Մեկնաբանություն- Իրան-Կատար քաղաքական կոմիտեի առաջին նիստի անցկացումը. Նպատակներ և հեռանկարներ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i171618-Մեկնաբանություն_Իրան_Կատար_քաղաքական_կոմիտեի_առաջին_նիստի_անցկացումը._Նպատակներ_և_հեռանկարներ
Այսօր Թեհրանում կայանալու է Իրանի Իսլամական Հանրապետության և Կատարի համատեղ քաղաքական կոմիտեի առաջին նիստը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2022 07:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրան-Կատար քաղաքական կոմիտեի առաջին նիստի անցկացումը. Նպատակներ և հեռանկարներ

Այսօր Թեհրանում կայանալու է Իրանի Իսլամական Հանրապետության և Կատարի համատեղ քաղաքական կոմիտեի առաջին նիստը։

Կատարում Իրանի դեսպան Համիդռեզա Դեհղանի Փուդեն ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ Դոհա կատարած վերջին այցի ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համատեղ քաղաքական համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո, երեքշաբթի օրը Թեհրանում կայանալու է համատեղ քաղաքական կոմիտեի առաջին հանդիպումը՝ ԱԳ փոխնախարար Ալի Բաղերիի և Կատարի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Ահմադ Հասան Ալ-Համադի նախագահությամբ:

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի՝ փետրվարի 21-ին Կատար կատարած այցի ընթացքում, երկու երկրները ստորագրել են 14 փոխըմբռնման հուշագիր օդային ճանապարհորդությունների, նավափոխադրումների, առևտրի, ԶԼՄ-ների, վիզայի չեղարկման, էլեկտրաէներգիայի, ստանդարտների, կրթության և մշակույթի ոլորտների վերաբերյալ:

Իրանի 13-րդ կառավարությունն արտաքին քաղաքականության ոլորտում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հարևան և իսլամական երկրներին, ինչի արդյուքնում, զգալիորեն աճել է Իրանի և տարածաշրջանի երկրների միջև խորհրդակցությունների ծավալն ու մակարդակը: Այդ շրջանակում,  Իրանի նախագահի Կատար կատարած հաջող այցից հետո,  Կատարի էմիր՝ Թամիմ Բեն Համադ Ալե Սանիի գլխավորած քաղաքատնտեսական  պատվիրակությունը կայցելի Թեհրան :

Կատարը Իրանի արտաքին քաղաքականության ոլորտի առաջնահերթություններից է: Երկու երկրների հարաբերություններ մշտապես եղել են խորը ու զարգացող: Պարսից ծոցի հյուսիսում և հարավում երկու երկրների միջև 250 կիլոմետրանոց ծովային սահմանը զգալի կարողություններ է ապահովել այդ հարաբերությունների զարգացման համար։ Վերջին տարիներին Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Եգիպտոսի կողմից Կատարի դեմ պատժամիջոցների սահմանումից և Կատարի ժողովրդին ու կառավարությանը օգնելու Իրանի դրական արձագանքից հետո, երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները հասել են ավելի բարձր մակարդակի: 

Տարածաշրջանի արաբական և իսլամական երկրներից Կատարը կարողացել է պահպանել իր անկախ քաղաքականությունը և չի հայտնվել Սաուդյան Արաբիայի ազդեցության տակ. Այդ պատճառով, Դոհայի և Թեհրանի հարաբերությունները կայուն են եղել, և հաշվի առնելով հարևանությունը, և տնտեսական առավելություններն ու շահերը, կողմերը որոշել են ընդլայնել հարաբերությունները և   համագործակցության ոլորտները:

ԻԻՀ նախագահը Դոհա կատարած այցի ընթացքում և Կատարի էմիրի հետ համատեղ մամուլի ասուլիսում ընդգծել է, որ Թեհրանը ձգտում է փոփոխության և տարածաշրջանային հարաբերություններում թռիչքի, և  այցը նոր էջ կբացի երկու երկրների միջեւ հարաբերություններում: 

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Կատարը 2010 թվականին անվտանգության համաձայնագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով ընդլայնել երկկողմ և միջազգային հարաբերությունները անվտանգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում։ Բացի այդ, Թեհրանն ու Դոհան ունեն կայուն տնտեսական հարաբերություններ, հատկապես նավթագազային արդյունաբերության ոլորտում, և հանդիսանում են գազի կարևոր արտահանողներ աշխարհում։ Իրանն ու Կատարը ներկայումս համատեղ կառավարում են աշխարհի ամենամեծ գազի հանքավայրը, որի պահեստային հզորությունը կազմում է մոտ 51 տրիլիոն խորանարդ մետր: Աշխարհի ամենամեծ գազային հանքավայրը՝ Հարավային Փարսը (Հյուսիսային գմբեթը Կատարում) կիսվում է Իրանի և Կատարի միջև, և այս հանքավայրում արտադրվում է Կատարի գազի ավելի քան 90%-ը և իրանական գազի 70%-ը։