Պաղեստինի բռնազավթման 68-րդ տարելիցին Իսրայելի ոճրագործությունները խստացվում են
Պաղեստինցիների կողմից Չարիքի օր անունը ստացած Պաղեստինի բռնազավթման 68-րդ տարելիցը նշվելու է այն պայմաններում, երբ այդ ռեժիմի ոճրագործություններն առավել մեծ ու միևնույն ժամանակ մտահոգիչ ծավալներ են ստացել:
Չարիքի օրը պաղեստինցիներին հիշեցնում է 1948 թվականին իրենց հայրենիքի բռնազավթումն ու դրա աղետալի հետևանքներն, այդ թվում Իսրայելի կեղծ ռեժիմի հիմնադրման հետ միաժամանակ մեծ թվով պաղեստինցիների հրի ու սրի քաշվելն ու կալանավորումը:
Հիշեցնենք, որ 68 տարի առաջ, 1948 թվականի մայիսի 14-ին, սիոնիստները բրիտանացիների հովանավորությամբ մի քանի տասնամյակ հետո գործադրեցին Պաղեստինի բռնագրավման դավադիր քայլը:
Պաղեստինի բռնազավթման առաջին օրից պաղեստինցիներն ու տարածաշրջանի ժողովուրդները ոչ մի պահ ապահովված չեն եղել Սիոնիստական տարածամոլ ռեժիմի չարիքներից ու սադրանքներից և մշտապես ականատես են եղել ռեժիմի կողմից պատերազմների հրահրման, ինչը ցավ է պատճառում ցանկացած մարդու: Ժամանակի ընթացքում, այդ զավթիչ ռեժիմը զինվել է տարբեր տեսակի զենքերով ու խստացրել բռնարարքները: Հմաշխարհային շրջանակները բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել այս կապակցությամբ:
ՄԱԿ-ի կտտանքների դեմ պայքարի հանձնաժողովը նույնպես քննադատել է Սիոնիստական ռեժիմի անմարդկային քայլերը:
Այս հանձնաժողովն Սիոնիստական անօրինական ռեժիմի հիմնադրման տարելիցի հետ միաժամանակ հրապարակել է ռեժիմի գործունեության կապակցությամբ իր գնահատումների արդյունքները:
Սիոնիստական ռեժիմի անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ այս հանձնաժողովի 12-էջանոց զեկույցում քննադատվել են հատուկ ռեժիմով կալանավորումները, որոնց ընթացքում անհատը կարող է ամիսներ շարունակ կալանքի տակ մնալ:
Զեկույցում ընդգծվել է, որ 700 հոգի, այդ թվում մինչև 18 տարեկան 12 անձինք, ներկայումս հատուկ ռեժիմով կալանքի տակ են գտնվող:
Հանձնաժողովի նիստը նախագահող դանիացի Ենս Մուդվիգն ասել է, որ այս ռեժիմով կալանքները կարող են ամիսներ ու նույնիսկ տարիներ տևել և այդ ընթացքում կալանքի տակ գտնվող անհատը հասանելի չի լինում:
Ի դեպ, անցած սեպտեմբեր ամսից ի վեր Սիոնիստական ռեժիմի ուժերի հրաձգության հետևանքով սպանվել են շուրջ 200 պաղեստինցիներ:
Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների կալանավորման քաղաքականությունն այնպիսին է եղել, որ միայն 1967 թվականից հետո, ավելի քան 850 հազար պաղեստինցիներ ինչ-որ ժամանակ մնացել են Սիոնիստական ռեժիմի բանտերում: Այսօր շուրջ 7000 պաղեստինցի գերիներ դաժան պայմաններում պահվում են Սիոնիստական ռեժիմի բանտերում և ենթարկվում են ռեժիմի բանտապահների սարսափելի կտտանքներին: Պաղեստինցի գերիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների հետևանքով մինչ այսօր նահատակվել են հարյուրավոր պաղեստինցիներ, իսկ մեծ թվով ուրիշներ վարակվել են անբուժելի հիվանդություններով կամ հաշմանդամ են դարձել:
Նման պայմաններում պաղեստինցի գերիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները կանխելու, պաղեստինցի գերիների փրկության հնարավորություն ստեղծելու և Իսրայելի զավթողականությանը վերջ տալու ուղղությամբ միջազգային հասարակության թերացումը կարող է առավել մեծ վտանգի ենթարկել Պաղեստինի ժողովրդին ու հատկապես պաղեստինցի գերիներին: