Արևմուտքը միջւուկային ապարտեիդ է իրականացնում Իրանի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i174382-Արևմուտքը_միջւուկային_ապարտեիդ_է_իրականացնում_Իրանի_նկատմամբ
Ուսումնասիրելով Իրանի ու Իսրայելի միջուկային ծրագրերի նկատմամբ Արևոմուտքի դիքրորոշումները, կարելի է հասկանալ, որ գործ ունենք միջուկային ապարտեիդի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2022 07:13 Asia/Tehran
  • Արևմուտքը միջւուկային ապարտեիդ է իրականացնում Իրանի նկատմամբ

Ուսումնասիրելով Իրանի ու Իսրայելի միջուկային ծրագրերի նկատմամբ Արևոմուտքի դիքրորոշումները, կարելի է հասկանալ, որ գործ ունենք միջուկային ապարտեիդի հետ:

Իրանը միջուկային զենքից զերծ Արևմտյան Ասիայի ծրագրի հեղինակն է և NPT դաշինքի անդամ: Միևնույն ժամանակ, Իրանն ամենաշատ համագործակցությունն ունի ՄԱԳԱՏԷ-ի հետ:  Երբեմն, որպես բարի կամքի դրսևորում, Իրանը  նաևիր պարտավորություններց դուրս այլ պարտավորություններ է ստանձնել: Սակայն Արևմուտքն անտեսելով այս փաստը, կենտորնացել է  Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու և Իրանին որպես իր պարտավորությունները խախտող երկիր ներկայացնելու վրա, այդ նպատակի համար օգտագործելով ԶԼՄ-ներում արված հրապարակումները:

Մյուս կողմից, չնայած Իսրայելն ունի գաղտնի միջուկային ծրագիր և չի հանդիսանում NPT  պայմանագրի անդամ ու թույլ չի տալիս որևէ տեսակի ստուգում իրականացնել իր միջուկային օբյեկտներում, արևմտյան երկրների հնչեցրած հայտարարություններում ու մեդիայում տեղ գտած լուրերում ստեղծվում է տպավորություն, թե ռեժիմը կատարում է իր բոլոր պարտավորությունները, ու հիմա կարող է իրեն թույլ տալ վերահսկել այլ երկրների միջուկային ծրագիրը և հանդես գալ որպես ՄԱԳԱՏԷ-ի հսկիչ օղակ:

Արևմուտքի դիրքորոշումը նպաստել է, որպեսզի Իսրայելի միջուկային ծրգիրը շարունակի գաղտնի մնալ և խթանել են միջուկային ապարտեիդի տարածմանը: Դա այն դեպքում, երբ եթե նույն վերաբերմունքը, որ ունեին Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրի նկատմամբ, ունենային Սիոնիստական ռեժիմի ծրագրի նկատմամբ, որը հենց սկզբից հետապնդում էր ռազմական նպատակներ, այսօր ականատես չէինք լինի այն անկայուն վիճակին, որ տարածվել է այլ երկրներում:

 Եթե Իսրայելի միջուկային ծրագիրը խաղաղանպատակ լիներ, այն գաղտնի պահելու կարիք չէր զգացվի: Ռեժիմի ծրագրի ռազմական բնույթի մասին վկայում է  պաշտոնայների կլողմից վերջին ատրիներին որդեգրած գաղտնիության քաղաքականությունը: Հակառակ ​​ռեժիմի միջուկային գործունեության խաղաղ բնույթի մասին բոլոր հայտարարություններին, այն ոչ միայն պաշտպանական նպատակով չի իրականացվում, այլ հիքմ է հանդիսանում ռեժիմի ագրեսիայի տարածման համար: Ռեժիմի կողմից միջազգային սկզբունքների ու օրենքների խախտման և Պաղեստինի վերաբերյալ ՄԱԿ-ի տարբեր բանաձևերի շրջանցման պատճառներից մեկը նույնպես անկասկած  միջուկային ծրագիրն է, որը հնարավոր չէր լինի առանց արևմտյան կառավարությունների աջակցության։

Հետևաբար, Սիոնիստական ռեժիմի միջուկային գործունեության նկատմամբ միջազգային շրջանակների խտրական վերաբերմունքը չի սահմանափակվում միայն միջուկային գործունեությամբ և ունի հեռահար նպատակներ: Այդ նպատակներից կարելի է  նշել Պաղեստինի հարցի ձգձգումը: Այս ճգնաժամը կարգավորելու միջազգային և նույնիսկ արևմտյան ջանքերի ձախողումն իր ազդեցությունն ու հետևանքն է ունեցել նաև այս երկրների վրա։