Մեկնաբանություն.Կուբայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները ցեղասպանության նմուշ են
(last modified Thu, 19 May 2022 08:45:31 GMT )
Մայիս 19, 2022 13:15 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Կուբայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները ցեղասպանության նմուշ են

Քննադատելով Կուբայի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները Մքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը դրանց համարել է այս երկրի դեմ իրականացվող ցեղասպանության օրինակ: Նա ասել է.«Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը վատ իմիջ է տվել այս երկրին և Վաշինգտոնը պետք է վերջ տա Կուբայի դեմ պատժամիջոցներին»:

Օբրադորն ասել է.«Ցանկանում են, որ արգելքներ չլինեն, քանի որ այս արգելքները կարող են խախտել մարդու իրավունքները: Սա միջնադարյան քաղաքականություն է և ներկա ժամանակում ոչ մի օգուտ չունի: Պետք է մեր ժողովուրդների միջև տիրի եղբայրություն ու բարեկամություն»:

Մեքսիկայի ամենաբարձր և ազդեցիկ լատինաամերիկացի պաշտոնյան խստորեն քննադատել է Կուբայի դեմ ԱՄՆ-ի երկարաժամկետ և անմարդկային պատժամիջոցները: Սա ցույց է տալիս, որ նույնիսկ ԱՄՆ հարավային հարևանությամբ գտնվող երկիրը, որն ԱՄՆ-ի հետ ունի լայն տնտեսական և առևտրային կապեր, բացահայտորեն քննադատում է Վաշինգտոնի քաղաքականությունը: Հատկանշական է, որ 2021 թվականի հուլիսին Մեքսիկայի նախագահը նույնպես խստորեն քննադատել էր Կուբայի դեմ ԱՄՆ-ի անմարդկային պաշարումը, հայտարարելով, որ, անկախ Վաշինգտոնի պատժամիջոցներիցիր, իր երկիրը մարդասիրական օգնություն կուղարկի Հավանա։ Օբրադորի խոսքերը հնչել են այն բանից հետո, երբ որոշ արևմտյան լրատվամիջոցներ աղմուկ են բբարձրացրել դեպի Կուբա վառելիքի և մեքսիկական այլ մարդասիրական օգնության առաքման շուրջ:

ԱՄՆ-ը Կուբայի դեմ ավելի քան վեց տասնամյակ կեղծ պատրվակով կիրառել է ամենախիստ պատժամիջոցները: Հավանայի դեմ Վաշինգտոնի առաջին տնտեսական պատժամիջոցները ստորագրվել են 1962 թվականի փետրվարին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագա Ջոն Քենեդիի կողմից։ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները Դոնալդ Թրամփի վարչակազմի ժամանակ և այժմ, Ջո Բայդենը նախագահության ընթացքում Կուբայի ներքին անկարգություններին ցուցաբերվող աջակցությունը համարել է Կուբայի հեղափոխությունը ոչնչացնելուն ուղղված քայլ՝ դատապարտելով այն:

Հավանայի կառավարությունը մեղադրել է ԱՄՆ-ին Կուբայի տնտեսությունը խաթարելու և ներքին դժգոհություն տարածելուն ուղղված տնտեսական ճնշումների սրման մեջ և բազմիցս այդ հարցը բարձրացրել է ՄԱԿ-ում: Ավելի քան 60 տարի Կուբան դիմակայել է Վաշինգտոնի անմարդկային և անօրինական գործողություններին: Հավանայի դեմ Վաշինգտոնի թշնամական դիրքորոշումը քննադատության է ենթարկվել միջազգային կառույցների կողմից: ՄԱԿ-ը վերջին տասնամյակների մի քանի բանաձևերով ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Կուբայի պատժամիջոցներն ու տնտեսական շրջափակումը, սակայն ԱՄՆ-ն միշտ անտեսել է այս համաշխարհային պահանջը և շարունակ ընդգծել է Կուբային ճնշման տակ պահելու հարցը:

2020 թվականի օգոստոսին զեկույցում ՄԱԿ-ի մի շարք փորձագետներ քննադատել են ԱՄՆ պատժամիջոցները Կուբայի քաղաքացիների նկատմամբ, կորոնավիրուսի համաճարակի թոհուբոհում, ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով պատժամիջոցները իրականում սպանում են մարդկանց և զրկում նրանց հիմնական իրավունքներից, այդ թվում՝ առողջապահության, սննդի հասանելիության և կյանքի իրավունքից: ԱՄՆ-ի իրական նպատակը Կուբայի դեմ աննախադեպ սպառնալիքների և ուժեղացող ֆինանսատնտեսական ճնշումների պայմաններում երկրի ձախակողմյան կառավարության հետագա թուլացումն ու վերջնականապես տապալելն է: Այնուամենայնիվ, Վաշինգտոնի այս քաղաքականությունը մեծ հակազդեցության և դատապարտման է արժանացել ամբողջ աշխարհում ու նաև Լատինական Ամերիկայում: ԱՄՆ-ը միշտ միջամտել է տարածաշրջանի երկրների, հատկապես Կուբայի ներքին գործերին, Մոնրոյի դոկտրինի շրջանակներում, որը Լատինական Ամերիկան ​​համարում է իր բացառիկ ազդեցության գոտին և շարունակական ջանքեր է գործադրել Հավանայի կառավարությունը տապալելու համար։ Այս մոտեցումը վկայում է Ամերիկայի ամբարտավան ու տիրակալական խառնվածքի մասին։ Սակայն Կուբայի նկատմամբ այս մոտեցումը չարաչար ձախողվել է։