Մեկնաբանություն- Վիեննայի բանակցությունները՝ Գրոսսիի Թեհրան այցելությունից հետո
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i166108-Մեկնաբանություն_Վիեննայի_բանակցությունները_Գրոսսիի_Թեհրան_այցելությունից_հետո
Թեհրանից վերադառնալուց հետո, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ Իրանում լավ բանակցություններ է ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2022 13:59 Asia/Tehran

Թեհրանից վերադառնալուց հետո, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ Իրանում լավ բանակցություններ է ունեցել:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին շաբաթ օրը Թեհրանում հանդիպել է Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Մոհամմադ Էսլամիի և ԻԻՀ ԱԳ  նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ:

Այցը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Վիեննայում շարունակվում են պատժամիջոցների չեղարկման շուրջ Իրանի և «4+1» խմբի (Ռուսաստան, Չինաստան, Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև բանակցությունները, և երաշխիքների մասին համաձայնության ու Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև չլուծված խնդիրները ամենավերջին թեմաներն են, որոնց կարգավորմանը ձգտում են Իրանն ու ՄԱԳԱՏԷՆ ՀԳՀԾ-ի շրջանակում:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հանդիպման մասին ասել է. «Մենք վերանայել ենք երաշխքների արձանագրություններին առնչվող հարցերը, որոնք քննարկվել են անցած տարիներին, և եկել եզրակացության, որ ՄԱԳԱՏԷ-ում Իրանի գործի հետ կապված փաստաթղթերի փոխանակմամբ առաջիկա ամիսներին կլուծենք այդ հարցը։ Եվ ինչպես սահմանված է ՀԳՀԾ-ում, մեզ համար կարևոր է, որ այդ հարցերը լուծվեն բնական ճանապարհով, և դրանք չենթարկվեն քաղաքական ազդեցության»:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, Արևմուտքի և Սիոնիստական ​​ռեժիմի ճնշման ներքո, պնդում է, որ Իրանն իրականացնում է չհայտարարված միջուկային գործունեություն, ինչն իհարկե, չի համապատասխանում Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության արձանագրությանը, քանի որ այդ համագործակցությունը միշտ դրական է եղել, և Թեհրանը միշտ ընդգծել է, որ այն չպետք է ենթարկվի քաղաքական ճնշումների ազդեցությանը:

Որոշ կողմեր, այդ թվում՝ Սիոնիստական ​​ռեժիմը, մեծ ջանքեր են գործադրում այս տեխնիկական հաստատության կառուցողական դերի կատարումը կանխելու ուղղությամբ, խաթարելով ՄԱԳԱՏԷ-ի գործունեությունը և քաղաքական ճնշում գործադրելով գործակալության վրա։ Իսրայելի վարչապետի գրասենյակը մարտի 3-ին, հայտարարություն է տարածել, որ վարչապետ Նաֆթալի Բենեթը նախքան Ռաֆայել Գրոսսիի այցն Իրան, զրուցել է նրա հետ։ Սիոնիստական ​​ռեժիմն ու ԱՄՆ-ն ի սկզբանե  նպատակ ունենալով ոչնչացնել ՀԳՀԾ-ն և անօրինական դարձնել Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը, քննարկել են երաշխիքների մասին համաձայնության հետ կապված հարցեր և փորձել ուժեղացնել ճնշումն Թեհրանի վրա։

Այդ պատճառով, Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը շաբաթ օրը Գրոսսիի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ճգնաժամ հրահրելու  գործում Սիոնիստական ​​ռեժիմի դերին և կոչ արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին ուշադրություն դարձնել ցանկացած շահարկման  վրա։ 

Մինչդեռ իրանական բանակցային թիմն Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ, լրջորեն հայտնել է իր դիրքորոշումը պատժամիջոցների վերացման, դրանց հավաստիության ստուգման, երաշխիքների և միջուկային խնդրի հետ կապված մնացած հարցերի, վերջնական համաձայնության գալու վերաբերյալ և նշել, որ վերջնական համաձայնության վերաբերյալ Իրանի համար ամենակարևորն իր կարմիր գծերի լիարժեք պահպանումն է։

Հետևաբար, վերջնական համաձայնագրին հասնելու համար որոշում պետք է կայացնեն արևմտյան կողմերը, այդ թվում՝ ԱՄՆ-ը, և դա այն համատեքստում է, որ Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև վերջերս կնքված համաձայնագիրը ճանապարհային քարտեզ է տրամադրել՝ լուծելու մնացած տարաձայնությունները, որը կարող է նաև ճանապարհ հարթել Վիեննայում համաձայնության համար: