Մեկնաբանույուն - Լիբանանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններ անցկացնել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i171168-Մեկնաբանույուն_Լիբանանը_պատրաստվում_է_խորհրդարանական_ընտրություններ_անցկացնել
Լիբանանի ներքին գործերի նախարար Բասսամ Մոլավին հայտարարել է, որ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվել խորհրդարանական ընտրությունները ժամանակին անցկացնելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2022 13:48 Asia/Tehran
  • Մեկնաբանույուն - Լիբանանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Լիբանանի ներքին գործերի նախարար Բասսամ Մոլավին հայտարարել է, որ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվել խորհրդարանական ընտրությունները ժամանակին անցկացնելու համար։

Լիբանանի 24-րդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան երեք փուլով: Արաբական երկրներում ապրող լիբանանցիները կքվեարկեն մայիսի 6-ին, իսկ արևմտյան երկրներում բնակվող լիբանանցիները՝ մայիսի 8-ին: Լիբանանի ժողովուրդը նույնպես կքվեարկի մայիսի 15-ին։ Լիբանանի խորհրդարանն ունի 128 մանդատ։ Լիբանանի սահմանադրության համաձայն՝  աթոռների կեսը վերապահված է քրիստոնյաներին, մյուս կեսը՝ մուսուլմաններին։ Լիբանանի խորհրդարանն ունի 64 քրիստոնեական մանդատ, այդ թվում՝ 34 մանդատ մարոնի քրիստոնյաների համար, 14 տեղ՝ ուղղափառ քրիստոնյաների, 8 մանդատ կաթոլիկ քրիստոնյաների, 5 տեղ՝ հայ ուղղափառ քրիստոնյաների, մեկ տեղ՝ հայ կաթոլիկ քրիստոնյաների, մեկ տեղ՝ ավետարանական քրիստոնյաների, և մեկ տեղ քրիստոնյա փոքրամասնությունների համար:

Մուսուլմաները, սուննիները և շիաները ունեն 27 տեղ, ևս 10 տեղ վերապահված է դրուզների և ալավիների համար, որից 8-ը դրուզներ են, իսկ 2-ը՝ ալավիներ։ Թեկնածուների գրանցումն ավարտվելով՝ 2022 թվականի ընտրությունները կանցկացվեն 103 ցուցակով և 718 թեկնածուներով։ Ըստ տվյալների՝ 2018 թվականի համեմատ ընտրություններում  ցուցակների ու թեկնածուների թիվն աճել է:

Բասսամ Ալ-Մոլավին ասել էր, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում գրանցվել է 77 ցուցակ, բայց այս տարվա ընտրություններում կա 103 ցուցակ։ Լիբանանի մայիսի 15-ին կայանալիք ընտրությունների ընտրացուցակում կա 118 կին թեկնածու։ Քվեարկողներըն ընտրում են մեկ ցուցակ, և յուրաքանչյուր ընտրող կարող է ընտրած ցուցակից բացի, քվեարկել փոքր ընտրատարածքի թեկնածուի օգտին:

Համաձայն հարաբերականության օրենքի՝ յուրաքանչյուր խումբ և կուսակցություն խորհրդարանում կունենա իր ընտրատարածքում ձեռք բերված ձայների տոկոսին հավասար ներկայացուցիչ։

Սաադ Ալ-Հարիրին դուրս է եկել ընտրություններից: Ավելի վաղ «Ապագա շարժման» ղեկավար և  Լիբանանի նախկին վարչապետ Սաադ ալ Հարիրին հայտարարել էր, որ դադարեցնում է իր քաղաքական գործունեությունը և չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Հարիրիի հայտարարությունից հետո երեք նշանավոր սուննի քաղաքական գործիչներ՝ Թամամ Սալամը, Նաջիբ Միղաթին և Ֆոադ Սինիորան նույնպես հայտարարեցին, որ չեն մասնակցելու ընտրություններին։ Բայց նրանք բաց են թողել ընտրական ցուցակներին աջակցելու  իրենց ճանապարհը։ Հարիրիի հրաժարվելուց հետո սուննիների ճակատում մրցակցությունն ավելի է բարդացել, և դժվար է կանխատեսել, թե 27 սուննի պատգամավորական մանդատներից որն է ստանալու այդ խմբի թեկնածուներից մեկը: Լիբանանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այն ժամանակ, երբ տնտեսական ճգնաժամի ու երկրի քաղաքական խնդիրների պատճառով  ժողովուրդը հույս չունի իրավիճակի բարելավման։ Իրականում ժողովուրդը համոզված են, որ ընտրություններ անցկացնելը իրենց կյանքը չեն փոխի: Ընտրություններն ոռն ի սկզբանե կանցկացվեն Սաադ Ալ Հարիրիի քաղաքական մոտեցման և ընթացիկ տարաձայնություններով։Հետևաբար ակնկալվում է, որ  ընտրությունների մասնակցությունը ցածր մակարդակում կլինի։