Մեկնաբանություն- Բաքու-Երևան սպառազինական մրցավազք՝ Հարավային Կովկասում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i168764-Մեկնաբանություն_Բաքու_Երևան_սպառազինական_մրցավազք_Հարավային_Կովկասում
Այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերը բանակցությունների օրակարգ են մտցրել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, թվում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև սպառազինությունների մրցավազքը դարձել է երկու երկրների ղեկավարների առաջնահերթությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2022 14:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Բաքու-Երևան սպառազինական մրցավազք՝ Հարավային Կովկասում

Այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերը բանակցությունների օրակարգ են մտցրել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, թվում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև սպառազինությունների մրցավազքը դարձել է երկու երկրների ղեկավարների առաջնահերթությունը:

2020 թվականի նոյեմբերի 9-ին  Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, որոշ իրադարձություններ ճանապարհ են հարթել Բաքու-Երևան սպառազինական  մրցավազքի համար։

Նոյեմբերին խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ տասնյակ համատեղ զորավարժություններ է անցկացրել կովկասյան տարածաշրջանում։ Այս զորավարժությունների անցկացումն անկախ քաղաքական շրջանակների, քաղաքական փորձագետների և նույիսկ Հայաստանի իշխանության կողմից համարվել է սադրիչ և  բարեկամության ու բարիդրացիության սկզբունքին հակասող քայլ։

Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ համատեղ զորավարժությունների անցկացումը, խրախուսում են Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ուժեղացնել իրենց  ռազմական կարողությունը։

Կասկածից վեր է, որ Թուրքիայի կառավարությունը, դրդելով Ադրբեջանի Հանրապետությանը համատեղ զորավարժություններ անցկացնել, կարողացավ մեծ քանակությամբ զինամթերք վաճառել Բաքվին և Արևմտյան Ասիայում իր որոշ դաշնակիցներին, ինչպես նաև պայմաններ ստեղծել  այլ երկրներին զենքի վաճառքի համար։

Թուրք պաշտոնյաները համաձայնել են որոշ սահմանափակումներով զենք վաճառել Հայաստանին։

Թուրքիայի, որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ (ՆԱՏՕ) ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, անհանգստություն է առաջացրել տարածաշրջանի որոշ անկախ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի համար։

2020 և 2021 թվականների իրադարձությունները և Բաքվի և Անկարայի համատեղ զորավարժությունների անցկացումը ապացուցեցն այն փաստը, որ Կովկասում համատեղ զորավարժություններն իրականացվել են հիմնականում թուրքական կողմի դրդմամբ։

Ադրբեջանի և Թուրքիայի բացասական քայլերը ստիպել են Հայաստանին էլ ավելի ամրապնդել իր ռազմական նպատակները հարավկովկասյան տարածաշրջանում։

Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ շուտով կսկսի զրահատեխնիկայի արտադրագիծը։ Հայաստանի Չարենցավանի գործարանում ռուսական Reed's Plant ընկերության հետ համագործակցությամբ կարտադրվեն զրահամեքենաներ։

 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի պարտությունից հետո Երևանի պաշտոնյաները օրակարգ են մտցրել հայկական զինուժի հզորացման հարցը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանը կորցրեց իր ռազմական գերազանցությունն Ադրբեջանի նկատմամբ և այդ պատճառով ընդունեց պարտությունը։

Ադրբեջանի նախագահը Թուրքիայից և Իսրայելից զենք գնելու թեմային է անդրադարձել այս երկրի և Թուրքիայի լրատվամիջոցներում։ Այս բացասական շարժումները ճանապարհ են հարթել կովկասյան տարածաշրջանում ռազմական մրցակցության համար։

Հայաստանն օրակարգ է մտցրել Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը և հայ փորձագետները նշում են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը զարգանում է:

Կասկածից վեր է, որ հայկական բանակի հզորացմամբ քիչ հավանական է, որ Երեւանի պետական ​​պաշտոնյաները հավատարիմ մնան ԼՂ խաղաղ համաձայնագիրը։

Փաստորեն, Ադրբեջանի և Հայաստանի ռազմական մրցակցությունները, որոնք հրահրվել են օտարերկրյա ուժերի կողմի  ի վերջո, դա կհանգի հյուսիսային Արաքսի կառավարության և մուսուլման ժողովրդի վնասին: Հատկապես այն օտարերկրյա պետությունների համար, որոնք հատուկ շահեր ունեն Հարավային Կովկասում, Ադրբեջանի պետության և մուսուլման  ժողովրդի կործանումն այնքան էլ կարևոր չէ։