցներին անդամակցելու համար:

Առերևույթ Վրաստանի ղեկավարները ձգտում են հասնել ՆԱՏՕ-ին անդամակցության համար սահմանված չափանիշներին: Ինչի հավաստիքն է զորավարժության բացման օրը այդ երկրի նախագահի արտահտայտությունը:Բացման արարողությանը ներկա են եղել Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

«Վրաստանը պարտադիր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- իր ողջույնի խոսքում ասել է Մարգվելաշվիլին:

Դիտորդները համոզված են,որ Վրաստանի ռազմական ու պաշտպանական հիմքերի ամրապնդումը և ռազմական կառուցվածքի փոփոխումը ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտենալու և այդ կառույցին անդամակցելու նախապայմանն են, սակայն բավարար չեն : ՆԱՏՕ-ին անդամակցելու յուրաքանչյուր երկրի մյուս պայմաններն են՝ քաղաքական կայունությունը, հարևան երկրների հետ սահմանային և անվտանգության ու քաղաքական տարաձայնություններ չունենալը: Իսկ Վրաստանում դրանք բացակայում են։ Հատկապես ,որ Վրաստանում իշխանափոխությունը ժողովրդավարական ճանապարհով տեղի չի ունեցել ,ինչը վկայում է այդ երկրում քաղաքական ու հասարակական կայունության բացակայության մասին: Ինչի հավաստիքն է Էդվարդ Շևարդնաձեի և Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնից հեռացումը:

Մոսկվան տակավին շարունակում է ընդդմիանալ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը և Արևմտյան երկրների հետ Վրաստանի ցանկացած ռազմական համագործակցություն դատապարտում է թեկուզ դրանք իրականանան հայտարարված զորավարժությունների շրջանակում: Այդ զորավարժության մասին ԱՄՆ պաշտպանության նախարարություն՝ Պենտագոնն իր կայքէջում գրել է.«Այս զորավարժության նպատակն է բարձրացնել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ զինծառայողների մարտական պատրաստվածությունը: