Մեկնաբանություն- Օկուպացված Պաղեստինում իրականացվել է նահատակության հինգերորդ գործողությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i168940-Մեկնաբանություն_Օկուպացված_Պաղեստինում_իրականացվել_է_նահատակության_հինգերորդ_գործողությունը
Օկուպացված Պաղեստինում իրականացվել է նահատակության հինգերորդ գործողությունը, որի հետևանքով 2 սիոնիստ զոհվել է, ևս 16-ը՝ վիրավորվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2022 14:02 Asia/Tehran

Օկուպացված Պաղեստինում իրականացվել է նահատակության հինգերորդ գործողությունը, որի հետևանքով 2 սիոնիստ զոհվել է, ևս 16-ը՝ վիրավորվել:

Վերջին 20 օրերի ընթացքում իրականացված նահատակության հինգերորդ գործողությունը տեղի ունեցավ ապրիլի 7-ին: Իսրայելի հեռուստատեսության 13-րդ ալիքը հաղորդել է, որ գործողությունն իրականացվել է օկուպացված տարածքներում բնակվող պաղեստինցու  կողմից: Նահատակության առաջին գործողությունն իրականացվել էր ավտոմեքենայի միջոցով, երկորդը՝ դանակով, մւյուսները՝ հրազենով: Այս գործողությունների հետևանքով, մինչ այժմ զոհվել է 13 սիոնսիօտ, տասնյակ ուրիշներ վիրավորվել են:

Այս գործողությունները պատասխան են սիոնիստ ավանաբնակների ու զինվորների կողմից պաղեստինցիների նկատմամբ իրականացվող բռնություններին: Middle East Monitor-ը գրում է. «Համասը, «Իսլամական ջիհադը» և Դիմադրության մյուս խմբավորումները հայտարարել են, որ օկուպացված տարածքներում վերջին հարձակումների հիմնական պատճառն Արևմտյան ափին և Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ Իսրայելի շարունակվող ագրեսիան է: Դիմադրության խմբերը նշում են նաև, որ հարձակումների պատճառն Արևմտյան ափի պաղեստինյան հողերի բռնագրավումն է, պաղեստինցիների նկատմամբ ավանաբնակների կիրառած բռնությունները, Ալ-Աղսա մզկիթի ամենօրյա պղծումը, պաղեստինցիների դեմ Իսրայելի ռասիստական ​​գործողությունները և վերջապես Գազայի հատվածի ռեժիմի շարունակական պաշարումը»:

Եվրոպական միության ներկայացուցիչ Սվեն Քոհեն վան Բորգսդորֆն այս տարվա փետրվարին հայտարարեց. «Արևմտյան ափին սիոնիստ ավանաբնակների կողմից կիրառվող բռնությունները մտահոգիչ են: Վերջին տարիներին գրանցվել է նրանց կողմից պաղեստինցիների նկատմամբ իրականացվող բռնությունների ամենաբարձր մակարդակը: Բռնությունների արդյունքում գրանցվել են նաև մահվան դեպքեր»:

 ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) հայտարարաել է, որ 2021 թվականին գրանցվել է իսրայելցի ավանաբնակների կողմից պաղեստինցիների վրա իրականացված  496 հարձակում, որից 370-ը պաղեստինցիներին պատճառել է նյութական վնաս, ևս 126-ի հետևանքով եղել են զոհեր: 2020 թվականին ընդհանուր առմամբ գրանցվել է նմանատիպ 358 հարձակում։

Պաղեստինցիների նկատմամբ բռնությունների մակարդակն այնքան բարձր է, որ իսրայելցի լրագրող Գեդեոն Լևին այդ կապակցությամբ գրել է. «Պաղեստինցիների նկատմամբ ավանաբնակների բռնություններն օկուպացված տարածքներում իրականացված վերջին գործողությունների հիմնական պատճառներից են»:

Միևնույն ժամանակ, Համասն արձագանքելով վերջին նահատակության գործողությանը, հայտարարել է. «Այս գործողությունը բնական և օրինական պատասխան է մեր ազգի, մեր հողի, Երուսաղեմի և Ալ-Աղսա մզկիթի դեմ օկուպանտների հանցագործություններին»:

Այս գործողությունները մի կողմից վկայում են, որ պաղեստինցիներին ծնկի բերելու Սիոնիստական ռեժիմի ջանքերը ձախողվել են, իսկ Դիմադրության նկատմամբ պաղեստինցիների հավատքն ամրապնդվել է ու նրանք այլևս պաշտպանվելու համար օտարկերկրացիների վրա հույս չեն դնում:

Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման քաղաքական բյուրոյի անդամ Յուսեֆ ալ-Հուսեյնին ասել է. «Նահատակության գործողությունները վկայում են 70 տարի շարունակ մեր ժողովրդին ծնկի բերելու և նրա ինքնությունը ոչնչացնելու Սիոնիստական ​​ռեժիմի քաղաքականության ձախողման մասին»: