ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղի հարցով հայտարարություն է տարածել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i17410-ԵԱՀԿ_Մինսկի_խումբը_Ղարաբաղի_հարցով_հայտարարություն_է_տարածել
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Արլեմ Դեզիրը, Վիեննայում կայացած հանդիպման արդյունքում տարածել են համատեղ հայտարարություն, որում ասված է.«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի ռեժիմին եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Համանախագահներն ընդգծել են 1994 և 1995թթ. հրադադարի համաձայնագրերը հարգելու կարևորությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2016 15:04 Asia/Tehran
  • ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղի հարցով հայտարարություն է տարածել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Արլեմ Դեզիրը, Վիեննայում կայացած հանդիպման արդյունքում տարածել են համատեղ հայտարարություն, որում ասված է.«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի ռեժիմին եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Համանախագահներն ընդգծել են 1994 և 1995թթ. հրադադարի համաձայնագրերը հարգելու կարևորությունը»:

Կարելի է Վիեննայի նիստը հաջողություն համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների համար:

Հայտարարության մեջ ասված է.«Նախագահները վերահաստատեցին հրադադարի պահպանման ու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների ռիսկը կրճատելու համար, նրանք համաձայնեցին հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնեցնել ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմի մանրամասները: Ի վերջո, նրանք համաձայնեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո շարունակել տվյալների փոխանակումը անհետ կորածների վերաբերյալ, որի շուրջ Նախագահները պայմանավորվածություն էին ձեռք բերել 2014թ. հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթնաժողովի ընթացքում: Նախագահները համաձայնության եկան բանակցային հաջորդ փուլի վերաբերյալ, որը կկայանա հունիսին` կողմերի համաձայնությամբ ընտրված վայրում՝ նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները համակողմանի կարգավորման շուրջ», ասված է համատեղ հայտարարության մեջ :

Չնայած մայիսի 16-ին ընդգծվել է Ղարաբաղյան հակամարտության քաղաքական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, բայց չպետք է մոռանալ, որ նախքան ապրիլյան բախումները, Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հայտնվել էր ստվերի մեջ և պասիվ վերաբերմունք ուներ: Այժմ չպետք է ակնկալել ,որ այդ հանդիպումը կարող է փոխել հակամարտ երկրների ժողովուրդների, կուսակցությունների ու քաղաքական խմբերի կարծիքը :

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխզիջումը հնարավոր է, նման կարծիք է հայտնել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: Լավրովն ընդգծել է, որ, հաշվի առնելով ներկա իրավիճակը, փոխզիջմանը հնարավոր կլինի հասնել փուլ առ փուլ: Լավրովի այս հայտարարությունը հաստատում է,որ կարճ ժամանակամիջոցում Ղարաբաղյան հակամարտության համար հուսալի հեռանկար չկա:Միակ հուսալի կետն այն է,որ այժմյան հրադադարը կարողանա կանխել փոքր բախումների վերածումը պատերազմի: Իհարկե դեռ գիշերով ձայներ են լսվում և խաղաղ բնակիչներ են զոհվում Ղարաբաղում:

ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանի գրասենյակը հաստատել է համանախագահների տարածած հայտարարության մանրամասները և նշել է,որ համաձայնություն է ձեռք բերվել այժմյան հրադադարի վերահսկման շուրջ: Կողմերը փորձում են ելքեր գտնել այս հարցի լուծման համար:Ադրբեջանական կողմը չի ողջունել այդ հանդիպման արդյունքները: Վիեննայի բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտնած գոհունակությունից հետո, այդ երկրի արտաքին գերատեսչությունը հրապարակեց հաղորդագրություն, որում Երևանին մեղադրեց Ղարաբաղի հակամարտության գոտում ֆոսֆորի ռումբեր օգտագործելու մեջ:

Հայաստանը մինչ այժմ չի արձագանքել Ադրբեջանի ԱԳ նախարարության այդ հայտարարությանը: Բայց թվում է,որ ադրբեջանական որոշ շրջանակներ փորձում են հակակշռի տակ առնել Վիեննայում անցկացած հանդիպման նվազագույն ձեռքբերումը: Հակառակ դեպքում կարելի է ասել ,որ Բաքուն այդ քայլով փորձում է Երևանի դեմ հակաքարոզչություն կատարել և առավելագույնս շահել հունիսին կայանալիք նիստում: Նման կողմնորոշման շարունակումը կարող է հակառակ արդյունք ունենալ Բաքվի համար: