Մեկնաբանություն. Դիմադրությունը՝ Ռամազան բարեբաստիկ ամսին և պաղեստինցիների վճռակամությունը՝ դիմակայելու սիոնիստների հանցագործություններին
Ալ-Աղսա մզկիթում աղոթող պաղեստինցիների վրա սիոնիստների հարձակումն, ինչի հետևանքով մինչ այժմ կան տասնակ զոհեր ու վիրավորներ, ավելի է ամրապնդել սիոնիստների հանցագործություներին դիմակայելու պաղեստինցիների վճռականությունը:
Պաղեստինի դիմադրության շարժումը երեկ ժողովդին կոչ էր արել ծավալուն ներկայություն ապահովել Ալ-Աղսա մզկիթում: Եվ այսօր առավաոտվանից, պաղեստինցիները հավաքվել էին Ալ-Աղսա մզկիթում: Սիոնիստ զորայինները հարձակվել են մզկիթի վրա և վիրավորել մեծ թվով աղոթարարների: Իսկ ո՞րն է վերջին ամիսներին սիոնիստների ու պաղեստինցիների բախումների սրման պատճառը:
Նախ՝ սիոնիստական ռեժիմի գործողությունները և քաղաքականությունն ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի հետ արաբական որոշ երկրների հարաբերությունների կարգավորումը և արտաքին աջակցության հարցով արաբ պաշտոնյաների հետ տարբեր նիստերի անցկացումը, ոչնչացրել են պաղեստինցիների հույսը և ավելացրել են նրանց վճռականությունը՝ սիոնիստների հանցագործություններին դիմակայելու հարցում: Սիոնիստներն ակնկալում էին, որ արաբ պաշտոնյաների հետ հանդիպումները և այդ երկրների հետ հարաբերությունների կարգավորումը կավելացնի ռեժիմի անվտանգությունը և Պաղեստինի հարցը լուսանցք կմղվի: Սակայն պաղեստինցիների գործողությունները ցուց տվեցին, որ Պաղեստինի հարցը չի մոռացվել և հենց պաղեստինցիներն են այս խնդիրը պահում տարածաշրջանի զարգացումների կիզակետում:
Երկրրոդ կետն այն է, որ Պաղեստինի ժողովուրդը այլևս հույս չի կապում ինքնավարության վարչակազմի հետ: Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը դատապարտել է պաղեստինցիների կողմից իրականացվող նահատակական գործողությունները ու դեռևս շարունակում է հույսեր փայփայել Սիոնիստական ռեժիմի հետ բանակցությունների վերաբերյալ: Ի տարբերություն նրա, ՀԱՄԱՍ շարժումը ժողովրդին Երուսաղեմին աջակցելու և նահատակության գործողություններ իրականացնելու կոչ է արել և ժողովուրդը լսել է այն: Այլ խոսքով, Պաղեստինի ժողովուրդը եկել է այն եզրակցության, որ կառավարությունը քայլ չի պահում ժովորդի հետ, հետևաբար մերժելով կառավարության մոտեցումը, ցույց տվեց սիոնիստներին դիմակայելու հարցում իր վճռականությունը:
Երրորդ կետն այն է, որ պաղեստինցիների համոզմամբ՝ Սիոնիստական ռեժիմը չափազանց խոցելի է ռազմական և անվտանգության տեսանկյունից՝ հակառակ իր քարոզչությանը: Անցյալ տարվա 11-օրյա պատերազմն ու ռազմական խոցելիությունն ու նահատակական գործողությունները նույնպես ապացուցեցին Սիոնիստական ռեժիմի հետախուզության խոցելիությունը: Նահատակական գործողությունները ցույց տվեցին Սիոնիստական ռեժիմի և նրա բազմաթիվ հետախուզական և անվտանգության կառույցների անկարողությունը՝ կանխելու նման գործողությունները: Այս իրավիճակին պետք է ավելացնենք հատկապես վերջին տարիներին քաղաքական անբարենպաստ իրավիճակն ու փխրուն կաբինետները։ Գիտակցելով այս թույլ կողմերը՝ պաղեստինցիները ցույց են տվել իրենց վճռականությունը՝ դիմակայելու հանցագործություններին և ռեժիմին։
Չորրորդ կետն այն է, որ հակամարտության խնդիրը պաղեստինյան տարածքային և կրոնական ինքնությունն է, և ցանկացած երկիր, որն ունի ազգային ինքնություն, չի լռի իր տարածքային ինքնության և կրոնի դեմ ոտնձգության դիմաց։ Ի տարբերություն արաբական փոքր երկրների, որոնք ստեղծված են արևմտյան գաղութատիրության կողմից, պաղեստինցիներն ունեն պատմական արմատներ և հիմնական ազգային ինքնություն: Սիոնիստական ռեժիմը փորձում է նրանցից խլել պաղեստինցիների կրոնական ինքնությունը, այն է՝ Ալ-Աղսա մզկիթը, և նրանց տարածքային ինքնությունը, այսինքն՝ պաղեստինյան հողը, և դա այն խնդիրը չէ, որ պաղեստինցիներն ընդունեն։ Իրոք, թեև օկուպացված տարածքներում չկա ազգային ինքնություն, և վարչակարգն ունի տարասեռ և անհամատեղելի ժողովրդագրական կազմ, պաղեստինցիներն ունեն համասեռ և համահունչ բնակչության համակցություն, որ կոնսենսուսի և միասնության մեջ են իրենց ազգային ինքնության պաշտպանության հարցում:
Եվ վերջում պետք է նշել, որ եթե միջազգային հանրությունը շարունակի լռել և աջակցել Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, ապա պաղեստինցիների և սիոնիստների միջև հակամարտությունների մակարդակը կմեծանա, հատկապես երբ մոտենում է Ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը՝ Ղոդսի համաշխարհային օրը: