Մեկնաբանություն- ԱՄՆ-ի ագահությունը՝ Վիեննայում պատժամիջոցների չեղարկման թեմայով բանակցությունների գլխավոր արգելքը
ԻԻՀ արտգործնախարարն ասել է.«Վիեննայում պատժամիջոցների չեղարկման թեմայով բանակցությունների վերջին փուլում ԱՄՆ-ը մեծ ագահություն է դրսևորել»:
Իրանի արտգործնախարարը նաև նշել է, որ ԱՄՆ-ի ագահությունը հիմնական խոչընդոտն է բանակցությունների վերջին փուլի համար, այնպես, որ ԱՄՆ-ի ագահության համար նույնիսկ Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան են քննադատել ամերիկացիներին:
Պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը, որը սկսվել է 2021 թվականի դեկտեմբերի 27-ին, դադարեցվեց 2022 թվականի մարտի 11-ին, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար՝ Ջոզեֆ Բորելի առաջարկով, և բանակցողները վերադարձան իրենց մայրաքաղաքներ՝ քաղաքական խորհրդակցությունների համար:
Այդ ժամանակվանից կողմերը խոսում են բանակցություններում առաջընթացի և վեճերի կրճատման մասին, սակայն երաշխիքների և ֆիզիկական և իրավաբանական անձանց կարմիր ցուցակից և պատժամիջոցների շարքից հանելու հարցը դեռևս այն դեպքերից է, որում ԱՄՆ-ը որպես ՀԳՀԾ-ի համաձայնությունը խախտող կողմ, անհրաժեշտ քաղաքական որոշում չի կայացնում այն կարգավորելու համար:
Միևնույն ժամանակ, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ և Վիեննայի բանակցությունների համակարգող՝ Էնրիկե Մորան մեկնել է Իրան՝ բանակցություններ վարելու մնացած հարցերը փակելու և պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները ավարտելու համար, որոնք ամիսներ շարունակ դիվանագիտական սակարկություններից հետո, հասել են վերջնական փուլ:
Սակայն Վիեննայում պատժամիջոցների շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր ԱՄՆ-ի կառավարությունը բազմիցս փորձել է բանակցություններն առաջ մղելու գործնական նախաձեռնություններ առաջարկելու փոխարեն տարբեր կողմերին, հատկապես Իրանին, մեղադրել բանակցությունները դանդաղեցնելու մեջ։
«Իրանի խնդիրն է կոշտ որոշումներ կայացնել միջուկային գործարքը վերջնական տեսքի բերելու համար», - երեքշաբթի մարտի 22-ին, ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ՝ Նեդ Փրայսը:
Ամերիկացի պաշտոնյայի խոսքերը հնչում են այն ժամանակ, երբ Վիեննայի բանակցություններում նույնիսկ Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները (Ֆրանսիա, Բրիտանիա, Բրիտանիա) գրեթե համաձայնության են եկել Իրանի հետ համաձայնագրի տեքստի շուրջ, և ըստ Իրանի արտգործնախարարի, տեքստը միայն վերջնական խմբագրման կարիք ունի:
Այսպիսով, Վիեննայի բանակցությունները գտնվում են ԱՄՆ պաշտոնյաների որոշման փուլում. Վիեննայում հնարավոր է համաձայնության կայացումը, եթե Վաշինգտոնն անհրաժեշտ քաղաքական որոշումներ ընդունի և հրաժարվի ագահությունից։
Այդ կապակցությամբ Իրանի ԱԳ նախարարը, նշելով ԱՄՆ-ի կողմից կոնկրետ և վստահելի քայլերի անհրաժեշտությունը, հայտնել է, որ ամերիկյան կողմը Իրանի մնացած պահանջները կատարելու դեպքում, Իրանը նույնպես պատրաստ է ներկայանալ Վիեննայում՝ վերջնական որոշման համար։