Մեկնաբանություն. Հերցոգի՝ Թուրքիա կատարայի այցի հետևանքները
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մեկնել է ԱՆկարա, որտեղ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ:
Երկօրյա այցով Թուրքիայում գտնվող Հերցոգն իսրայելցի առաջին պաշտոնյան է, ով 2008թ. հետո այցելում է այդ երկիր: Նա նաև 2003թ. հետո ռեժիմի առաջին ղեկավարն է, ով այցելում է Անկյարա:
Այցը նշանավորում է Իսրայել-Թուրքիա հարաբերությունների վերականգնումը: Հատկանշական է, որ վերջին տարինեին, հանդես գալով ի պաշտպանություն Պաղեստինի, Թուրքիան խզել էր ռեժիմի հետ հարաբերությունները: Եվ հիմա, երբ սիոնսիտները ավելի շատ բռնություն են կիրառում պաղեստինցիների նկատմամբ, Անկարան որոշել է վերականգնել հարաբերությունները ռեժիմի հետ:
Եվ դա է պատճառը, որ Հերցոգի այցն Անկարա, զայրացրել է պաղեստինյան դիմադրության խմբերին: Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այցը տեղի է ունեցել Երուսաղեմի ժողովրդի դեմ սիոնիստների բռնությունների ավելացման, սրբավայրերը հրեականացնելու և Ալ-Աղսա մզկիթ ապօրինի մուտք գործելու թշնամու ծրագրերի ֆոնին:
Հերցոգին ուղղված Էրդողանի հրավերը նշանակում է, որ Թուրքիան խաղում է Իսրայելի դաշտում: 2020թ. սեպտեմբերից Իսրայելը կարգավորում է հարաբերություններն արաբական երկրների հետ: Մինչ այժմ ռեժիմի հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել ԱՄԷ-ն, Բահրեյնը, Սուդանն ու Մարոկկոն և հիմա Էրդողանը գնում է նույն ուղով:
Ու չնայած թուրք պաշտոնյաները պնդում են, թե այցն իրականացվում է տնտեսական նպատակներով, սակայն դրա քաղաքական նպատակներն այս պահին ավելի կարևոր են: Թուրքիայում առաջացած աննախադեպ գնաճի, լիրայի արժեզրկման ու տնտեսական խնդիրների պատճառով, Ռեջեբ Թայիբ Էրդողանն այս պահին գտնվումէ խիստ ճնշման տալ: Եվ Հերցոգին ուղղված՝ Թուրքիա այցելելու հրավերի նպատակը Էրդողանի նկատմամբ քաղաքական ճնշումը թուլացնելն է: Քաղաքացիները սակայն դեմ են Հերցոգի այցին: Անկարայի օդանավակայանի -ճանապարհին, ցուցարարները պոկել ու հրկիզել են Իսրայելի դրոշները, փոխարենը կախելով Պաղեստինի դրոշները: Թուրքիայի այս արձագանքը ցույց է տալիս, որ Հերցոգի այցը որևէ կերպ չի օգնի թուլացնել էրդողանի ժողովրդավարության բարձրացմանը:
Մյուս կողմից, Հերցոգի այցը Թուրքիա շատ կարևոր է հենց Սիոնիստական ռեժիմի համար: Իսրայելը հայտարարում է, որ երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ընդլայնվել է, ներառելով նաև այնպիսի կարևոր իսլամական երկրներ, ինչպիսին է Թուրքիան: Այդպիսով ռեժիմը փորձում է հերքել այն կարծիքը, թե հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողվել է:
Բացի այդ, կարգավորելով հարաբերություններն արաբական երկրների հետ, ռեժիմը փորձում է փոխանցել այն պատգամը, որ ոչ միայն Արևմտյան Ասիայում չի հայտնվել քաղաքական մեկուսացման մեջ, այլ բարելավել է իր վիճակը:
Վերջում պետք է նշել, որ արաբական չորս երկրների հետ հարաբերությունների կարգավորումից հետո, պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի բռնություններն աճել են՞ իսկ նման իրավիճակում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է ավելի սրել իրավիճակը: Քանի որ դա ռեժիմին հնարավորություն կտա ավելի ազատորեն շարունակել բռնություն գործադրել պաղեստինցիների նկատմամբ: