Հայացք Իրաքի արտգործնախարարի Իրան կատարած այցին
Չորեքշաբթի օրը Թեհրան կատարած այցի ընթացքում, Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնը հանդիպել է ԻԻՀ-ի ԱԳ նախարարի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները:
Իր իրաքցի գործընկերոջ հետ մամլո համատեղ ասուլիսի ընթացքում, Իրանի ԱԳ նախաարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Առաջիկա ամիսներին մենք կարող ենք ընդլայնել Իրանի և Իրաքի հարաբերությունները տարբեր ոլորտներում. Վերջին յոթ ամսում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և համագործակցության ծավալն աճել է չորսուկես անգամ»։
Իրան-Իրաք հարաբերությունները հարևանության քաղաքականության և բարիդրացիության շրջանակներում, չնայած որոշ խնդիրներին, ինչպիսիք են Իրանին էլեկտրաէներգիայի և գազի արտահանման պատճառով Իրաքի պարտքը, սահմանային ջրերի և բնապահպանական խնդիրների հետ կապված խնդիրները, զարգացող ընթացք ունեն: Արևմտյան Ասիայի տարածաշրջանի արաբական երկրներից Իրաքն ամենաշատ մշակութային և կրոնական ընդհանրություններն ունի Իրանի հետ: Հարևանների միջև ամենաերկար սահմանը (մոտ 1258 կմ ցամաքային և 351 կմ ջրային սահման), ռասայական, պատմական, լեզվական կապերը, կրոնական ընդհանրությունները և ընդհանուր անվտանգության և տնտեսական սպառնալիքների ու շահերի առկայությունը կարևոր կետեր են Իրան-Իրաք հարաբերություններում: Իրանի և Իրաքի պաշտոնյաների հայտարարությունները ցույց են տալիս համապարփակ հարաբերություններ զարգացնելու երկու երկրների լուրջ վճռականությունը։
Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին և Իրաքի նախագահ Բարհամ Սալեհն ապրիլի 3-ին հեռախոսազրույցում ընդգծել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման համար երկու երկրների արդյունավետ և ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:
Վերջին տարիներին Իրանի արդյունավետ դերը տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում, հատկապես՝ ԻԼԻՊ-ի և տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև պատերազմ ստեղծելու և Սիրիայում ու Իրաքում տարբեր խմբերի ու կուսակցությունների միջև պառակտումներ ստեղծելու փորձերում ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի չարաբաստիկ ծրագրերի բացահայտումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ի եւ նրա աջակիցների վրա հույս դնելը ոչ միայն ապարդյուն է լինելու, այլեւ լինելու է ի վնաս տարածաշրջանի երկրների ազգային շահերի:
Իրանի նախագահը այս առնչությամբ ընդգծել է.«Տարածաշրջանի ցանկացած երկիր, որն անտեսում է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի տիրակալական նպատակները, ոտնահարելու է իր ազգի շահերը և բախվելու է մուսուլման ժողովրդի զայրույթին»:
Իրաքի նման երկրներում ներկա գտնվելու առիթը Իրանի և դիմադրության ուժերի դեմ լրտեսության և գործողություններ իրականացնելու համար օգտագործելու Սիոնիստական ռեժիմի ջանքերը կարելի է գնահատել այս համատեքստում: Իհարկե, Իրանը միշտ զգուշացրել է այդ սպառնալիքների մասին, և նույնիսկ ի պատասխան Սիոնիստական ռեժիմի չարագործությունների, ԻՀՊԿ-ն մարտի 13-ին «երկիր-օդ» 12 հրթիռներով թիրախավորեց Իրաքյան Քրդստանում սիոնիստական դավադրության ռազմավարական կենտրոնը:
Տնտեսական առումով Իրանն ու Իրաքը ընդլայնվող հարաբերություններ ունեն: Վերջին երկու տասնամյակների ընթացքում Իրանը եղել է Իրաքի առևտրային կարևոր գործընկերը: Երկու երկրների սահմանային շուկաները ակտիվ են տարբեր տարածաշրջաններում, և Իրանը Իրաքի էլեկտրաէներգիայի հիմնական մատակարարներից է:
Ակնհայտ է, որ Իրան-Իրաք հարաբերությունները ավելի բարձր են հարեւանության սահմաններից և ելնելով հարևանության կապերից ու կարիքներից, երկու երկրների հարաբերությունների ապագան կարելի է համարել կայուն և ընդլայնվող։ Տարածաշրջանային հերթականություններում և միմյանց հետ երկկողմ հարաբերություններում ունեցած դիրքից բացի երկու երկրները կարող են, հարաբերությունների ընդլայնմամբ, կարևոր դեր խաղալ տարածաշրջանային մերձեցման գործում: