Իսրայելի անվտանգության գոտին՝ «Չարիքի օրվա» տարելիցի շեմին
Սիոնիստական ռեժիմի պատասխանատուները Պաղեստինի օկուպացման աղետի տարելիցի շեմին անվտանգության խիստ միջոցառումներ են կիրառել պաղեստինցիների դեմ և Հորդանան գետի արևմտյան ափի շուրջը անվտանգության գոտի ստեղծելով, օկուպացված տարածքները վերածել են զորանոցի:
1967 թ.-ին օկուպացված տարածքների ամբողջ մուտքերը փակելով պաղեստինցիների առջև, Իսրայելցի բանակայինները մայիսի 11-ից արգելել են պաղեստինցիների մուտքը Հորդանան գետի արևմտյան ափ և Երուսաղեմ: Իսրայելի ռեժիմը նախապատրաստվում է տոնախմբություններ անցկացնել պաղեստինյան տարածքների բռնազավթման տարելիցի օրվա առիթով:
Օկուպացված տարածքներում Իսրայելի բանակի ռազմական նոր դասավորումներն իրականացվել են մայիսի 14-ի՝ Պաղեստինի բռնագրավման 68-րդ տարելիցի պատճառով: Սիոնստական ռեժիմն արդեն երեք օր է,ինչ պատրաստվում է նշել այդ օրը:
Պաղեստինցիներն այդ օրը անվանում են չարիքի կամ ողբերգության օր և ամեն տարի զանգվածային ցույցեր անցկացնելով,
բողոքում են իրենց հայրենիքի բռնագրավման դեմ:
Օուպացումը դառն աղետ է Պաղեստինի պատմության մեջ: Տասնամյակներ շարունակ պաղեստինցիները կոտորածի են ենթարկվում: Նրանց հարկադրում են լքել իրենց տները : Անընդհատ նրանց դեմ պատերազմներ են շղթայազերծվում: Պաղեստինում Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի գոյության հռչակումը և Միջին արևելքի ու իսլամ աշխարհի կենտրոնի բռնազավթումը , Միջինարևելյան զգայուն տարածաշրջանը վերածել է հրաբխային ու ճգնաժամային կենտրոնի:
Պաղեստինի օկուպացումից 68 տարի անց , այս տարածաշրջանում տակավին տիրում է անկայունություն ու անհանդարտություն, ինչը բխում է միջազգային սիոնիզմի ու արևմտյան գաղութարարության ընչաքաղցություններից: 2000 թ.-ից ի վեր, Իսրայելը երեք պատերազմ է պարտադրել Գազայի բնակչությանը : Այդ ռեժիմն այս հատվածում անգթաբար կոտորում է մարդկանց և սպառազինելով թաքֆիրական հոսանքներին, տարածաշրջանում պատերազմ է շղթայազերծում:
Օկուպացված տարածքների կենտրոնում սիոնիստներով բնակեցված ավանների ընդլայնումը և պաղեստինցիներին տարագրության մատնելը այն աղետներն են,որոնց ամեն օր ականատես են պաղեստինցիները: Վեց հազար պաղեստինցի գտնվում են Սիոնիստական ռեժիմի բանտերում ,որպեսզի նրանց բողոքի ձայնը լռեցվի ու աշխարհը չլսի նրանց ձայնը:
ԱՄՆ Կոնգրեսն ամեն տարի երեք միլիարդ դոլլարի օգնություն է տրամադրում Իսրայելի ռեժիմին: ԱՄՆ-ն փաստորեն իր ուսերին է կրում Իսրայելի տնտեսությանն աջակցելու բեռը և սիոնիստները Պաղեստինի օկուպացման 68-ամյակին տակավին ԱՄՆ դոլարներով են պտտեցնում իրենց ռազմամեքենայի ու տնտեսության անիվները: Նման պայմաններում, 2016 թ.-ին Պաղեստինի օկուպացման 68-րդ տարելիցի շեմին Պաղեստինի բռնագրավված տարածքների ամբողջ մուտքերի փակելը ցույց է տալիս,որ սիոնիզմի երազանքները չեն իրականացել։