Մեկնաբանություն- Պաղեստինցիների դեմ ուղղված սիոնիստների հանցագործությունների շարունակման տարածաշրջանային ու համաշխարհային պատճառները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i170116-Մեկնաբանություն_Պաղեստինցիների_դեմ_ուղղված_սիոնիստների_հանցագործությունների_շարունակման_տարածաշրջանային_ու_համաշխարհային_պատճառները
Սրբազան ռամազան ամսվա մեկնարկից հետո պաղեստիցնիենրի ու սիոնստների միջև մեկնարկած բախումները շարունակվում են արդեն երրորդ շաբաթը: Մինչ այժմ այդ բախումների ըթնացքում վիրավորվել են տասնյակ պաղեստինցիներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2022 13:11 Asia/Tehran

Սրբազան ռամազան ամսվա մեկնարկից հետո պաղեստիցնիենրի ու սիոնստների միջև մեկնարկած բախումները շարունակվում են արդեն երրորդ շաբաթը: Մինչ այժմ այդ բախումների ըթնացքում վիրավորվել են տասնյակ պաղեստինցիներ:

Հակլամարտության շարունակման համար կան տարբեր պատճառներ, այդ թվում՝ տարածաշրջանային ու համաշխարհային:

Տարածաշրջանային մակարդակով Պաղեստինի հարցին աջակցել;ու վերաբերյալ արաբական երկրների միջև առկա տարաձայնություններն ավելի են սրվել: Իսկ Իսրայելի հետ այդ երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը վերածվել է հակապաղեստինյան գործընթացի: Այսօր արաբական երկրների կողմից պաղեստինի նկատմամբ իրական և լուրջ աջակցության քիչ դեպքերի ականատես ենք լինում: ԱՄԷ-ն արաբական աշխարհում Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման առաջամարտիկն է: Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն չեն բարձրաձայնում ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման մասին, սակայն  Ռիադ-Թել Ավիվ հարաբերություններն աճում են, քանի որ իսրայելական ինքնաթիռները թռչում են Սաուդյան Արաբիայի վրայով և վայրէջք կատարում Աբու Դաբիում: Հորդանանում խորհրդարանի մի խումբ անդամներ աջակցում են Պաղեստինի խնդրին, սակայն կառավարությունը գնում է Իսրայելի հետ հաշտեցման ուղով: Եգիպտոսը նույնպես զարգացնում է ռեժիմի հետ հարաբերությունները: Իսրայելցի  պաշտոնյաներն այդ շրջանակում դիվանագիտական այցերով մեկնում են Կահիրե: Իսկ Կատարը, թեև չի գնացել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով, սակայն այս պահին զբաղված է Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերի հյուրընկալությամբ և Պաղեստինի խնդիրը մղվել է երկրորդ պլան:

Թուրքիան և Իրանն Արևմտյան Ասիայի ոչ արաբական իսլամական երկրներն են: Մի ժամանակ Անկարան խոսում էր Պաղեստինին աջակցության և Իսրայելի դեմ պայքարի մասին և նույնսիկ խզել էր ռեժիմի հետ դիվանագիտական հարաբերությունները: Սակայն վերջերս այդ երկիրը վերականգնել է հարաբերությունները ռեժիմի հետ և ձգտում է դրանց ընդլայնմանը: Հարաբերությունների կարգավորման շրջանակում, Իցհակ Հերցոգը մեկնել է Անկարա, որտեղ հանդիպել է Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ: Էչդողանը հայտարարել է, որ Իսրաւյելի ռեժիմի նախագահի այցն Անկարա կողմերի միջև հարաբերություններում շրջադարձային կետ է: Եվ միայն Իրանն է հավատարիմ Պաղեստինին աջակցելուն, պաղեստինյան հարցը վառ պահելուն և Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարին ու շարունակում է այս ուղղությամբ իր քաղաքականությունը:

Համաշխարհային մասշտաբով պետք է նշել, որ Ուկրաինայի պատերազմն Իսրայելի ռեժիմի համար հնարավորություն դարձավ սաստկացնելու պաղեստինցիների  նկատմամբ կիրառվող բռնությունները: Այս պահին համաշխարհային տերությունների ուշադրությունն ուղղված է Ուկրաինայի պատերազմի վրա, որը կարելի է համարել պատերազմ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև:

Ուկրաինայում պատերազմի հետևանքով մինչ այժմ զոհվել է մի քանի հազար խաղաղ բնակիչ, մոտ 10 միլոին մարդ տեղահանվել է: Պատերազմի ընթացքում Սիոնիստական ռեժիմը սաստկացրել է պաղեստինցիների նկատմամբ ուղղված բռնությունները, քանի որ կարծում է, որ պաղեստինյան հարցն այս պահին գերտերությունների ուշադրության եկենտրոնում չէ: Իսկ պատերազմում ԱՄՆ-ի ու Եվրոպայի հակառուսական դիրքորոշումներին  Սիոնիստական ռեժիմի աջակցության արդյունքում, Արևմուտքն աջակցում է պաղեստինցիների նկատմամբ ռեժիմի իրականացրած բռնություններին:

Ի վերջո պետք է ասել, որ հայացք նետելով արաբական աշխարհի իրականություններին, թուրթական քաղաքականությանը և ուկրաինական պատերազմի հետռևանքով ստեղծված իրավիճակին, պարզ է դառնում, որ Սիոնիստական ռեժիմը խստացրել է  պաղեստինցիների նկատմամբ իրականացվող բռնություննեը: Կանխատեսվում է, որ հաջորդ շաբաթ, Ղոդսի օրվան ընդառաջ, այդ բռնություններն ավելի կսաստկանան: