Մեկնաբանություն-Ռուսաստանի և Սիոնիստական ​​ռեժիմի հարաբերություններում լարվածությունը սրվում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i171066-Մեկնաբանություն_Ռուսաստանի_և_Սիոնիստական_ռեժիմի_հարաբերություններում_լարվածությունը_սրվում_է
Ռուսաստանի և Սիոնիստական ​​ռեժիմի հարաբերությունները նոր ու լարված շրջան են մտել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկսվելուց հետո՝ Թել Ավիվի Արևմուտքին համահունչ դիրքորոշման և հակառուսական դիրքերի որդեգրման պատճառով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2022 08:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Ռուսաստանի և Սիոնիստական ​​ռեժիմի հարաբերություններում լարվածությունը սրվում է

Ռուսաստանի և Սիոնիստական ​​ռեժիմի հարաբերությունները նոր ու լարված շրջան են մտել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկսվելուց հետո՝ Թել Ավիվի Արևմուտքին համահունչ դիրքորոշման և հակառուսական դիրքերի որդեգրման պատճառով։

Երկկողմ հարաբերություններում վերջին լարվածության մեջ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը նորաղմուկ են բարձրացրել Մոսկվայի և Թել Ավիվի հարաբերություններում և սիոնիստ պաշտոնյաները խիստ դեմ են դիրքորոշվել այդ հայտարարության: Իտալական ցանցերից մեկին տված հարցազրույցում Սերգեյ Լավրովն ի պատասխան այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը պնդում, որ ձգտում է  Ուկրաինայում նացիզմի վերացմանը, մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ինքը հրեա է, ասել է. «Վլադիմիր Զելենսկու փաստարկն այն է, թե  նացիզմն ինչպես է կարող գոյություն ունենալ Ուկրաինայում, մինչդեռ ինքը հրեա է»: «Ես կարող եմ սխալվել, բայց Հիտլերի մարմնում նաև հրեական արյուն կար», - ասել է Լավրովը՝ վիճարկելով Զելենսկիի փաստարկը:

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Լավրովի հայտարարություններն այն մասին, որ Հիտլերը հրեա է, բնութագրել է շատ վտանգավոր, իրականությանը չհամապատասխանող և անընդունելի: Նա ասել է.«Նման հայտարարությունների նպատակը պարզապես հրեաներին քննադատելն է և նրանց մեղադրել պատմության ընթացքում նրանց դեմ նողկալի հանցագործություններ կատարելու մեջ»:

Երկուշաբթի օրը Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը խստորեն քննադատել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին այդ արտահայտությունների համար:  Նշելով, որ այդ հայտարարության մասին բացատրություն ներկայացնելու համար կանչվել է Ռուսաստանի դեսպանը, Լապիդը Լավրովի խոսքերն անվանել է աններելի և ամոթալի:

Լավրովի խոսքերը, ըստ երևույթին, բողոք և միևնույն ժամանակ նախազգուշացում են Մոսկվայի կողմից Սիոնիստական ​​ռեժիմին, քանի որ այդ ռեժիմն աստիճանաբար փոխում է իր չեզոք դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմում և աջակցում է արևմտյան բլոկին, նույնիսկ Ուկրաինային զենք ուղարկելու պատրաստակամություն է հայտնել, ինչը ակնհայտորեն թշնամական դիրքորոշում է Ռուսաստանի դեմ։ Մարտի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին հեռուստատեսային ելույթով դիմել էր Սիոնիստական ​​ռեժիմի խորհրդարանի անդամներին՝ կոչ անելով Թել Ավիվին աջակցել Ուկրաինային ընդդեմ Ռուսաստանի և զենք ուղարկել Ուկրաինա:

Մի շարք փաստեր վկայում են այն մասին, որ Թել Ավիվը, հաշվի առնելով վերջին զարգացումները և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան բլոկի գործողությունների սրման լույսի ներքո, կատարել է այսպես կոչված պատմական ընտրություն և ընտրել է Արևմուտքին ընդդեմ Ռուսաստանի: Դա հատկապես ակնհայտ է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի դիրքորոշման մեջ, ով Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: Լապիդի դիրքորոշումը այս շատ զգայուն հարցում, այն է՝ Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրելը, իրականում աննախադեպ լարվածություն և սառնություն է առաջացրել Մոսկվայի և Թել Ավիվի հարաբերություններում, և Լավրովի վերջին դիրքորոշումն իրականում Մոսկվայի արձագանքն է Իսրայելի արտգործնախարարի այս մեղադրանքին։