Մեկնաբանություն- Ինքդ պիտի կրես քո որոշման հետևանքները
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի այցն Իսրայել այն ժամանակ կարևոր կլիներ, եթե նա մեկներ Թել Ավիվ՝ ծանոթանալու ռաժիմի անօրինական միջուկային գործունեությանը, ռեժիմին պարտավորեցնելու միանալ NPT-ին և ընդունել ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությունը ռեժիմի միջուկային օբյեկտների նկատմամբ, ոչ թե Իրանի միջուկային հարցը քննարկելու նպատակով, որն ընդհանրապես կապ չունի այդ ռեժիմի հետ:
Չնայած միջուկային զենք ձեռք բերելու Սիոնիստական ռեժիմի ջանքերը շարունակվում են այնքան ժամանակ, որքան այդ ռեժիմի կյանքն ու Պաղեստինի օկուպացումը, և ըստ փաստաթղթերի, ռեժիմն արդեն ավելի քան 6 տասնամյակ ունի միջուկային զենք, իսկ որոշ ատոմակիայանների, այդ թվում՝ Դիմոնայի օգտակար ծառայության ժամկետն արդեն երկար տարիներ անցել է, ու առկա են շրջակա միջավայրին վնասելու վերաբերյալ մտահոգություններ, ռեժիմը շարունակում է գաղտնի պահել իր միջուկային ծրագիրն ու հրաժարվում անդամակցել NPT-ին: Իսկ միջազգային կառույցներն, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ՄԱԳԱՏԷ-ն և արևմտյան կառավարություններն այս ուղղությամբ որևէ արդյունավետ քայլ չեն արել:
Արդյունքում, ՄԱԿ-ի կանոնադրությունը և բանաձևերը խախտող և Արևմտյան Ասիայում միջուկային զենք ունեցող միակ ռեժիմն իրեն դրել է իրավապաշտպանի տեղ և գործը հասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին, որի այցը Թել Ավիվ, Կառավարիչների խորհդրի նիստի նախօրիեն, վկայում է այն մասին, թե որքան լուրջ է գործակալության աշխատանքին Սիոնիստական ռեժիմի միջամտության հարցը:
Բենեթի այն հայտարարությունը, որ ռեժիմն ինքնապաշտպանության իրավունք ունի, վկայում է, որ Գրոսսիին չի հաջողվել համոզել ռեժիմի պաշտոնյաներին:
Ներքին մրցակացության ազդեցության տակ, Բենեթի կառավարությունը պարբերաբար անդրադառնում է սպառնալիքներին ու ագրեսիային, չնայած պատերազմի դեպքում ռեժիմի միջուկային օբյեկտների անվտանգությունն ապահովելու որևէ երաշխիք չկա: Բացի այդ, Դիմադրության խմբերն այդ մասին նախկինում զգուշացրել են ռեժիմին:
Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց, որ ավելի մեծ վտանգի է ենթարկվում այն կողմը, որն ունի միջուկային օբյեկտներ, քանի որ դրանք կարող են խոցվել հրթիռներով: Հետևաբար, պարբերաբար Իրանին պատերազմով սպառնալու ռեժիմի պաշտոնայների քաղաքականությունը կարելի է դիտարկել միայն Բենեթի և Նեթանյահուի միջև մրցակցության, կամ Վիիեննայի բանակցությունների ձախողումից հետո ռեժիմի և ԱՄՆ-ի միջև աշխատանքի նոր բաժանման համատեքստում: Եվ այդ սպառնալիքի իրականացումը կլինի ռեժիմի առաջին ու վերջին սխալը, քանի որ այն փոխհատուցելու հնարավորություն չի լինի:
Ուստի լուծումը ոչ թե ռազմական սպառնալիքի, այլ Իրանի պահանջների ու իրավունքների ողջամիտ ընդունման մեջ է, որոնք համապատասխանում են միջազգային սկզբունքներին ու օրենքներին։ Իրանի միջուկային ծրագիրն այս շրջանակից դուրս չէ: Եվ եթե իսրայելական լոբբիի ու Նեթանյահուի ճնշման արդյունքում Թրամփն ԱՄՆ-ն դուրս չբերեր ՀԳՀԾ-ից, իրավիճակն այստեղ չէր հասնի: Ուստի ՀԳՀԾ-ից դուրս գալու հտևանքների պատասխանատվությունն առաջին հերևին կրոմ է Սիոնիստական ռեժիմն այնուհետև ԱՄՆ-ն, որը դեռևս համաձայնություն վերադառնալու որոշում չի կայացրել:
Դեռևս պարզ չէ՝ Ռաֆայել Գրոսսին ռեժիմի պաշտոնայների հետ այս հարցերը քննարկե՞լ է, թե՝ ոչ, սակայն իրանական ասացվածքն ասում է. «Ինքդ պիտի կրես քո որոշման հետևանքները»: