Մեկնաբանություն.Հնդկաստանի վարչապետը կարևորել է Նյու Դելի-Թեհրան հարաբերությունների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i174262-Մեկնաբանություն.Հնդկաստանի_վարչապետը_կարևորել_է_Նյու_Դելի_Թեհրան_հարաբերությունների_զարգացումը
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ընդգծել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման ու խորացման անհրաժեշտությունը։ Նյու Դելիում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպման ժամանակ, նա հույս է հայտնել, որ բոլոր ոլորտներում նոր թափ կստանան երկու երկրի հարաբերությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2022 14:02 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Հնդկաստանի վարչապետը կարևորել է Նյու Դելի-Թեհրան հարաբերությունների զարգացումը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ընդգծել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման ու խորացման անհրաժեշտությունը։ Նյու Դելիում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպման ժամանակ, նա հույս է հայտնել, որ բոլոր ոլորտներում նոր թափ կստանան երկու երկրի հարաբերությունները:

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հնդկաստանը պատմական և զարգացող հարաբերություններ ունեն, և երկու երկրների պաշտոնյաների այցը միմյանց մայրաքաղաքներ, ցույց է տալիս, որ Թեհրանն ու Նյու Դելին մեծ ջանքեր են գործադրում՝ առավելագույնս օգտագործելու իրենց կարողությունները հարաբերությունների զարգացման և խորացման համար։ Ընդորում  Հնդկաստանի եւ Իրանի պատմական, մշակութային եւ ավանդական հարաբերությունները միշտ հարմար մոդել են  եղել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության համար։

Հնդկաստանի հարցերով փորձագետ Սորուշ Ամիրին ասում է.«Իրանը և Հնդկաստանը երկու կարևոր և ազդեցիկ երկրներ են տարածաշրջանում, և  անշուշտ որքան նրանց հարաբերությունները զարգանան, նրանց ազդեցությունը տարածաշրջանային զարգացումների վրա ավելի կմեծանա: Այդ թվում կարելի է նշել Աֆղանստանի  իրադարձությունները»: 

Իրողությունն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հնդկական թերակղզում համագործակցության զարգացման շրջանակներում է հետևում Հնդկաստանի հետ համագործակցության զարգացմանը, որովհետև համոզված է, որ տարածաշրջանային տնտեսական հարաբերությունների  ամրապնդումը կօգնի նաև խաղաղության և կայունության հաստատմանը Հնդկական թերակղզում, հատկապես Հնդկաստանի և Պակիստանի միջև։ Այս առումով կարելի է անդրադառնալ Իրանից Հնդկաստան էներգիա փոխանցելու խաղաղ խողովակաշարի նախագծին։ Բացի այդ, Հնդկաստանի, Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի միջև որպես կամուրջ հանդիսացող Իրանի աշխարհագրական դիրքը, կարևոր և անմրցակից հնարավորություն է ընձեռում Նյու Դելիին դյուրին կերպով հասանելիություն  ունենալ  տարածաշրջանային շուկաներին:

Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս  Հնդկաստանի բազմամարդ շուկաները դիտարկում է որպես գրավիչ շուկա, որը կարող է օգնել բավարարել փոխադարձ կարիքները, ինչպես նաև հանգեցնել տարածաշրջանային տնտեսական աճի, որի  ամենակարևոր արդյունքը՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդումն է:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, պրոֆեսոր Մաթին Զուբեյրին ասում է. «Իրանի քաղաքականությունը տարածաշրջանում միշտ եղել է դրական, և Հնդկաստանի հետ նրա համագործակցությունը որևէ երկրի դեմ չէ: Անկասկած, այս համագործակցությունը մեծապես կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, և բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը Թեհրանում և Նյու Դելիում  կարագացնի համագործակցությունը»։

Չնայած Թեհրանի և Նյու Դելիի միջև հարաբերությունները խորացնելու շատ լավ պոտենցիալի առկայությանը, փաստորեն Հնդկաստանի կառավարությունը այս կապակցությամբ չի կատարում իր խոստումները և ժամավաճառ է լինում  երկկողմ պլանների իրականացման հարցում: Զաբահարի տարանցիկ նավահանգստի շահագործման և Աֆղանստանի հետ առևտրային հարաբերություններում այն օգտագործելու հարցում Հնդկաստանի կառավարության հապաղումը խորելու տեղիք է տալիս, և այս հարցը ինչ-որ չափով կասկածի տակ է դնում հնդիկ պաշտոնյաների հայտարարությունները Նյու Դելիի և Թեհրանի միջև հարաբերությունների զարգացմանը նոր թափ հաղորդելու մասին:Սա կարող է երկարատևում բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանում Հնդկաստանի ներկայության վրա, քանի որ Հնդկաստանի մրցակիցները զգալի ազդեցություն ունեն նույնիսկ Հնդկական օվկիանոսի անվտանգության և տնտեսական ոլորտներում: