Մեկնաբանություն- Իրանի նավթի 26-րդ միջազգային ցուցահանդեսը, հաջողություն պատժամիջոցների գագաթնակետում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i171940-Մեկնաբանություն_Իրանի_նավթի_26_րդ_միջազգային_ցուցահանդեսը_հաջողություն_պատժամիջոցների_գագաթնակետում
Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում մեկնարկել է Իրանի նավթի 26-րդ միջազգային ցուցահանդեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2022 13:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի նավթի 26-րդ միջազգային ցուցահանդեսը, հաջողություն պատժամիջոցների գագաթնակետում

Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական ​​վայրում մեկնարկել է Իրանի նավթի 26-րդ միջազգային ցուցահանդեսը:

Իրանի նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսը, որը մեկնարկել է «Գիտելիքի վրա հիմնված նավթ, իրանական արտադրություն, համաշխարհային արտահանում» կարգախոսով, կշարունակվի մինչև երկուշաբթի։ Ցուցահանդեսը բացվել է Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի ներկայությամբ: Ցուցահանդեսին իրենց ձեռքբերումները կներկայացնեն 1200 իրանական ընկերություններ և 44 արտասահմանյան ընկերություններ՝ 11 երկրներից։

Իրանի նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսը, իր մեծությամբ առաջին ցուցահանդեսն է Արևմտյան Ասիայում և հինգերորդն աշխարհում։ Միջազգային ցուցահանդեսը մեկնարկել է այն ժամանակ, երբ վերջին տարիներին ԱՄՆ-ն առավելագույն պատժամիջոցներ է սահմանել հատկապես Իրանի նավթարդյունաբերության ոլորտում։ ԱՄՆ-ը պատժամիջոցների ու ռազմական միջոցների միջոցով փորձեց արգելափակել նավթի վաճառքն ու Իրանի նավթարդյունաբերության զարգացումը, սակայն ձախողվեց։ Տվյալները ցույց են տալիս, որ Իրանը հաջողաել է ինչպես նավթի վաճառքի, այնպես էլ նավթարդյունաբերության զարգացման նախագծերում: Միջազգային շուկաներում նավթի արդյունահանման և իրացման կարողությունների մեծացումը կարևորագույն ձեռքբերումներից է, որը մեծ թափ է հավաքել Իրանի 13-րդ կառավարության աշպխատանքի ընթացքում։ Պաշտոնական զեկույցները ցույց են տալիս, որ նավթի արտահանման 40 տոկոսով և գազի կոնդենսատի արտահանման 350 տոկոս աճով, Իրանը կարողացել է 300 տոկոսով ավելացնել եկամուտները հում նավթից, գազային կոնդենսատից, նավթամթերքներից և նավթաքիմիական արտադրանքներից:

Համապարփակ ծրագրեր են իրականացվում Իրանի նավթարդյունաբերության նախագծերի արդիականացման ուղղությամբ: Արևմտյան Քարունի թեթև նավթի արտահանման և հում նավթի գծի շահագործումը, Հարավային Փարսի LPG պահեստավորման 4 տանկերի գործարկումը, LPG արտահանումը, հում նավթի երկաթուղային արտահանումն առաջին անգամ Կասպից ծովի հյուսիսային երկրներ, Արաշի համատեղ հանքավայրի շահագործումը և Հարավային Փարսի ճնշման համակարգի կառուցման պլանավորումն ու առաջխաղացումը  այն միջոցառումներից են, որոնք աննախադեպ թափ են հաղորդել Իրանի նավթարդյունաբերության ոլորտում արտահանման ծավալների աճին:

Ամերիկացիները փորձեցին ռազմական ճանապարհով կանխել Իրանի  հաջողությունն ու առաջընթացը վաճառքի և նավթարդյունաբերության ոլորտում: 2021 թվականի նոյեմբերին իրանական նավթատարի գողությունը ձախողվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի միջամտության պատճառով։

13-րդ կառավարության իշխանության գալուց հետո և տնտեսական ու արտաքին քաղաքականության ոլորտում նոր մոտեցումներ որդեգրելու արդյուքնում, ճանապարհ է բացվել իրանական նավթի վաճառքի համար, ինչը նվազեցրել է ԱՄՆ պատժամիջոցների  արդյունավետությունը։

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Բարեբախտաբար, նոր քաղաքականությունը ցույց տվեց, որ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, հնարավոր է առաջընթաց գրանցել, զարգացնել արտաքին առևտուրը, տարածաշրջանային համաձայնություններ ձեռք բերել, և նավթի և այլ ոլորտներում առաջընթաց գրանցել»:

Իրանի նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական միջազգային ցուցահանդեսը լավ հնարավորություն է ներդրումային ոլորտները ներկայացնելու համար և ապահովել այս ոլորտում ընկերությունների հնարավորությունները սկսած սարքավորումներ արտադրողներից, արտահանողներից, կապալառուներից, ներդրողներից և ինժեներական և  գիտելիքի վրա հիմնված նախագծային ընկերություններից: Իսկ պետական ​​և մասնավոր հատվածների ներկյությունը ցուցահանդեսում կարող է հերթական հաջողությունը համարվել իրանական նավթարդյունաբերության  համար՝ պատժամիջոցների պայմաններում: