Մեկնաբանություն- G20-ի առաջիկա գագաթնաժողովը`Ռուսաստանի և ԱՄՆ-ի առճակատման ասպարեզ
Ինդոնեզիայում կայանալիք G20 գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հարցը և գագաթնաժողովին նրա մասնակցությունը կանխելու համար ԱՄՆ-ի ակնհայտ ջանքերը, այժմ վերածվել է Մոսկվայի և Վաշինգտոնի առճակատման նոր ասպարեզի։
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, որպես գագաթաժողովի հյուրընկալ հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներն ընդունել են G20-ի առաջիկա գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։
Նոյեմբերի 20-ին նախատեսված միջազգային գագաթնաժողովին մասնակցելու Պուտինին ուղղված հրավերը, ըստ երևույթին, կատարվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու գագաթնաժողովին հրավիրվելուց մեկ օր անց, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան G20-ի անդամ չէ:
Ի դեպ, Վաշինգտոնը, Ռուսաստանին և հատկապես այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին առավել մեկուսացնելու համար՝ Արևմուտքի կողմից պատժամիջոցներ սահմանելու և Մոսկվայի համար ավելի ու ավելի շատ խոչընդոտներ ստեղծելու քաղաքականությանը համահունչ, դեմ է արտահայտվել Պուտինի մասնակցությանը G20-ի առաջիկա գագաթնաժողովին։ Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին նշել է, որ Ջո Բայդենը ողջունել է Զելինսկուն հրավիրելու միտքը, հավելելով.«ԱՄՆ նախագահը հրապարակավ հայտարարել է, որ դեմ է Պուտինի մասնակցությանը G20-ի գագաթնաժողովին։ Մենք ողջունում ենք Ուկրաինայի մասնակցությունն այս գագաթնաժողովին»:
Սա համահունչ է Ռուսաստանին և նրա բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը միջազգային հարթակներում արգելելու վերաբերյալ Վաշինգտոնի ընդհանուր քաղաքականությանը:
Չնայած ԱՄՆ-ի բացահայտ պահանջներին, G20-ի գագաթնաժողովի նախագահ Ինդոնեզիայի մոտեցումը տարբերվում է ԱՄՆ-ից և հաշվի առնելով Ինդոնեզիայի նախագահի՝ Պուտինին ու Զելենսկիին հրավիրելու շեշտադրումները, նաև այն խնդիրը, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի խաղաղ ճանապարհով, նրա և Բայդենի տեսակետի տարբերությունը միանգամայն ակնհայտ է: Ջոկո Վիդոդոն այս մասին ասել է. «Ես ընդգծել եմ պատերազմի անհապաղ դադարեցման կարևորությունը։Ես նաև շեշտել եմ, որ խաղաղության ջանքերը պետք է շարունակվեն, և որ Ինդոնեզիան պատրաստ է աջակցել այդ խաղաղ ջանքերին»։
Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ ԱՄՆ-ը և նրա եվրոպացի գործընկերները ցանկանում են, որպեսզի Ուկրաինայում պատերազմը երկարաձգվի՝ Ռուսաստանին և հատկապես նրա ռազմական հնարավորությունները ավելի թուլացնելու համար։ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ասում է.«Վաշինգտոնը ձգտում է Մոսկվայի «ռազմավարական պարտությանը» Ուկրաինայում, որպեսզի այս երկրին տնտեսապես ավելի թույլ և միջազգայնորեն մեկուսացված դարձնի: ԱՄՆ-ի այս դիրքորոշմանը դեմ են արտահայտվել G20-ի ոչ արևմտյան շատ երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Արգենտինան, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Բրազիլիան, Մեքսիկան, Հարավային Աֆրիկան և Ինդոնեզիան: Այս երկրները, որոնցից մի քանիսը, այդ թվում՝ Չինաստանը և Հնդկաստանը, համարվում են աշխարհի ամենամեծ և զարգացող տնտեսությունները,համոզված են, որ Ուկրաինայի պատերազմի պատրվակով՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի նոր և համադրված պատժամիջոցները անտեղի են և անօրինական և ունեն լայնածավալ բացասական ազդեցություն համաշխարհային տնտեսության և ֆինանսների վրա և կառաջացնի միջազգային ճգնաժամեր, այդ թվում՝ էներգետիկայի և պարենային ոլորտում։Մասնավորապես, այս աննախադեպ պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանին հնարավոր բոլոր ոլորտներում ամբողջությամբ ոչնչացնելուն։Փաստորեն, ԱՄՆ-ը, որպես Արևմտյան բլոկի առաջնորդ, ներկա ժամանակաշրջանը համարում է Ռուսաստանին ջախջախելու և նախագահ Վլադիմիր Պուտինի լեգիտիմությունը խաթարելու լավագույն հնարավորությունը։