Մեկնաբանություն - Բրիտանիայի պահպանողական կուսակցությու ծանր պարտություն է կրել ՏԻՄ ընտրություններում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i171422-Մեկնաբանություն_Բրիտանիայի_պահպանողական_կուսակցությու_ծանր_պարտություն_է_կրել_ՏԻՄ_ընտրություններում
Անգլիայի, Շոտլանդիայի և Ուելսի տեղական խորհուրդների և քաղաքապետերի ընտրությունների քվեների հաշվման վերջին արդյունքները ցույց են տալիս ընտրություններում իշխող Պահպանողական կուսակցության ծանր պարտության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2022 14:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Բրիտանիայի պահպանողական կուսակցությու ծանր պարտություն է կրել ՏԻՄ  ընտրություններում

Անգլիայի, Շոտլանդիայի և Ուելսի տեղական խորհուրդների և քաղաքապետերի ընտրությունների քվեների հաշվման վերջին արդյունքները ցույց են տալիս ընտրություններում իշխող Պահպանողական կուսակցության ծանր պարտության մասին:

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորած իշխող Պահպանողական կուսակցությունը, ձայների հաշվարկի արդյունքներով, Բրիտանիայի, Շոտլանդիայի և Ուելսի խորհուրդներում կորցրել է 482 մանդատ։ 

Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Լեյբորիստական ​​կուսակցությունը ստացել է ձայների 35, Պահպանողական կուսակցությունը՝ 30, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 19 տոկոսը:

Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որն արդեն երկար ժամանակ պայքարում է  Բրիտանիայից անկախանալու համար, կարողացել է ջախջախիչ հաղթանակ տանել մրցակից կուսակցությունների նկատմամբ: Որոշ առանցքային խորհուրդներ, որոնք ավանդաբար պահվում էին Պահպանողական կուսակցության կողմից տարիներ շարունակ, ներառյալ Լոնդոնի քաղաքական սիրտը համարվող Վեսթմինսթերում, հասել են Պահպանողական կուսակցության մրցակից Լեյբորիստական ​​կուսակցությանը: Բրիտանիայի հարավային խորհուրդները հայտնվել են Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչների տրամադրության տակ։ Թեև Բրիտանիայի երկրորդ ամենամեծ և  Պահպանողական կուսակցության գլխավոր մրցակից Լեյբորիստական ​​կուսակցությունը  կարողացեկ է ստանալ Լոնդոնի որոշ մասերի խորհուրդների տեղերը, սակայն Լոնդոնից դուրս մեծ հաջողություններ չի գրանցել։ Լեյբորիստների առաջնորդ Քաիր Սթարմերը ընտրությունները անվանել է «կարևոր շրջադարձ» կուսակցության համար և  ասել. «2019 թվականի ընտրություններից հետո մենք վերադարձել ենք ճիշտ ուղու վրա»:

Բրիտանիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքը վկայում են քաղաքական հայացքների և այս երկրի մեծ ու ավանդական կուսակցությունների նկատմամբ հանրային բավարարվածության մակարդակի հիմնարար փոփոխության մասին։ Ընտրությունները ցույց տվեցին, որ մեծ թվով քաղաքացիներ երես են թեքել և՛ Պահպանողական, և՛ Լեյբորիստական ​​կուսակցություններից, որոնք տասնամյակներ շարունակ եղել են իշխանության մեջ և դիմել այլ կուսակցությունների։

Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Էդ Դյուին ընտրությունների արդյունքներն անվանել է «շրջադարձային» իր կուսակցության համար: Բորիս Ջոնսոնը, որին մի շարք կուսակցականներ մեղադրում են ընտրություններում ձախողվելու մեջ, ի պատասխան ընտրություններում իր կուսակցության պարտության  ասել է.«Պահպանողականներին դժվար ժամանակներ են սպասվում»:

Ջոնսոնը խոստովանում է, որ Պահպանողական կուսակցությանը դժվար ժամանակաշրջան է սպասվում, նկատի առնելով կառավարության վերջին սկանդալները, այդ թվում՝ «Փարթի գեյթ»-ը, որը վերաբերվում է  վարչապետի  գրասենյակում  կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետին երեկույթի անցկացմանը: Սա անլուծելի խնդիր է դարձել Բրիտանիայի Պահպանողական կուսակցության և վարչապետի համար: Սկանդալը մեծ արձագանք է ունեցել հասարակության և  կառավարության ներսում: Ջոնսոնի քայլերի դեմ բողոքի ակցիաները նույնիսկ հանգեցրին արդարադատության նախարար Դեյվիդ Վոլֆսոնի հրաժարականին։ Բրիտանիայի վարչապետի հրաժարականը պայմանավորված էր վարչապետի քայլերի նկատմամբ երկակի ստանդարտների կիրառման դեմ ցուցաբերած բողոքով, երբ բրիտանացի հասարակ քաղաքացիները տուգանվում էին կորոնավիրուսի կանոնները խախտելու համար։ 

Ուկրաինական պատերազմի հետևանքների պատճառով Բրիտանիայի տնտեսական վիճակի վատթարացումը և պարենային նյութերի ու ապրանքների պակասը և երկրում աճող գնաճը մեծացրել են Ջոնսոնի վարչակազմի նկատմամբ դժգոհությունը: 

Այս բոլոր խնդիրներն արտացոլվել են ՏԻՄ ընտրություններում։

Ջոնսոնի վարչակազմի գործունեությունը հանգեցրել է  երկրում գնաճի աննախադեպ բարձրացմանը: Կառավարությունում կորոնավիրուսի համաճարակի կանխման կանոնների խախտումը և ժողովրդին ու պատգամավորներին ստելը, Պահպանողական կուսակցությունից մարդկանց հեռանալու պատճառներից են: Ջոնսոնի գործունեության նկատմամբ ներկուսակցական քննադատությունը  այս ձախողման հիմնական պատճառներից է: