Մեկնաբանություն - Իրանը կարևորում է Պաղեստինի ժողովրդի իդեալին աջակցելը
Իրանի արտգործնախարարության խոսնակը դատապարտել է օկուպացված Պաղեստինում հանդիպման անցկացումն այն որակելով դավաճանություն Պաղեստինի ազատագրման իդեալի նկատմամբ:
Երկուշաբթի օրը, անդրադառնալով օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի հետ արաբական չորս երկրների ղեկավարների հանդիպմանը, Սաիդ Խաթիբզադեն ընդգծել է, որ ահաբեկիչ սիոնիստների և Երուսաղեմի բռնազավթիչների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած գործողություն դաշույն է ճնշված պաղեստինցիների մեջքին և նվեր Իսրայելի մանկասպան ռեժիմին, որը շարունակում է սպանել մարդկանց և գրավել պաղեստինյան հողերը:
Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Մարոկկոյի ԱԳ նախարարները կիրակի օրը մասնակցել են Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ներկայությամբ օկուպացված Նաղաբում կայացած հանդիպմանը:
Նշվում է, որ հանդիպման թեմաներից են եղել Իրանի հարցը, Ուկրաինայի ճգնաժամը, արաբական երկրների ու Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների կարգավորումը։
Չնայած Պաղեստինի ժողովրդի իդեալների նկատմամբ ունեցած պարտավորություններին, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սուդանը և Մարոկկոն կարգավորեցին հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ 2020 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Սիոնիստական ռեժիմը փորձում է այս հանդիպումը անվանել պատմական քայլ տարածաշրջանում հաշտեցման և կոնսենսուսի ստեղծման գործընթացում, սակայն այն հանգամանքները, որոնցում ապրում են Թել Ավիվը և նրա կողմնակիցները, ցույց են տալիս այս պնդման հակառակը. Թեև Սիոնիստական ռեժիմը ճանաչված է աշխարհի շատ երկրների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կողմից, սակայն նա բախվում է լեգիտիմության ճգնաժամի տարածաշրջանային մակարդակում, քանի որ տարածաշրջանի երկրների մեծ մասը չի ճանաչել նրա գոյությունն ու ինքնիշխանությունը օկուպացված տարածքների նկատմամբ։
Աֆրիկյան միությանը Սիոնիստական ռեժիմի ոչ մշտական անդամակցության դիմումի մերժումը, այս ռեժիմի դեմ տարածաշրջանի և աշխարհի մահմեդական ազգերի բողոքի մեծացումը, այդ ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման դատապարտումը և դիմադրության ընդլայնումը վառ օրինակներ են, որոնք ցույց են տալիս Սիոնիստական ռեժիմի անօրինականությունն ու հետագա մեկուսացումը։
Միևնույն ժամանակ, Էմիրությունների և Բահրեյնի պաշտոնյաները փորձում են Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը տեսնել որպես տնտեսական օգուտ այս երկրների համար, սակայն Եգիպտոսի և Հորդանանի փորձը՝ որպես առաջին արաբական երկրների, որոնք կարգավորել են իրենց հարաբերությունները Թել Ավիվի հետ, հակառակ արդյունքն է ցույց տալիս։ Փորձագետների կարծիքով՝ և՛ Եգիպտոսը, և՛ Հորդանանը ենթարկվել են շանտաժի և տնտեսական վնասի՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ գազային պայմանագրերի և արտահանման համաձայնության միջոցով:
Հորդանանցի տնտեսական փորձագետ Հեսամ Այեշն ասում է.«Հորդանանի և Իսրայելի միջև նորմալացված հարաբերությունները շատ թույլ են, և նրանք բախվում են ժողովրդի ուժեղ հակազդեցությանը: Հարաբերությունների կարգավորման համաձայնագրերից դուրս, Իսրայելը փորձում է ամրապնդել իր շահերը տարածաշրջանում և աշխարհում և մուտք գործել արաբական երկրների շուկաներ, քանի որ մինչ այդ պայմանավորվածությունները գրեթե մեկուսացված վիճակում էր»:
Կասկածից վեր է, որ Սիոնիստական ռեժիմը, հատկապես Պաղեստինի ժողովրդի դեմ, օկուպացիայի և հակամարդկային գործելակերպի իր երկար պատմությամբ, երբեք չի հետապնդել խաղաղ հարաբերություններ, որոնք ծառայում են տարածաշրջանի մահմեդական ազգերի շահերին: Այդ ռեժիմը հետապնդում է այնպիսի նպատակներ, ինչպիսիք են տարածաշրջանում մեկուսացման հաղթահարումը, իսլամական հասարակությունների թուլացումը, ինչպես նաև օկուպացիայի շարունակականությունը: Միացյալ Նահանգները նույնպես փորձում է նման հանդիպումներ անցկացնելով, տարածաշրջանում իր դաշնակիցներին վստահեցնել, որ նույնիսկ այն բանից հետո, երբ Իրանի հետ հնարավոր միջուկային համաձայնություն կայանա, կշարունակի աջակցել նրանց։