Բաքուն դիմել է ԵԱՀԿ-ի օգնությանը
Ադրբեջանը կրկին անգամ դիմել է ԵԱՀԿ-ի օգնությանը ՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով :
Ադրբեջանի ԱԳ նախարար ՝ Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ-ից պահանջել է առավել լուրջ քայլեր ձեռնարկել ՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ : Բեռլինում Գերմանիայի ԱԳ նախարար ՝ Ֆրանկ Վալտեր Շատայնմայերի հետ ունեցած հանդիպմանը , Ադրբեջանի ԱԳ նախարարը հույս է հայտնել , որ ԵԱՀԿ-ում Գերմանիայի հերթական նախագահության ընթացքում , այդ երկիրը կկարողանա օգնել հակամարտության կարգավորմանը : Հանդիպմանը Ադրբեջանի ԱԳ նախարարը շեշտել է , որ ԼՂ հակամարտության հաջող կարգավորման համար , սկզբում հայաստանի ուժերը պետք է դուրս գան գրավված տարածքներից , ապա սկսվի բազմակողմանի քաղաքական լուծման գործընթացը :
Փորձագետները ազերի պետայրերի նման խոսքերն են համարում երկարատև հակամարտությունը չկարգավորվելու գլխավոր պատճառը : Գերմանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը նախկին կողմնորոշումը կրկնելով , Մամեդյարովը միմիայն սադրում է Հայաստանին, ինչը կարող է հայկական կողմի հակադարձ քայլին հանգեցնել : Դա այն դեպքում , երբ Մադրիդյան համաձայնության բարեփոխված տեքստում , հակամարտության փուլային կարգավորման հարցը ներկայացվել է կողմերի համաձայնությամբ : Մադրիդյան սկզբունքի համաձայն , Հայաստանը սկզբում պետք է դուրս գա գրավված տարածքներից : Հաջորդ փուլում , նկատի է առնվել ազերի փախստականների տուն վերադարձի հարցը : Վերջում նշված է Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու մասին : Պարզ է , որ այդ համաձայնությունը չի բխում Հայաստանի և Ղարաբաղի հայերի շահերից , ուստի չի թվում , թե նրանք իրականացնելու են համաձայնությունը : Եթե Հայաստանն Ադրբեջանին վերադարձնի տարածքներն , ապա բանակցություններում այդ երկրի դեմ ճնշման լծակ չի ունենալու :
Բաքվի այդ քայլերի դիմաց , Հայաստանը նույնպես ննման քայլերի է դիմել : Վերջին օրերին շրջանառվում են Հայաստանի միջուկային ռումբ ունենալու , նաև ԼՂ անկախությունը ճանաչելու հարցերի մասին լուրերը:
Մայիսի 16-ին ՀՀ ԱԺ-ում քննարկման է դրվելու ԼՂ անկախությունը ճանաչելու Երևանի կառավարության ներկայացրած օրինագիծը : Պարզ է , որ այն վավերացվելու դեպքում , Եվրոպական որոշ պետություններ սատարելու են Երևանի այդ որոշմանը և հայ-ադրբեջանական հակամարտությունը նոր փուլ է թևակոխելու : Փաստորեն , ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցնելու է իր գործառույթը և երկարաձգվելու է հակամարտության կարգավորման գործընթացը :