Մեկնաբանություն- Պակիստանի խորհրդարանը վստահության քվե չի տվել Իմրան Խանին
Պակիստանում մի քանի շաբաթ տեւած քաղաքական վեճերից հետո խորհրդարանի իշխող կուսակցությանն ընդդիմացող պատգամավորները անվստահություն են հայտնել Իմրան Խանի կառավարությանը:
Մի քանի անգամ հետաձգվելուց հետո, կիրակի վաղ առավոտյան, Պակիստանի խորհրդարանում կայացավ այդ երկրի վարչապետին անվստահություն հայտնելու քվեարկությունը: Նիստը մեկնարկել էր շաբաթ օրը:
«Մուսլեմ լիգ» կուսակցության Նավազ թևից, Ժողովուրդ կուսակցությունից, մուսուլման հոգևորականների հավաքականությունից, «Բալուչեսթանի համայնքներ» կուսակցությունից, Վաթան հանրապետական կուսակցությունից և Ավամ ազգային կուսակցությունից կազմված Պակիստանի ընդդիմադիր միացյալ ճակատի ներկայացուցիչներն անվստահություն են հայտնել վարչապետ Իմրան Խանին:
Պակիստանի վարչապետին անվստահություն հայտնելու նախագծին կողմ է քվեարկել 174, դեմ՝ 110 պատգամավոր։
Պակիստանի պառլամենտի կողմից Իմրան Խանին անվստահություն հայտնելով, առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում երկիրը կարող է ներքաշվել քաղաքական ցնցումների և նույնիսկ սոցիալական անկարգությունների մեջ: Իմրան Խանի կարծիքով, իր դեմ ուղղված այդ քվերակությունն ԱՄՆ-ի գլխավորությամբ արտաքին դավադրության արդյունք է՝ Իսլամաբադի անկախությունը վերացնելու համար:
Իմրան Խանի և Tehreek-e-Insaf կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով, նրա կառավարությունը զոհ է գնացել ընդդիմության և Սպիտակ տան ու տարածաշրջանի որոշ երկրների միջև չգրված համաձայնագրի՝ Սպիտակ տան ընչաքաղցություններին ընդդիմանալու, այդ թվում՝ Պակիստանի մի շարք ռազմաբազաներ չհանձնելու, ինչպես նաև ուկրաինական պատերազմի ֆոնին իր Ռուսատսան կատարած այցի պատճառով։
Ի տարբերություն 2001-ից 2018 թվականների, Պակիստանը Իմրան Խանի ժամանակաշրջանում (2018-2022 թթ.) Աֆղանստանի պատերազմում զգուշորեն էր համագործակցում Միացյալ Նահանգների հետ և փորձում էր անկախ դիրք գրավել և հաշվի առնել Պակիստանի ազգային շահերը:
Ի տարբերություն անցյալի, երբ Պակիստանի պաշտոնյաները սերտորեն համագործակցում էին Միացյալ Նահանգների հետ Աֆղանստանում պատերազմի հարցում, Իմրան Խանը չի ցանկացել իր երկիրը վերածել տարածաշրջանի և հարևան երկրների դեմ Սպիտակ տան համար տեղեկատվական պատերազմի միջավայրի:
Իմրան Խանի դեմ ԱՄՆ-ի վրդովմունքն իր գագաթնակետին հասավ այն բանից հետո, երբ նա դեմ արտահայտվեց Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Պակիստանի մի շարք ռազմաբազաներ Սպիտակ տանը հանձնելու ԱՄՆ-ի խնդրանքին:
Այն պայմաններում, երբ Պակիստանի PTI կուսակցության կառավարման տարիներին տարածաշրջանում չիրականացվեց ԱՄՆ-ի ծրագրերի մի մասը, կանխատեսվում էր, որ Սպիտակ տունը սցենար կմշակեր Իմրան Խանին պաշտոնանկ անելու և այդ ծրագիրը նրա ընդդիմադիր կուսակցությունների օգնությամբ իրականացնելու համար:
Մասնավորապես, Սաուդյան Արաբիան, որպես ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակից, Իմրան Խանի ներկայությունը Պակիստանի քաղաքական իշխանության ոլորտում դեմ էր համարում իր շահերին, ինչը դրդեց Ռիադին օգնելու Պակիստանի ներսում իր ավանդական դաշնակիցներին՝ հեռացնելու Իմրան Խանին:
Ներկայացված է նաև այն տեսակետը, որ Իմրան Խանի հեռացումից հետո Պակիստանը որոշ հատվածներում կկանգնի որոշ նախկին քաղաքականությունների շրջադարձի առջև, այդ թվում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների զարգացումը քաղաքական առումով, Ռուսաստանից հեռավորությունը, մոտեցումների փոփոխությունը թալիբների հետ գործակցելիս և նույնիսկ հարևանների հետ հարաբերություններում:
Հաշվի առնելով Պակիստանի տարբեր քաղաքներում Իմրան Խանի կողմնակիցների բողոքի ցույցերը՝ ընդդեմ նրա վստահության քվեարկության հարցում օտարերկրյա միջամտության, հավանական է, որ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում Պակիստանը կբախվի քաղաքացիական անկարգությունների, հատկապես, որ Իմրան Խանին մնացել է մեկ տարի։ Նա խորհրդարանական ընտրությունների անցկացումը առիթ է համարում հանրային վստահությունը վերականգնելու և ժողովրդի քվեով իշխանության հասած իր կառավարության անկման մեջ օտարերկրյա գործակալների դերը բացահայտելու համար: