Մեկնաբանություն- Ռայիսիի այցն Իրան-Օման հարաբերությունների ընդլայնման նոր հորիզոններ է բացել
ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի Օման կատարած այցը երկու երկրների հարաբերությունների ու համագործակցության ընդլայնման նոր հորիզոններ է բացել:
Այցի ընթացքում ԻԻՀ նախագահին ուղեկցել են արտաքին գործերի, ճանապարհների ու քաղաքաշինության, նավթի,արդյունաբերության, հանքարդյունաբերության ու առևտրի և պաշտպանության նախարարները, ինչը վկայում է այս ոլորտներում երկու երկրների հարաբերությունների ընդլայնման մասին։
Այցի շրջանակներում ստորագրվել են տարբեր ոլորտներում համագործակցության 12 փաստաթղթեր, որոնք վկայում են երկու երկրների միջև հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության համաչափ և համակողմանի զարգացման ցանկության մասին։
Օմանի լրատվական գործակալության տրամադրած վիճակագրության համաձայն՝ 2710 իրանական ընկերություններ ներդրումներ են կատարել Օմանի սուլթանությունում։
Թեև երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխանակումների ծավալը վերջին տարիներին աճել է, սակայն ցանկալի մակարդակին հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու, և ջանքեր են գործադրվում նախ առևտրատնտեսական փոխանակումների ներկայիս մակարդակը կրկնապատկելու, այսինքն՝ մինչև մեկուկես միլիարդ դոլար ավելացնելու ուղղությամբ։ Ներկայիս գործընթացով այս նպատակին հասնելն անսպասելի չի կարող լինել:
Հարաբերությունների զարգացման և փոխանակումների ծավալների մեծացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներից մեկը երկու երկրների միջև տրանսպորտային գծերի ընդլայնումն է: Այդ նպատակով, նախագահի Օման կատարած այցի ընթացքում, կարևորվել է Իրանի Բանդար Աբբաս և Օմանի Ալ-Սովեյղ նավահանգիստների միջև ծովային տրանսպորտի պահպանումն ու ամրապնդումը: Կողմերի միջև համաձայնություն է կայացել Չաբահարի և Մասկատի միջև ծովային ուղևորատար գիծ հիմնելու և ԻԻՀ նավերի երթևեկությունը հեշտացնելու համար Սալահե և Սահար նավահանգիստներում առկա խնդիրների լուծման շուրջ :
Ավիացիոն ոլորտում նույնպես երկու կողմերի միջև համաձայնություն է կայացել Օմանի երթուղում Իրանի Իսլամական Հանրապետության օդային նավատորմի դիվերսիֆիկացման, ինչպես նաև Ռամսարի և Մասկատի միջև թռիչքային և Իրանի ու Օմանի միջև ծովային տրանպորտային գիծ ստեղծելու և Օմանը Իրանի, Հնդկաստանի ու Աֆղանստանի միջև Չաբահարի եռակողմ տարանցման համաձայնագրում ներառելու շուրջ:
Թեհրանի և Մասկատի միջև հարաբերությունների և համագործակցության մյուս ուղղությունը էներգետիկ ոլորտն է, որի շուրջ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռայիսիի այցի ընթացքում։
Որպես առաջին քայլ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ տեխնիկական կոմիտե՝ Հենգամ նավթային հանքավայրի հաջորդ փուլերի մշակման համար: Հենգամը երկու երկրների միակ համատեղ հանքավայրն է: Համատեղ աշխատանքային խմբի շրջանակում տեխնիկական կոմիտեն միատարր ընդլայնելու է հանքավայրը: Իրանի և Օմանի համագործակցության երկրորդ առանցքը, որի շուրջ համաձայնություն է կայացել, ինժեներատեխնիկական ծառայությունների արտահանումն է։
Զբոսաշրջությունն այն ոլորտներից է, որտեղ կարելի է ներդրումներ կատարել։ Իրանն ունի կարևոր բնական, հնագույն և պատմական շրջաններ տարբեր կլիմայական պայմաններով, որոնք կարող են օգնել զարգացնել զբոսաշրջային համագործակցությունը: Օմանը նույնպես ունի մեծ բազմազանություն՝ լեռների, հարթավայրերի և անապատների ոլորտներում, որոնք կարող են օգտագործվել համատեղ նախագծերի շրջանակում և դառնալ երկու երկրների եկամտի կարևոր աղբյուրներից մեկը։
Երկու կողմերն էլ այս հարցում ունեն ուժեղ դրդապատճառներ, և այս առումով Ռայիսիի կառավարությունն իր արտաքին քաղաքականության առաջնահերթություն է դարձրել հարևանների հետ հարաբերությունների զարգացումը։Օմանն իր անցյալի գործունեության շնորհիվ կարևոր դիրք ունի Իրանի մոտ:Օմանում Հեյսամ Բին Թարեղ Ալ Սաիդը թագավորի պաշտոնն ստանձնելուց հետո, իր օրակարգում է ներառել երկրի տնտեսական համակարգի ամրապնդումը: Նա չի ցանկանում հետ մնալ ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Կատարի մյուս երիտասարդ էմիրներից: