Մեկնաբանություն-Հայաստանն ու Ռուսաստանը առևտրային գործարքներից հանում են դոլարը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i169902-Մեկնաբանություն_Հայաստանն_ու_Ռուսաստանը_առևտրային_գործարքներից_հանում_են_դոլարը
Հայաստանը միացեել է այն երկրներին թվին, որոնք դոլարը հանել են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններից: Այդ երկրներն են Իրանը, Թուրքիան, Հնդկաստանը և Չինաստանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2022 08:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Հայաստանն ու Ռուսաստանը առևտրային գործարքներից հանում են դոլարը

Հայաստանը միացեել է այն երկրներին թվին, որոնք դոլարը հանել են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններից: Այդ երկրներն են Իրանը, Թուրքիան, Հնդկաստանը և Չինաստանը:

Այս կապակցւթյամբ կարելի է ասել, որ միաբևեռ համաշխարհային համակարգին  և ԱՄՆ-ի հեգեմոն քաղաքականոււթյանն ընդդիմացող երկրներում աճում է առևտրային հարաբերություններում դոլարը հանելու միտումը: Հայաստանի կառավարությունն այդ շրջանակում որոշում է կայացրել ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով: Ուկրաինական պատերազմի ֆոնին Արևմուտքի հակառուսական գործողություններին զուգահեռ, տարբեր երկրների կողմից արտաքին առևտրից դոլարը հանելու արշավն ավելի մեծ մասշտաբներ է ստանում:

Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և մի շարք այլ երկրների տնտեսական ու ռազմական ուժի ամրապնդմանը զուգահեռ, դոլարը դուրս է մղվում այս երկրների առևտրային հարաբերություններից: Հատկանշական է, որ մի քանի տարի առաջ, այս հարցի արծարծումը հավասարազոր էր ԱՄՆ-ին պատերազմ հայտարարելուն:

Առաջատար տնտեսագետ և Համաշխարհային բանկի ավագ փորձագետ Ֆեդերիկո Պիրաչինին ասել է.«Դեռևս քանի տասնամյակ առաջ նավթային նավթի վաճառքի ժամանակ դոլարից չօգտվելու ցանկացած միտք դիտվում էր որպես ուղղակի սպառնալիք ԱՄՆ գլոբալ հեգեմոնիայի համար և կարող էր հանդիպել ռազմական պատասխանի»:

Սակայն իրավիճակն աշխարհում այնպես է փոխվել, որ այսօր Հայաստանը որոշել է Ռուսաստանի հետ առևտրում բացառել դոլարն, ինչն իր հերևթին վկայում է աշխարհում ԱՄՆ դիրքերի թուլացման մասին:

Վերջին տարիներին մի շարք անկախ երկրներ հասկացել են, որ ամերիկյան դոլարի համակարգի դեմ պայքարը կարող է դառնալ այս երկրի սպառնալիքներից խուսափելու մեծ հնարավորություն: Աշխարհի տարբեր երկրների կողմից արտաքին առևտրում դոլարը բացառելը հնարավորություն կտա կիրառել տարբեր արժույթներ, ինչը կայունություն կբերի համաշխարհային դրամավարկային ոլորտին:

Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ, դաժան պատժամիջոցներով թիրախավորել է Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի, Վենեսուելայի, Կուբայի, Լիբանանի, Նիկարագուայի, Աֆղանստանի, Իրաքի և Եմենի անմեղ քաղաքացիներին: ԱՄՆ-ի այս լծակը շատ դեպքերում չի գործում, սակայն ճնշում է գործադրում անկախ երկրների վրա: Ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ինս ստորագրեց հրաման՝ ռուսական էներգակիրների դիմաց ռուբլով վճարելու վերաբերյալ: Որոշման ստորագրումից անմիջապես հետո ռուսական ռուբլու արժեքը բարձրացավ, դոլարինը՝ անկում գրանցեց: ԵՄ-ի հետ առևտրում նույնպես Ռուսաստանը կիրառելու է այս օրենքը:

Ակնհայտ է, որ առանց ԱՄՆ-ի ռազմական ուժի և դոլարի գերիշխանության, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը և նույնիսկ Թուրքիան կարևոր քայլեր են ձեռնարկել աշխարհակարգը փոխելու ուղղությամբ։ Ու թեև Հայաստանի կողմից արտաքին առևտրում դոլարի բացառումը համաշխարհային մասշտաբով մեծ ազդեցություն չի ունենա համաշխարհային առևտրի վրա, սակայն կարող է գործիք դառնալ դոլարով առևտրի հակառակորդների ձեռքում: